Add to favourites

«ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ 

ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի ազգաբնակչությունը, տնտեսությունը, ենթակառուցվածքները և շրջակա միջավայրը մեծապես խոցելի են բնական երևույթների հետևանքով առաջացող աղետներից՝ երաշտներ, սողանքներ, կարկտահարություններ, անտառային հրդեհ­ներ, ցրտահարություններ, սելավներ, ջրհեղեղներ, ուժեղ քամիներ, քարաթափումներ: Աշխարհագրական դիրքով Հայաստանը գտնվում է բարձր սեյսմաակտիվ գոտում, որտեղ պարբերաբար տեղի են ունենում ուժեղ երկրաշարժեր: Դրանց հետևանքով զոհվում և տուժում են բազմաթիվ մարդիկ, իսկ տնտեսությանը պատճառվում է հսկայական վնաս:  Բարձր է ուրբանիզացիայի մակարդակը: Քիմիապես վտանգավոր և հրդեհավտանդ օբյեկտները, պոչամբարներները, 50 և ավելի տարիներ շահագործվող ջրամբարները ևս տեխնածին աղետների զգալի ռիսկի աղբյուր են հանդիսանում:

ՀՀ վարչապետի 2021 թվականի օգոստոսի 6-ի թիվ 02/10.20/26829-2021 հանձնարարությամբ 2021 թվականի նոյեմբերի 1-ից Կառավարության արձանագրային բոլոր որոշումներն այլևս չեն կիրառվելու, իսկ ներկայումս գործող Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարությանը և դրա իրականացման գործողությունների ծրագրին հավանություն է տրվել ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի թիվ 14 արձանագրային որոշմամբ:

2018 թվականի մարտի 23-ի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՕ-253-Ն օրենքով փոփոխություններ են կատարվել նաև Կառավարության կառուցվածքում և կազմում: 

2020 թվականը նշանավորվեց լրջագույն մարտահրավերով տարի, որի պատճառը նոր կորոնավիրուսի տարածումն էր և դրա բացասական հետևանքների ազդեցությունը: Հայաստանում, ինչպես նաև աշխարհի գրեթե բոլոր երկրներում, կորոնավիրուսի համավարակը շոշափելի վնաս հասցրեց բնակչությանը երկրի սոցիալ-տնտեսական կյանքին՝ առաջ բերելով նոր խնդիրներ և մարտահրավերներ:

2021 թվականի հունիսի 29-ի Պետաիրավական նախարարական կոմիտեի նիստի թիվ ԿԱ/109-2021 արձանագրության «7.Աղետների ռիսկի կառավարման հայեցակարգը և դրանից բխող միջոցառումը հաստատելու մասին» կետով որոշվել է վարչապետի աշխատակազմ ներկայացնել Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության վերանայված և արդիականացված տարբերակ:

Հաշվի առնելով վերոգրյալը և կարևորելով աղետների ռիսկի կառավարման գործընթացների իրականացման անհրաժեշտությունն ազգային անվտանգության ապահովման ոլորտում, անհրաժեշտություն է առաջացել վերանայել Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարութունը և դրա իրականացման գործողությունների ծրագիրը՝ համապատասխանեցնելով արդի մարտահրավերներին, առկա խնդիրներին և տալով դրանց համապատասխան լուծումներ:

         

 

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Ներկայացվող նախագծով սահմանվել են աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության գերակա ուղղությունները և թիրախները, վերանայվել են աղետների ռիսկի կառավարման գործընթացում ներգրավված դերակատարները և շահառուները, ռազմավարությունը համապատասխանեցվել է Սենդայի 2015-2030թթ. գործողությունների ծրագրին, ներկայացվել են աղետների ռիսկի կառավարման ոլորտի զարգացման միտումները, որոնք հնարավորություն են ընձեռում ավելի մեծ ուշադրություն դարձնել աղետների ռիսկի առաջացման արմատական պատճառներին:     Նախագծով ներկայացվում է նաև Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության իրականացման գործողությունների ծրագիր, որում ներառված են աղետների ռիսկի կառավարման ոլորտի իրավական և կազմակերպական դաշտի կատարելագործման, հաստատությունների մակարդակով աղետների ռիսկի կառավարման ոլորտի զարգացման, մարդկային ռեսուրսների զարգացման, գիտական և տեղեկատվական հենքի ամրապնդման, աղետների ռիսկի կառավարման ոլորտում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունների ընդլայնման, աղետների ռիսկի կառավարման կարողությունների զարգացման, գործողությունների իրականացման և մոնիթորինգի միջոցառումները:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

          Նախագիծը լրամշակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, միջազգային կազմակերպությունների, «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի կողմից:      

 

  1. Ակնկալվող արդյունքը

Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության իրականացումից սպասվելիք արդյունքները կլինեն աղետների կանխումն ու կանխարգելումը, աղետների ռիսկի նվազեցումը, աղետներին արդյունավետ արձագանքումը, հետաղետային վերականգնման կարողությունների հզորացումը, դիմակայունության մշակույթի ձևավորումը և այլն:

Նախագծի ընդունմամբ ակնկալվող արդյունքն է` Հայաստանը դարձնել աղետներին դիմակայուն երկիր՝ նվազեցնելով աղետներից մարդկանց կյանքին և առողջությանը, երկրի տնտեսությանը և համայնքներին սպառնացող կորուստներն ու վնասները` ձևավորելով ամուր հիմքեր երկրի կայուն զարգացման համար:

 

 

 

  • Discussed

    11.10.2021 - 26.10.2021

  • Type

    Decision

  • Area

    Emergency situations

  • Ministry

    Ministry of Emergency Situations

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7574

Print

Suggestions

Ազատ Վարդանյան

24.10.2021

Տեղյակ չեմ գոյություն ունի թե չէ, բայց պետք է սահմանում լինի պետության կողմից բնության աղետի հետևանքով առաջացած խնդրի փոխհատուցման կարգ։

See more