Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Վարդան Պետրոսյան 22.10.2021 21:31:07 Ընդհանուր առմամբ կողմ եմ փոփոխություններին որոշ վերապահումներով։ Մի կաթիլ ջուր էլ ավելացավ ծովում։ Հատկանշական է հետևյալը. նախագիծը կազմողը խուսափել է հիմնավորել հարկային օրենսգիրքում հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության ճշտության թեմատիկ ստուգմանը հսկիչ գնման առանձին հանձնարարագրի պահանջ չսահմանելու մասին դրույթի ավելացումը, քանի որ քաջ գիտակցում է, որ այսօր գործող պահանջն հակառակն է, խնդրահարույց է և հարյուրավոր ստուգման ակտերի անվավեր ճանաչելու հիմք։ Գտնում եմ, որ նախագծի հիմնավորման մեջ այս հարցին նման մոտեցում ցուցաբերելը անազնիվ է, անարդար, հետևաբար` նաև անհարգալից տնտեսավարողների նկատմամբ։ Հարգե’ք, որ հարգվե’ք, հարգելիներս։ Ընդունվել է ի գիտություն