Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայացվող նախագծի ընդունումը նպատակ ունի ապահովել ««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2021 թվականի մայիսի 27-ի ՀՕ-242-Ն oրենքի կիրարկումը և լուծել իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրները: 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Վերը նշված օրենսդրական փոփոխությամբ սահմանվեց, որ

  1. ժամանակավոր անաշխատունակության նպաստ հաշվարկվում է 1-ին աշխատանքային օրվանից (նախկին իրավակարգավորումներով հաշվարկվում էր 2-րդ աշխատանքային օրվանից).
  2. եթե օրենքով սահմանված կարգով հաշվարկված՝ վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից, ապա մայրության նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից (նախկին իրավակարգավորումներով միջին աշխատավարձի ստորին շեմ սահմանաված էր միայն մայրության նպաստ հաշվարկելու դեպքում).
  3. նպաստը հաշվարկելիս, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է տասներկու ամսից, ապա վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվի է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելը անցնելու ամիսը վճարված եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ (նախկին իրավակարգավորումներով հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի մոտ ունեցած եկամուտը միջին աշխատավարձը հաշվարկելիս հաշվառվում էր միայն մայրության նպաստ հաշվարկելու դեպքում).
  4. հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածում գործատուի փոփոխության (բացառությամբ վերակազմակերպման) դեպքում վարձու աշխատողին մայրության նպաստը վճարում է լիազոր մարմինը՝ Կառավարության սահմանած կարգով։

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Նախագծով առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման մեջ՝ այն համապատասխանեցնելով վերը նշված օրենսդրական փոփոխություններին։

2․ Կարգավորման առարկան

Ներկայացվող նախագծով առաջարկվում է՝

  1. անաշխատունակության նպաստ հաշվարկելը կանոնակարգող դրույթներում կատարել համապատասխան փոփոխություններ՝ նպաստը հաշվարկել 1-ին աշխատանքային օրվանից հաշված.
  2. միջին ամսական աշխատավարձի հաշվարկման վերաբերյալ դրույթներում կատարել կատարել համապատասխան փոփոխություն, որի համաձայն, եթե օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձը (կարգի համաձայն հաշվարկված միջին ամսական աշխատավարձից հաշվարկված տոկոսաչափը) պակաս է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից, ապա նպաստը հաշվարկվելու է նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից.
  3. Կարգավորել հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածում գործատուի փոփոխության (բացառությամբ վերակազմակերպման) դեպքում վարձու աշխատողին մայրության նպաստը Միասնական սոցիալական ծառայության կողմից վճարելու հետ կապված իրավահարաբերությունները։ Մասնավորապես նախատեսվում է, որ ծառայությունը վարձու աշխատողին վճարում է որևէ գործատուի մոտ հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնված, սակայն մայրության նպաստ չվճարված օրերի համար։ Ընդ որում, եթե մինչև գործատուի փոփոխությունը վարձու աշխատողին արդեն նշանակվել է մայրության նպաստ, ապա ծառայությունը նպաստը վճարում է իր կողմից հաշվարկված և գործատուի կողմից հաշվարկված (մինչև հարկումը և օրենսդրությամբ սահմանված կարգով այլ վճարների մասհանումները, պահումները) գումարի դրական տարբերության չափով, իսկ հակառակ դեպքում, երբ նշված տարբերությունը փոքր է կամ հավասար 0-ից, ծառայությունը մայրության նպաստ չի վճարում․
  4. Նախատեսվում են սահմանել նաև գործատուի փոփոխության դեպքում մայրության նպաստ վաճարելու համար ծառայություն ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը՝ անաշխատունակության թերթիկը (եթե գործատուին չի ներկայացվել) կամ անաշխատունակության թերթիկի լուսապատճենը (եթե որևէ գործատու կողմից որոշակի օրերի համար արդեն վճարվել է մայրության նպաստ).
  5. Կանոնակարգվել են նաև իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած որոշակի խնդիրներ։

 3․ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում որոշման դրույթները կհամապատասխանեցվեն վերը նշված օրենսդրական փոփոխություններին:

4․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը չի բխում է չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։ Նախագծի ընդունումը պայմանավորված է «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքով կառավարությանը տրված լիազորությունների իրականացման շրջանակներում ««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2021 թվականի մայիսի 27-ի ՀՕ-242-Ն oրենքի կիրարկումը և իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրները լուծելու անհրաժեշտությամբ։

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

 ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության բացակայության մասին 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չկա:

 

  • Discussed

    18.10.2021 - 02.11.2021

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4644

Print

Suggestions

Ազատ Վարդանյան

24.10.2021

Սահմանել նաև հայրական նպաստ տերմինը, տերմինի բացակայությունը խտրականություն է սեռական հիմքով։

See more