Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

 

 

ԲԱԺԻՆ I

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ԳԼՈՒԽ 1

ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

                                                          

ՀՈԴՎԱԾ 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

  1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտականության շրջանակներում քաղաքացիների զինվորական ծառայությանը նախապատրաստության, պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայության, պահեստազորային պատրաստության կազմակերպման և իրականացման, ինչպես նաև զինծառայողի կարգավիճակից բխող իրավական և սոցիալական երաշխիքների հետ կապված հարաբերությունները:

 

ՀՈԴՎԱԾ 2. ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

  1. Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից, սույն օրենքից և նորմատիվ այլ իրավական ակտերից:
  2. Սույն օրենքի դրույթներն ազգային անվտանգության մարմինների զինծառայողների վրա տարածվում են շարքային կազմի զինծառայողների և <<Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով չկարգավորված մասերով:

 

  • Discussed

    09.08.2017 - 25.08.2017

  • Type

    Law

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 20227

Print