Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N783-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ առաջին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից հարկային տարվա ընթացքում վճարված հարկերի և վճարների մեծությունների ցանկում չեն ներառվում Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային կառավարչական հիմնարկները:

  • Discussed

    15.10.2021 - 30.10.2021

  • Type

    Decision

  • Area

    State revenue, Economy, Financial, Economical

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3965

Print

Suggestions

Էդգար Ղազարյան

29.10.2021

Նախկինում պետական մարմիններն ընդգրկված չեն եղել այդ ցանկում։ Դրանք ընդգրկվել են ցանկում նույն կառավարության որոշմամբ, որը ցանկանում է հանել կազմակերպությունները ցանկից։ Եթե իրենք սխալ որոշում են կայացրել, ապա պետք է կրեն պատասխանատվություն կամ ներկայացնեն հիմնավոր բացատրություններ։ Ակնհայտ է, որ պետական մարմինները ցանկում ընդգրելուց հնարավոր դարձավ պարզել, թե ինչ հսկայական չհիմնավորված միջոցներ են վատնվում որոշ մարմինների աշխատավարձերի և պարգևավճարների վրա, ինչի հետևանքնով դրանք ավելի բարձր դիրք են զբաղեցնում միայն եկամտահարկ վճարելով, քան խոշոր բիզնեսի մի շարք ընկերություններ՝ բոլորը հարկերը միասին վերցրած։ Սա կառավարության ոչ հրապարակային գործունեության և հանրային միջոցները ոչ հիմնավոր կերպով ծախսելու իր գործողություները թաքցնեուն միտված որոշում է։ Նախագիծը պետք է հանվի շրջանառությունից։

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

15.10.2021

Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ Դեմ եմ այս նախագծին: Դա վկայում է ՀՀ իշխանությունների կողմից թափանցիկության ու հաշվետվողականության սկզբունքներից խուսափելու մասին: Այս քայլով ՀՀ իշխանությունները խուսափում են հաշվետու լինել իրենց իսկ ընտրած քաղաքացիներին բյուջետային միջոցների արդյունավետ կառավարաման հարցում:

See more