Add to favourites

Under development

ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՄԼԵՏԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՄԼԵՏԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ

ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱUԻՆ»

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

    

         Հայաստանի Հանրապետության ծանրամարտի ազգային հավաքական թիմի անդամ, Եվրոպայի չեմպիոն և 2021 թվականի Եվրոպայի առաջնության 3-րդ մրցանակակիր Անդրանիկ Համլետի Կարա­պետյանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի № 1140-Ա որոշմամբ տարկետում է տրվել մինչև 2021 թվականի ձմեռային զորակոչը։ Անդրանիկ Համլետի Կարա­պետյանը պատրաստվում է մասնակցելու 2021 թվականի դեկտեմբերին Ուզբեկստանում կայանալիք աշխարհի առաջնությանը և 2022-2023 թվականների Եվրոպայի և աշխարհի առաջնություններին և 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերին:

     Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու Անդրանիկ Համլետի Կարա­պետյանին՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21‑րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի։

Անդրանիկ Համլետի Կարա­պետյաը հաշվառված է Էջմածինի  կոմիսարիատում:

«Անդրանիկ Համլետի Կարա­պետյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում :

 

 

  • Discussed

    26.10.2021 - 12.11.2021

  • Type

    Decision

  • Area

    Sport and youth

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3084

Print