Add to favourites

The draft has been accepted

«Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                                 ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ                                

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, 54-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 71-րդ, 72-րդ, 73-րդ, 74-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 31-րդ հոդվածով.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

  1. Հաստատել՝

1)   Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեն՝

ա)  եկամուտների գծով՝ 94,560,201.2 հազ. դրամ,

բ)   ծախսերի գծով՝ 98,821,222.9 հազ. դրամ,

գ)   դեֆիցիտը (պակասուրդը) 4,261,021.7 հազ. դրամ։

2) Երևանի 2022 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերի եկամուտներն՝ ըստ ձևավորման աղբյուրների՝ համաձայն N 1 հավելվածի.

3) Երևանի 2022 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումներն՝ ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման՝ համաձայն N 2 հավելվածի.

4) Երևանի 2022 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումները՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N 3 հավելվածի.

5)  Երևանի 2022 թվականի բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն N 4 հավելվածի.

6)  Երևանի 2022 թվականի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն N 5 հավելվածի.

7) Երևանի 2022 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումները՝ ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N 6 հավելվածի.

8)  Սույն որոշման N 6 հավելվածով հաստատված հատկացումների վերծանումը՝ ըստ Երևանի վարչական շրջանների և Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների)՝ համաձայն N 7 հավելվածի:

  1. Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից «Ասիական բանկի աջակցությամբ իրականացվող քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքի կայուն զարգացման ներդրումային երկրորդ ծրագրի ճանապարհային շինարարություն, համակարգում և կառավարում (պատվիրակված լիազորություններ)» ծրագրերի իրականացման համար հատկացնել 5,394,028.6 հազար դրամ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով:
  2. Թույլատրել Երևանի քաղաքապետին սահմանել սույն որոշմամբ հաստատված.
  • առողջության ապահովագրության ծրագրով նախատեսված ծառայությունների ցանկը, շահառուների որոշման չափորոշիչները և իրականացման կարգը,
  • բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման դրամաշնորհների և սուբսիդիաների համար նախատեսված հոդվածներով հատկացումների վերծանումը՝ ըստ ստացող կազմակերպությունների։
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:
  • Discussed

    22.10.2021 - 07.11.2021

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Yerevan Municipality

Public discussion

07.11.2021 01:03

During public discussions on November 9, 2021 at 15:00 in the briefing hall on the 5th floor of the administrative building of the Yerevan City Hall, located at 1 Argishti Street, open public hearings will be held.

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4805

Print

Suggestions

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

06.11.2021

25. Հանրային քննարկման դրված նախագծերում այդպես էլ չկարողացանք գտնել ՔՀԿ-ների հետ համագործակցության և կառուցողական երկխոսության հստակ ծրագրեր։ Այդ կապակցությամբ զարմանք են առաջացնում բյուջեի նախագծով նախատեսված հետևյալ ծախսային ուղղություները.  Աջակցություն համայնքային և ոչ համայնքային կազմակերպությունների ծրագրերին (38), որով նախատեսվել է 420.3 մլն դրամի ծախս՝ կրթական, մշակութային, սոցիալ-հոգեբանական, բնապահպանական, հանրային խնդիրներով զբաղվող հասարակական և այլ կազմակերպությունների Երևան քաղաքին վերաբերող ծրագրերին աջակցելու նպատակով: Սակայն անհայտ է մնում, թե ինչ մեխանիզմներով են այդ միջոցները հատկացվելու և ում՝ չկա հստակություն,  Աջակցություն հասարակական կազմակերպություններին ծրագրով (112) նախատեսվել է 77.5 մլն դրամի ծախս՝ տարբեր սոցիալական ուղղվածություն ունեցող հասարակական կազմակերպություններին անդամակցելու նպատակով: Հարց է առաջանում, թե ո՞ր օրենքների համապատասխան և թե ի՞նչու Երևանի քաղաքապետարանը պետք է մասնակցի տարբեր հասարակական կազմակերպություններին: Այդ մասին ոչինչ չի ասված ինչպես Ծրագրում, այնպես էլ բյուջետային ուղերձում: Հետևապես մեզ մոտ լուրջ կասկածներ են հարուցում մոտ 0.5 մլրդ դրամի ծախսերը, որոնք իբր ուղղված են լինելու հասարակական կազմակերպությունների աջակցությանը: Այդ կապակցությամբ առաջարկում ենք Երևանի քաղաքապետարանի և քաղաքացիական հասարակության միջև կառուցողական երկխոսություն հաստատելու նպատակով այդ ֆինանսական միջոցներն ուղղել հատկապես Երևան քաղաքի ծրագրերի և բյուջեի մոնիթորինգին ու վերահսկմանը՝ ՔՀԿ-ների ուժերով: Այդ կապակցությամբ մեր կազմակերպությունը կարող է տրամադրել իր փորձառությունը:

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

06.11.2021

24. Նախատեսվում են շարունակել տարեցների սոցիալական սպասարկման, աջակցությանն ուղղված ծրագրերի իրագործումը՝ ինչպես տնային պայմաններում, այնպես էլ պետության ամբողջական խնամքի ներքո՝ տուն-ինտերնատների միջոցով, նաև պետություն-ՀԿ-համայնք համագործակցությամբ կազմակերպված ցերեկային խնամքի կենտրոններում։ Այդ ծրագրերի շրջանակներում նախատեսվու՞մ են արդյոք պալեատիվ օգնություն հայցող միայնակ, անժառանգ հաշմանդամ ծերերին այդ ծառայությունների մեջ ընդգրկելու, նրանց նկատմամբ շուրջօրյա խնամք ապահովելու ուղղությամբ (դիցուք մեր կազմակերպության 2 շահառուներ ունեն այդ կարիքը, սակայն չենք կարողանում լուծել նրանց շուրջօրյա խնամքի խնդիրը, թեև սկսած 2020 թ. Երևան քաղաքում իրականացվում էր պալեատիվ (ամոքիչ) բուժօգնության փորձարարական ծրագիրը):

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

06.11.2021

23. Ի՞նչ միջոցներ են նախատեսվում ձեռնարկել Երեւան քաղաքի մայթերին կառուցված ապօրինի կառույցների վերացման ուղղությամբ (այդ կապակցությամբ մեր դիմումները նույնպես արժանանում են «ցրողական պատասխանների», օրինակ՝ Երեւան քաղաքի Անդրանիկի փողոցի 110 շենքի դիմացի մայթի վրա կառուցված շինության վերաբերյալ):

See more