Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.  Ընդունել ի գիտություն, որ`

1) Հայաստանի Հանրապետության 2022 թվականի համախմբված բյուջեն գնահատվում է ՝

ա. եկամուտների գծով` 2,005.4 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի),

բ. ծախսերի գծով՝ 2,248.4 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների),

գ.  դեֆիցիտը (պակասուրդը)՝ 243.0 մլրդ դրամ.

2) Հայաստանի Հանրապետության համայնքների 2022 թվականի բյուջեները գնահատվում են՝

ա. եկամուտների գծով՝ 182.7 մլրդ դրամ (ներառյալ` պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները),

բ.  ծախսերի գծով՝  182.7 մլրդ դրամ:

 

Հոդված 2. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեն՝

 

Գումարը

(հազար դրամներով)

1.  Եկամուտների գծով

1,946,236,135.6

2.  Ծախսերի գծով

2,189,228,108.1

3. Դեֆիցիտը (պակասուրդը)

242,991,972.5

 

Հոդված  3.  Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորմանն ուղղել միջոցներ հետևյալ աղբյուրներից.

 

Պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները

Գումարը

(հազար դրամներով)

ԸՆԴԱՄԵՆԸ

      242,991,972.5

այդ թվում`

 

Ա. Ներքին աղբյուրներ

285,164,379.7

Բ. Արտաքին աղբյուրներ

(42,172,407.2)

 

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին՝ 2022 թվականի ընթացքում, օրենքով վերապահված իրավասությունների սահմաններում, դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ ընդունելիս  առաջնորդվել  12-ամսյա  գնաճի  4 +/-1.5  տոկոսային  կետ տատանումների թույլատրելի միջակայքում նպատակային ցուցանիշով:

 

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորումը 2022 թվականի բյուջետային տարվա ընթացքում իրականացնել բացառապես «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 6. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի եկամուտները, ըստ ձևավորման աղբյուրների դասակարգման առանձին խմբերի, հետևյալ չափերով. 

Պետական բյուջեի եկամուտները

Գումարը

(հազար դրամներով)

ԸՆԴԱՄԵՆԸ

    1,946,236,135.6

այդ թվում`

 

Հարկային եկամուտներ և պետական տուրքեր

1,843,834,016.3

Պաշտոնական դրամաշնորհներ

40,297,724.7

Այլ եկամուտներ

62,104,394.6

 

Հոդված 7.  Սահմանել, որ՝

1) 2023 թվականի հունվար ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ Կառավարություն) չի շարունակի 2022 թվականի բյուջետային տարվա պարտավորությունների գծով գործառնությունների ձևակերպումների իրականացումը.

2) 2022 թվականի ընթացքում առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից (սեփականաշնորհումից) Հայաստանի Հանրապետության դրամով ստացվող միջոցները մուտքագրվում են գանձապետական միասնական հաշվի սեփականաշնորհման հատուկ ենթահաշվին, իսկ արտարժույթով ստացվող միջոցները փոխարկվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում և մուտքագրվում գանձապետական միասնական հաշվի սեփականաշնորհման հատուկ ենթահաշվին.

3) Արցախի Հանրապետությանը սույն օրենքով նախատեսված բյուջետային վարկը տրամադրվում է մինչև 2026 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով՝ տարեկան 0.01 տոկոս տոկոսադրույքով (բացառությամբ այն դեպքերի, երբ այդ վարկերի մարման ժամկետի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կառավարությունների միջև ձեռք է բերվել համաձայնություն մարման այլ ժամկետների վերաբերյալ).

4) 2022 թվականին պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը կազմում է 66 140 դրամ.

5) յուրաքանչյուր մարմնի պետական ծառայողների տարեկան պարգևատրման ֆոնդի միասնական տոկոսային դրույքաչափը կազմում է այդ մարմնի գծով Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված պետական ծառայողների հիմնական աշխատավարձի տարեկան ֆոնդի 10 տոկոսը.

6) համայնքների բյուջեներին «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86-րդ հոդվածով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածով եկամտային հարկից և շահութահարկից նախատեսված մասհանումները 2022 թվականի բյուջետային տարում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից չեն կատարվում.

7) քաղաքացիաիրավական հարաբերություններից ծագած պարտքի դիմաց պետական մարմնի և պետական կառավարչական հիմնարկի ձեռք բերած գույքի իրացումից մուտքերը հաշվեգրվում են այն հաշիվներին, որտեղ պետք է հաշվեգրվեր տվյալ պարտքի գումարը.

8) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքում Կառավարության ընդունած որոշումը չի կարող վերաբերել սույն օրենքով նախատեսված ելքերի (բացառությամբ դրանց գծով, ըստ Կառավարության կանխատեսումների, 2022 թվականին սպասվող տնտեսման գումարների) հետևյալ ուղղություններին.

ա. պետական ներքին և արտաքին պարտքի մարում և սպասարկում,

բ. սոցիալական նպաստներ և կենսաթոշակներ, 

գ. պետական բյուջեից տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների գծով հատկացումներ,

դ. միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության կողմից տվյալ տարվա համար ստանձնած պարտավորություններ (բացառությամբ պետական պարտքի մարման և սպասարկման), որոնց չկատարումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության նկատմամբ այդ պայմանագրերով նման դեպքերի համար նախատեսված էական ֆինանսական և այլ պահանջների առաջացման.

9) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների (այսուհետ սույն կետում` մատակարարի) կանոնադրական կապիտալում պետական մասնակցության նվազեցման ճանապարհով ակտիվների կազմից Կառավարության որոշումների հիման վրա գույքն առանձնացնելիս գույքն ստացող պետական մարմինը կամ պետական կառավարչական հիմնարկը պարտավոր է տվյալ մատակարարին վճարել նշված գործարքի շրջանակում վերջինիս ներկայացրած հարկային հաշվում առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարը (մատակարարը շրջանառության հարկ վճարող հանդիսանալու դեպքում՝ շրջանառության հարկի գումարը), ինչպես նաև գույքի ավելացված արժեքի հարկը չներառող օտարման արժեքի և հարկային հաշվառմամբ մնացորդային արժեքի դրական տարբերությունից հաշվարկվող և մատակարարի տարեկան գործունեության արդյունքում առաջացող՝ պետական բյուջե վճարման ենթակա շահութահարկի գումարի մեջ ներառվող շահութահարկի գումարը` մատակարարի անունից վճարումը կատարելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված միասնական հաշվին` որպես մատակարարի պարտավորության կատարում ավելացված արժեքի հարկի և շահութահարկի գծով կամ շրջանառության հարկի գծով.

10) պետական մարմինների համար «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 16-րդ  մասի «ա» ենթակետում նշված նպատակով բացված արտաբյուջետային հաշիվներից ֆինանսավորվող ծախսային (ելքային) ծրագրերի գծով սույն օրենքով չնախատեսված ելքերի ֆինանսավորման նպատակով ստացվելիք 2022 թվականի բյուջետային տարվա եկամուտների գումարների չափով ենթակա են ավելացման սույն օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների գումարները, ծախսերի նախահաշվային գումարների չափով` սույն օրենքի 2-րդ հոդվածով և սույն օրենքի  N 1 հավելվածով հաստատված բյուջետային ծախսերի համապատասխան գումարները (ֆինանսավորվող ծրագրերը և միջոցառումները և դրանց գծով նախատեսվող ծախսերը` որպես առանձին լրացուցիչ ծրագրեր և (կամ)  միջոցառումներ արտացոլելով սույն օրենքի N 1 հավելվածի համապատասխան աղյուսակներում), իսկ եկամուտների և ծախսերի նախահաշվային գումարների դրական կամ բացասական տարբերության չափով` համապատասխանաբար պակասեցման կամ ավելացման, սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարը և սույն օրենքի 3-րդ հոդվածով և N 3 հավելվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման զուտ աղբյուրների և դրանց տարրերի (մուտքային և (կամ) ելքային) համապատասխան գումարները (անհրաժեշտության դեպքում լրացում կատարելով այդ տարրերի կազմում).

11) 2022 թվականին շարունակվում է «ՎՏԲ - Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների` նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը` «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ կետով հաստատված ծրագրի շրջանակներում հաշվառված անձանց մասով` այդ ծրագրին համապատասխան (հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետի պահանջը).

12) 2022 թվականին շարունակվում է սույն օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի ծրագրային դասակարգման N 1184 ծրագրի N 12001 «ՎՏԲ - Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների՝ որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հ

  • Discussed

    05.10.2021 - 20.10.2021

  • Type

    Law

  • Area

    Financial

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7532

Print