Add to favourites

The draft has been accepted

«Երևան համայնքում տեղական տուրքերի 2022 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

«ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ  ՏԵՂԱԿԱՆ  ՏՈՒՐՔԵՐԻ  2022 ԹՎԱԿԱՆԻ
ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 73-րդ  հոդվածի 1-ին մասի 9-րդ կետին համապատասխան` Երևանի բյուջեի ձևավորման աղբյուր են հանդիսանում նաև տեղական տուրքերը /օրենքի նշված դրույթը ամրագրված է նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 28.1-րդ հոդվածում/: Նույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին և «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասին, 11-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` տեղական տուրքերը համայնքի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է համայնքի ավագանին` համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ: Հիմք ընդունելով վերը շարադրվածը, ինչպես նաև կիրառելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի  1-ին մասի 6-րդ կետով և «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով արմագրված` տարբեր տուրքերի համար գոտիավորման սկզբունքը` որոշման նախագծով սահմանվել են Երևան համայնքում տեղական տուրքերի 2021 թվականի դրույքաչափերը:

          «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով սահմանված են, ըստ տուրքերի տեսակների, տուրքերի նվազագույն և առավելագույն դրույքաչափերը:

«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերի համաձայն՝

  • Նշված հոդվածով սահմանված դրույքաչափերը քաղաքային բնակավայրերում համայնքի ավագանու որոշմամբ կարող են սահմանվել5 անգամ, իսկ Երևան քաղաքում՝ 3.0 անգամ ավելի, բացառությամբ 1-ին մասի 1-3-րդ կետերի:
  • Նշված հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով սահմանված դրույքաչափերը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային և բարձրլեռնային համայնքներում կարող են հաշվարկվել3, գյուղական այլ բնակավայրերում` 0.5, քաղաքային այլ բնակավայրերում` 1.0-3.0, իսկ Երևան քաղաքում` 1.0-7.0 գործակիցների կիրառմամբ:
  • Նշված հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափը Երևան քաղաքում՝ ավագանու որոշմամբ, ըստ գոտիավորման, կարող է սահմանվել մինչև0 անգամ, իսկ «բ» ենթակետով սահմանված դրույքաչափը՝ մինչև 10.0 անգամ ավելի:

Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև Երևան համայնքի համաչափ զարգացման սկզբունքը, սահմանվել է գոտիավորում` ոգելից և ալկոհոլային խմիչքների ու ծխախոտի արտադրանքի վաճառքի, արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն տալու ու Երևան քաղաքի վարչական տարածքում հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար, նախատեսված տեղական տուրքերի մասով:

Նախագծում հաշվի են առնվել «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները:

Նշեմ նաև, որ Երևան քաղաքում տեղադրված էլեկտրոնային էկրանների գովազդային մակերեսների վրա տեղադրվում են մեկից ավելի գովազդներ և յուրաքանչյուր գովազդի համար գովազդատուն գովազդակրին վճարում է որոշակի գումար: Էլեկտրոնային էկրանի վրա անկախ տեղադրված գովազդների քանակից՝ գովազդակրի կողմից համայնքի բյուջե վճարվում է տեղական տուրք՝ ըստ գովազդային մակերեսի (քառակուսի մետրի հաշվարկով):

Քանի որ «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ համայնքի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար տեղական տուրքը վճարվում է յուրաքանչյուր ամսվա համար՝ հաշվարկված քառակուսի մետրի, մինչդեռ էլեկտրոնային էկրանների գովազդային մակերեսների վրա տեղադրվում են մեկից ավելի գովազդներ, հետևաբար տեղական տուրքի դրույքաչափերի բարձրացման դեպքում էլեկտրոնային էկրանների վրա տեղադրվող գովազդները այսուհետ չեն դիտարկվի որպես ստատիկ գովազդներ և գովազդակիրների համար կստեղծվեն հավասար մրցակցային պայմաններ:

  • Discussed

    22.10.2021 - 07.11.2021

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Yerevan Municipality

Public discussion

07.11.2021 00:00

During public discussions on November 9, 2021 at 15:00 in the briefing hall on the 5th floor of the administrative building of the Yerevan City Hall, located at 1 Argishti Street, open public hearings will be held.

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4112

Print

Suggestions

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

05.11.2021

Նախագծում կան տեխնիկական և խմբագրական բացթողումներ դրույքաչափերի մասով, ինչը դժվարեցնում հանգել եզրակացությունների և տալ առաջարկություններ: Կան նաև շարահյուսական բնույթի բացթողումներ: Բացի այդ, կայքում չի տեղադրված Երևանում տեղական տուրքերի 2022 թվականի դրույքաչափերի մասին հավելվածը, ըստ որի կարելի էր տալ առաջարկություններ: Դրա փոխարեն 16348979905656 համարով ֆայլում տեղադրված է ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ նախագիծը՝ համապատասխան հիմնավորումներով, ինչպես նաև ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ մասին հավելվածը:

See more