Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի 50.1-ին գլխում.

  1. 1-ին հոդվածի 1-ին մասը , պետական աջակցության հաշիվը բառերից հետո լրացնել , միանվագ դրամական վճարների հաշիվը, սոցիալական ապահովության հաշիվը բառերով, իսկ 3-րդ մասի նախաբանը «միջոցները բառից հետո լրացնել «, բացառությամբ 928.9-րդ հոդվածում նշված դեպքի,»:
  2. 7-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 928.8-րդ և 928.9-րդ հոդվածներով.

«Հոդված 928.8. Միանվագ դրամական վճարների հաշիվ

  1. Միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր է համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի և բանկի միջև կնքված այն պայմանագիրը, որով բանկը պարտավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի տրամադրած՝ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների հիման վրա բացել բանկային հաշիվ (միանվագ դրամական վճարների հաշիվ) և այդ հաշվին մուտքագրել միայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարվող՝ սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված` միանվագ բնույթ կրող նպաստների և դրամական այլ վճարների գումարները։
  2. Միանվագ դրամական վճարների պայմանագրի օրինակելի ձևը, միանվագ դրամական վճարների հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
  3. Անձը հաճախորդի (միանվագ դրամական վճարների հաշվի տիրոջ) իրավունքներ է ձեռք բերում այդ իրավունքների վրա հիմնված առաջին իսկ պահանջը բանկին ներկայացնելու (միանվագ դրամական վճարների հաշվին առկա միջոցները դուրս գրելու կարգադրություն անելու) պահից: Եթե միանվագ դրամական վճարների հաշվին գումարները մուտքագրելու ամսվան հաջորդող 12 ամիսների ընթացքում անձը չի ներկայացնում սույն մասում նշված պահանջը (սույն մասում նշված կարգադրությունը չի անում), ապա հաշվին առկա միջոցները վերադարձվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։
  4. Միանվագ դրամական վճարների հաշվին փոխանցված (առկա) միջոցները Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրով նախատեսված դեպքերում և կարգով կարող են վճարվել այլ անձի կամ, որպես Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ (սխալ) վճարված գումար, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի պահանջով վերադարձվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։
  5. Միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրված (առկա) միջոցները չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց:

Հոդված 928.9. Սոցիալական ապահովության հաշիվ

  1. Սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր է համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի և բանկի միջև կնքված այն պայմանագիրը, որով բանկը պարտավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի տրամադրած՝ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների հիման վրա բացել բանկային հաշիվ (սոցիալական ապահովության հաշիվ) և այդ հաշվին մուտքագրել միայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարվող՝ սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված կենսաթոշակների, պարբերական բնույթ կրող նպաստների և դրամական այլ վճարների գումարները։ Անձը հաճախորդի (սոցիալական ապահովության հաշվի տիրոջ) իրավունքներ է ձեռք բերում գումարը այդ հաշվին մուտքագրելու պահից։
  2. Սոցիալական ապահովության հաշվի պայմանագրի օրինակելի ձևը, սոցիալական ապահովության հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
  3. Սոցիալական ապահովության հաշվին փոխանցված (առկա) միջոցները Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա սոցիալական ապահովության հաշվի պայմանագրով նախատեսված դեպքերում, որպես Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ (սխալ) վճարված գումար, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի պահանջով վերադարձվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։
  4. Հաճախորդը (հաշվի տերը) տարեկան մեկ անգամ, վերջին անգամ բանկ ներկայանալու (սոցիալական ապահովության հաշիվը բացվելու) ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, անձամբ բանկ ներկայանալու միջոցով բանկին հավաստում է Հայաստանի Հանրապետությունում լինելը:
  5. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված ժամկետներում և կարգով հաճախորդի (հաշվի տիրոջ)՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը չհավաստելու (անձամբ բանկ չներկայանալու) դեպքում բանկն այդ մասին սոցիալական ապահովության հաշվի պայմանագրով սահմանված կարգով տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնին։
  6. Սոցիալական ապահովության հաշվին մուտքագրված (առկա) միջոցները արգելադրվելու (արգելանքի դրվելու), բռնագանձվելու կամ հաճախորդի պարտավորությունների դիմաց հաշվանցվելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենքով:»։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի 35-րդ հոդվածի 4-րդ մասում «բանկային հաշվին» բառերը փոխարինել «անվամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով բացված սոցիալական ապահովության հաշվին» բառերով։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ին։

 

  ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի  (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Սույն օրենքով սահմանված՝ չաշխատող անձի մայրության նպաստը և երեխայի ծննդյան միանվագ նպաստը (բացառությամբ 25-րդ հոդվածի 7-րդ մասում նշված` պետական աջակցության հաշվին մուտքագրվող գումարի) վճարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով այն անձի անվամբ բացված միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրելու միջոցով, ում նշնանակվել է նպաստը։ Եթե միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրելու ամսվան հաջորդող 12 ամիսների ընթացքում անձը չի ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը, ապա միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրված նպաստի գումարը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:»։ 

Հոդված 2. Օրենքի 23.2-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Չաշխատող անձի մայրության նպաստ ստանալու իրավունքը դադարում է սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասում նշված դեպքում։»։ 

Հոդված 3. Օրենքի 24-րդ հոդվածի 9-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասում նշված դեպքում։»: 

Հոդված 4. Օրենքի 28-րդ հոդվածի 9-րդ մասում «բանկային հաշվին» բառերը փոխարինել «անվամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով բացված սոցիալական ապահովության հաշվին» բառերով։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ին։

  • Discussed

    14.08.2017 - 30.08.2017

  • Type

    Law

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Public discussion

14.08.2017 10:14

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8697

Print