Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԾ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ԱՆՎՏԱՆԳ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԾ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ԱՆՎՏԱՆԳ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՊԼԱՆ – ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՎԱՐԻ 10-Ի N 3-Լ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  1. Անհրաժեշտությունը

          Հայաստանի Հանրապետությունում առաջացած ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարության ընդունման և ՀՀ կառավարության 2019 թվականի հունվարի 10-ի N 3-Լ որոշումը  ուժը կորցրած ճանաչելու  անհրաժեշտությունը բխում է ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման ոլորտում իրականացվող գործունեության համակարգման, անհրաժեշտ իրավական կարգավորումների կիրարկման, առաջնահերթությունների սահմանման և անվտանգության ապահովման սկզբունքների հստակ ձևակերպման, ինչպես նաև ԱԷՄԳ-ի անվտանգության ստանդարտներով սահմանված անվտանգության միջազգային չափանիշներին ու պահանջներին համահունչ երկարաժամկետ պետական քաղաքականության, բնակչության ու շրջակա միջավայրի ճառագայթային պաշտպանվածությանն ուղղված միջոցառումների արդյունավետ իրականացման հրամայականից, իսկ նաև ՀՀ վարչապետի 2021 թվականի օգոստոսի 6-ի թիվ 02/10.20/26829-2021 հանձնարարականի պահանջից՝ համաձայն որի սույն թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ կառավարության արձանագրային բոլոր որոշումներն այլևս չեն կիրառվելու, ինչի վերաբերյալ ընդունվելու է ՀՀ կառավարության համապատասխան որոշում:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

        Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ նյութերի կիրառմամբ աշխատանքները սկսվել են 20-րդ դարի 50-ական թվականներից և առավել ակտիվացել են 80-ականների կեսերին տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում և ոլորտներում` առողջապահություն, արդյունաբերություն, գիտություն և կրթություն, գյուղատնտեսություն, երկրաբանություն և այլն, ինչի արդյունքում առաջացել են այսպես կոչված «մունիցիպալ ռադիոակտիվ թափոններ»:

        Ռադիոակտիվ թափոնների մյուս տեսակի` միջուկային գործունեության հետևանքով առաջացած այսպես կոչված «միջուկային թափոնների» առաջացումը մեկնարկել է Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկների շահագործմամբ:

      Ռադիոակտիվ մունիցիպալ թափոնները կենսոլորտից մեկուսացման համար, 1950-ական թվականներին, Երևանի քաղաքային խորհրդի որոշմամբ, Նուբարաշենի քաղաքային աղբանոցի մի հատվածում կառուցվել է թաղման կետ (գերեզմանոց): Թաղման կետի տեղակայման վայրում սողանքային երևույթների  բացահայտումից հետո, վերջինիս հնարավոր փլուզումը բացառելու համար, որոշում է կայացվել Հայկական ԱԷԿ-ի հարթակում` Հայկական ԱԷԿ-ի գլխավոր մասնաշենքից 1,5 կմ հեռավորությամբ դեպի արևմուտք ընկած տարածքում, կառուցել մերձմակերեսային տիպի թաղման նոր կետ, որը շահագործման է հանձնվել 1980 թվականին: Վերոնշյալ օբյեկտի շահագործումը նախատեսում էր մունիցիպալ թափոնների աղբյուր հանդիսացող օբյեկտներից առաջացած պինդ և հեղուկ թափոնները հավաքել, փոխադրել գերեզմանոց, ցեմենտացման եղանակով բերել թաղման համար ընդունելի վիճակի, և լցնել գերեզմանոցի երկաթբետոնե հորերի մեջ: Բարձր ակտիվությամբ ռադիոիզոտոպային աղբյուրները նախատեսվում էր պահել հատուկ գալարախողովակային հարմարանքներ ունեցող մեկուսիչ հորերում: Քանի որ օբյեկտը շահագործվում էր նախագծային զգալի շեղումներով  (սարքավորումների բացակայության պատճառով չէր իրականացվում  թափոնների ցեմենտացումը, հատուկ հեռակառավարվող մեխանիկական բռնիչների բացակայության պատճառով չէին շահագործվել գալարախողովակային հարմարանքները), 2009 թվականին տրված լիցենզիայով թույլատրվել է օբյեկտն օգտագործել միայն ցածր ու միջին ակտիվության մունիցիպալ ռադիոակտիվ թափոնների պահեստավորման նպատակով: Ներկայումս պահեստարանի երեք մասնաշենքերից շահագործվում է միայն մեկը, որը լցված է իր ծավալի 40%-ի չափով:

Ներկայուս Հայաստանի Հանրապետությունում չի իրականացվում ՌԹ-ների թաղում և հստակեցված չեն աշխատած միջուկային վառելիքի կառավարման հետագա մոտեցումները:

  1. Կարգավորման նպատակը

          Վերոնշյալ իրավական ակտի նպատակն է ապահովել ՀՀ-ում առաջացած ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարությամբ նշված դրույթների համակարգված կազմակերպումն ու իրագործումը, ինչը կհանգեցնի ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման բնագավառում միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) անվտանգության ստանդարտների ու ՀՀ օրենքներով ու իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող ՀՀ քաղաքականության բարելավմանն ու արդիականացմանը:

          Վերոնշյալ իրավական ակտի ընդունմամբ կհամակարգվի ՀՀ-ում առաջացած ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարմանն ուղղված միջոցառումների իրականացումը: ՀՀ-ում «աղտոտողը վճարում է» սկզբունքի ներդրմամբ և ռադիոակտիվ թափոնների փոխադրման, վերամշակման, պահման ու թաղման աշխատանքների իրականացման համար համապատասխան սակագնի սահմանմամբ կխթանվի ՀՀ տնտեսության բոլոր բնագավառներում ռադիոակտիվ թափոնների առաջացման ծավալների նվազեցումը, ինչը հանդիսանում է ռազմավարության կարևոր խնդիրներից մեկը:

 

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին

«Հայաստանի հանրապետությունում առաջացած ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարությանը և  Հայաստանի Հանրապետությունում առաջացած ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող միջոցառումների կատարման պլան–ժամանակացույցին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունվարի 10-ի N 3-Լ որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  1. Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին

Նախագիծը  առնչվում է «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրին (մինչև 2040 թվականը), քանի որ համաձայն վերոնշյալ ռազմավարության ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի՝ 2026 թվականից հետո շահագործման ժամկետի երկարաձգումը Հայաստանի Հանրապետության կառավարության հիմնական առաջնահերթություններից է, նոր ատոմակայանի կառուցումը՝ հիմնական նպատակը, իսկ ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի հիմնական ծավալները առաջանում են Հայկական ԱԷԿ-ի գործունեության արդյունքում:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմում։

 

  1. Ակնկալվող արդյունքը
  • ՌԹ-ների կառավարման համակարգի արդիականացում, նվազեցնել Հայկական ԱԷԿ-ի շահագործման ընթացքում առաջացած  տարբեր տեսակի և ակտիվության ՌԹ-ների քանակության նվազեցում, ՌԹ-ների կառավարման համակարգի շահագործման ծախսերի նվազեցում,
  • Շատ ցածր, ցածր և միջին ակնտիվության ՌԹ-ների պահման/թաղման համակարգի ներդրմամբ՝ Հայկական ԱԷԿ-ի անվտանգ և հուսալի շահագործման և շահագործումից հանման իրականացումըՙ
  • իոնացնող ճառագայթման վնասակար ազդեցության նվազեցում  Հայկական ԱԷԿ-ի անձնակազմի և բնակչության, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա,
  • բարձր ակտիվության ՌԹ-ների գերեզմանոցի կառուցման համար նախադրյալների ստեղծում, որը կդյուրացնի նաև Հայկական ԱԷԿ-ի շահագործումից հանման աշխատանքները,
  • ՌԹ-ների կառավարման համակարգի օբյեկտների անվտանգության պահպանման անհրաժեշտության հետ կապված ֆինանսական ծանրաբեռնվածության նվազեցնել ապագա սերունդների համար:

 

 

 

 

 

 

  • Discussed

    24.09.2021 - 13.10.2021

  • Type

    Decision

  • Area

    Energy and natural resources, Nuclear safety, Use of atomic energy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3665

Print