Add to favourites

Under development

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 276-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծով առաջարկվում է անձի դիմումի հիման վրա կրկնակի անգամ բժշկասոցիալական փորձաքննությունները (վերափորձաքննությունները) պարզեցված եղանակով իրականացնել  մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը, սակայն որպես  բացառություն լրացվել են այն դեպքերը, որոնց ժամանակ անհրաժեշտ է իրականացնել բժշկասոցիալական վերափորձաքննություն անձի օբյեկտիվ զննությամբ: Նախագծով լրացում է կատարվել պարզեցված ընթացակարգով վերափորձաքննություններ չիրականացնելու բացառությունների շարքում, այն է չարորակ նորագոյացությունների, վնասվածքների, այդ թվում վերին և ստորին վերջույթների կոտրվածքներիի, մինչև 18 տարեկան երեխաների   ՀՀ կառավարության 2003 թ. հունիսի 13  թիվ 780- Ն որոշման հավելված 1-ի 31-րդ կետի գ) ենթակետով սահմանված, հավելված 2-ով և հավելված 3-ով սահմանված ախտաբանական վիճակներով համապատասխանաբար 3-րդ և 5-րդ տարվա դիտարկման և այլ դեպքերում իրականացվող բժշկասոցիալական վերափորձաքննությունների: Չարորակ նորագոյացությունների, վնասվածքների, տուբերկուլյոզի, ողնաշարի դեգեներատիվ և դիստրոֆիկ փոփոխություների,  լամինէկտոմիաներից հետո, գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումների դեպքերում վերափորձաքննություննը անձի օբյեկտիվ զննությամբ իրականացնելու անհրաժեշտությունը բխում է նշված ախտաբանական վիճակների դեպքում վերականգնողական միջոցառումների արդյունավետությունից, իսկ մինչև 18 տարեկան երեխաների դեպքում, նաև զարգացման առանձնահատություններից:

  • Discussed

    15.09.2021 - 01.10.2021

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4056

Print