Add to favourites

«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 «      » «                         »   2021  թվականի  N _________ 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից տեղահանված ընտանիքների բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի։
  2. Հաստատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ու վարկային կազմակերպությունների միջև կնքվող՝ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից տեղահանված ընտանիքների բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի։
  3. Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից տեղահանված ընտանիքների բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։
  4. Արցախի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից տեղահանված ընտանիքների անդամների՝ սեփականության իրավունքով (անկախ բաժնեմասի չափից) իրենց պատկանող բնակելի նշանակության անշարժ գույք չունենալու մասին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հարցումներին պատասխանել 5 աշխատանքային օրվա ընթացքում:
  5. Առաջարկել`
  • Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել ԼՂՀ կառավարության 2003 թվականի ապրիլի 15-ի «ԼՂՀ տարածքում վերաբնակվող ընտանիքներին տրամադրվող արտոնությունների մասին» N 121 որոշմամբ հաստատված՝ վերաբնակեցման գրքույկ ստացած և ԼՂՀ-ում բնավորման մասին պայմանագիր կնքած, 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ առնվազն վերջին 3 ամիսներին Քաշաթաղում փաստացի բնակված, Քաշաթաղում սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույք ունեցած՝ Արցախի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ընտանիքների (այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո տվյալ ընտանիքում ծնված երեխայի) տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը),
  • Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից տեղահանված ընտանիքների անդամների՝ Արցախի Հանրապետությունում սեփականության իրավունքով (անկախ բաժնեմասի չափից) իրենց պատկանող բնակելի նշանակության անշարժ գույք չունենալու մասին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հարցումներին պատասխանել 5 աշխատանքային օրվա ընթացքում:

 Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021   թվականի

«                 »  «      » N _____ որոշման

 

 ԾՐԱԳԻՐ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 

  1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության կարևորագույն խնդիրներից է Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում գտնվող ընտանիքների բնակարանային ապահովությունը։
  3. Համաձայն Արցախի Հանրապետության կառավարության կողմից տրամադրած տեղեկատվության, Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից (այսուհետ՝ Քաշաթաղ) տեղահանվել է շուրջ 950 ընտանիք (3600 անձ), որոնց բնակարանային ապահովության խնդիրը Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններից է։
  4. Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է իրականացնել Քաշաթաղից տեղահանված ընտանիքների բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության ծրագիր (այսուհետ՝ Ծրագիր)։
  5. II. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
  6. Ծրագրի իմաստով շահառուն ԼՂՀ կառավարության 2003 թվականի ապրիլի 15-ի «ԼՂՀ տարածքում վերաբնակվող ընտանիքներին տրամադրվող արտոնությունների մասին» N 121 որոշմամբ հաստատված՝ վերաբնակեցման գրքույկ ստացած և ԼՂՀ-ում բնավորման մասին պայմանագիր կնքած, 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ առնվազն վերջին 3 ամիսներին Քաշաթաղում փաստացի բնակված, Քաշաթաղում սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույք ունեցած ընտանիքն է (այսուհետ՝ շահառու), այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո տվյալ ընտանիքում ծնված երեխան, որը դիմելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում չունի սեփականության իրավունքով (անկախ բաժնեմասի չափից) իրեն պատկանող բնակելի նշանակության անշարժ գույք։ Պարտադիր բնակության պահանջը տարածվում է ընտանիքի բոլոր անդամների վրա։ Ընտանիքի բացակա անդամները դիտվում են շահառու և ընդգրկվում են տվյալ ընտանիքի կազմում, եթե նրանց բացակայությունը պայմանավորված է բուժման կամ ուսման կամ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում զինվորական ծառայության հետ։
  7. Աջակցությունը տրամադրվում է՝
  • Հայաստանի Հանրապետության մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան կամ անհատական բնակելի տուն (այսուհետ՝ երկուսը միասին նաև բնակելի անշարժ գույք) ձեռք բերող շահառուին և ուղղվում է հիփոթեքային վարկի ամենամսյա վճարների (մայր գումարի և տոկոսագումարի) մարմանը.
  • Հայաստանի Հանրապետության մարզային բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուին և ուղղվում է հիփոթեքային վարկի ամենամսյա վճարների (մայր գումարի և տոկոսագումարի) մարմանը.
  • Արցախի Հանրապետությունում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուին և ուղղվում է հիփոթեքային վարկի ամենամսյա վճարների (մայր գումարի և տոկոսագումարի) մարմանը.
  1. Ընտանիքը (ընտանիքի անդամը), որպես շահառու, աջակցության Ծրագրից կարող է օգտվել մեկ անգամ (մեկ հիփոթեքային վարկի շրջանակներում)։
  2. Շահառուն իրավունք ունի օգտվել աջակցության ծրագրից՝ անկախ բնակարանային ապահովության պետական աջակցության այլ ծրագրերից (եկամտահարկի վերադարձի, երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերից) օգտվելու հանգամանքից։
  3. Ծրագրի շրջանակներում դիմումներն ընդունվելու են 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը։
  4. Ծրագրի շրջանակներում աջակցությունը տրամադրվում է 2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո բնակելի անշարժ գույքի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկերի մարման համար.
  5. Ծրագրի հիմնական պայմաններն են՝
  • կատարվող կանխավճարի նվազագույն չափը կազմում է ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 5 տոկոսը (բացառությամբ, եթե աջակցությունը տրամադրվում է անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուին).
  • հիփոթեքային վարկի նվազագույն ժամկետը 120 ամիս է.
  • հիփոթեքային վարկը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության դրամով.
  • ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի կամ կառուցվող անհատական բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվում է շահառու ընտանիքի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող բոլոր անդամների (բացառությամբ երեխաների և այն համավարկառուների, որոնք չեն հանդիսանում ընտանիքի անդամ) անունով.
  • շահառուի դիմելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների ընթացքում ձեռք բերվող անշարժ գույքը չպետք է օտարված լինի.
  • հիփոթեքային վարկի ամբողջական մարման դեպքում դրամական աջակցության վճարումը դադարում է ամբողջությամբ.
  • հիփոթեքային վարկի գործողության ընթացքում բնակելի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձանց (բացառությամբ ընտանիքի անդամ համարվող) անունով գրանցելու դեպքում (անկախ բաժնեմասի չափից) դրամական աջակցության վճարումը դադարում է ամբողջությամբ.
  • հիփոթեքային վարկի գործողության ընթացքում գրավ դրված բնակելի անշարժ գույքն այլ գրավի առարկա դարձնելու (հաջորդող գրավ) դեպքում դրամական աջակցության վճարումը դադարում է ամբողջությամբ.
  • հիփոթեքային վարկի գործողության ընթացքում բնակելի անշարժ գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու դեպքում դրամական աջակցության վճարումը դադարում է ամբողջությամբ.
  • հիփոթեքային վարկի գործողության ընթացքում բնակելի անշարժ գույքը օտարելու դեպքում պետական աջակցության գումարը ենթակա է վերադարձման պետությանը՝ փոխհամաձայնեցված եղանակով կամ դատական կարգով։
  1. Աջակցության չափը կազմում է՝
  • Հայաստանի Հանրապետության մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 10 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 83 հազ. դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ հանրագումարային մինչև 5.85 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 49 հազ. դրամ.
  • Արցախի Հանրապետությունում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար՝ հանրագումարային մինչև 12 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 100 հազ. դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ հանրագումարային մինչև 8.66 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 67 հազ. դրամ։
  1. Ծրագիրն իրականացվում է հետևյալ ընթացակարգով՝
  • շահառուն դիմում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ՝ նախարարություն)՝ դիմումում նշելով ընտանիքի անդամ(ներ)ի տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը) և առկայության դեպքում ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում սեփականության իրավունքով (անկախ բաժնեմասի չափից) իրեն պատկանող բնակելի անշարժ գույք չունենալու մասին տեղեկանքներ (այսուհետ՝ տեղեկանք), որոնք հաշվի են առնվում, համապատասխան իրավասու մարմնի կողմից տալու ամսվան հաջորդող 1 ամսվա ընթացքում ներկայացնելու դեպքում.
  • Նախարարությունը, ստացված դիմումի և ներկայացված տեղեկանքների հիման վրա, 5 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում շահառուին ծրագրում ընդգրկելու (կամ շահառուին ծրագրում ընդգրկելը մերժելու) մասին՝ հիմք ընդունելով Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տրամադրած՝ շահառուների տվյալները։ Դիմումին կից տեղեկանքներ (տեղեկանքներից մեկը) չներկայացնելու դեպքում դրանցում նշված տեղեկատվությունը ստանում է նախարարությունը՝ Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության իրավասու մարմիններին կատարած հարցման միջոցով։ Այս դեպքում սույն ենթակետում նշված ժամկետը հաշվարկվում է վերջին տեղեկանքը ստանալու օրվանից.
  • շահառուին ծրագրում ընդգրկելու մասին որոշում կայացնելու դեպքում նախարարությունը շահառուին տրամադրում է Սերտիֆիկատ «Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից տեղահանված ընտանիքների բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության ծրագրի» շահառու հանդիսանալու վերաբերյալ՝ N 1 ձևին համապատասխան.
  • շահառուն, Սերտիֆիկատը ստանալուց հետո դիմում է նախարարության հետ Ծրագրի իրականացման պայմանագիր կնքած՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկ կամ վարկային կազմակերպություն (այսուհետ՝ կազմակերպություն)՝ բնակելի անշարժ գույքի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման նպատակով հիփոթեքային վարկ ստանալու համար.
  • շահառուի հետ համապատասխան պայմանագիր կնքելուց և հիփոթեքային վարկը փաստացի հատկացնելուց հետո, կազմակերպությունը CBANet միջբանկային ցանցի միջոցով նախարարությանն է տրամադրում շահառուին տրամադրած հիփոթեքային վարկի գծով վճարման ժամանակացույցն ու վճարումն իրականացնելու համար անհրաժեշտ այլ տեղեկությունները՝ N 2 ձևին համապատասխան.
  • նախարարությունը, ամսական պարբերականությամբ կազմակերպության՝ տվյալ շահառուի անվամբ բացված բանկային հաշվին է փոխանցում սույն հավելվածի 11-րդ կետով սահմանված գումարները (մայր գումար և տոկոսագումար)՝ ըստ սույն կետի 5-րդ ենթակետում նշված ժամանակացույցի.
  • եթե հիփոթեքային վարկի գծով ամսական վճարները (մայր գումար և տոկոսագումար) գերազանցում են սույն հավելվածի 11-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված պետական աջակցության սահմանաչափերը, ապա սույն կետի 5-րդ ենթակետում նշված ժամանակացույցով սահմանված ամսական վճարների և պետական աջակցության գումարների տարբերությունը վճարվում է շահառուի կողմից։

III. ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

  1. Ծրագրի մոնիթորինգն իրականացնում է նախարարությունը` հիմք ընդունելով ծրագրի ընթացքի վերաբերյալ ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշները։
  2. Նախարարությունը վեցամսյա պարբերականությամբ պաշտոնական կայքէջում հրապարակում է վարչական և վիճակագրական տեղեկատվություն ծրագրում ընդգրկված շահառուների թվի, նրանց տրամադրված պետական աջակցության գումարների վերաբերյալ։
  3. ԾՐԱԳՐԻ ՌԻՍԿԵՐԸ
  4. Ծրագրի կապակցությամբ առկա հիմնական ռիսկերն են՝
  • ծրագրի գծով բյուջետային հատկացումների անբավարարություն՝ պայմանավորված ծրագրի բարձր պահանջարկով (ռիսկը կառավարելի է, ըստ անհրաժեշտության, կհատկացվեն լրացուցիչ միջոցներ).
  • ծրագրի ցածր պահանջարկ (ռիսկը կառավարելի է, ըստ անհրաժեշտության, համապատասխան փոփոխություններ կկատարվեն ծրագրի հիմնական պայմաններում)։
  1. Ծրագրի կապակցությամբ այլ հիմնական ռիսկեր չեն նույնականացվել։ 
  1. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
  2. Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով ծրագրի համար կնախատեսվի 9 մլրդ դրամ։
  3. Յուրաքանչյուր հաջորդ տարվա պետական բյուջեով ծրագրի համար ֆինանսական միջոցների ավելացման հարցը կքննարկվի տվյալ տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում՝ հաշվի առնելով ծրագրի գծով նախորդ տարիներին կատարված փաստացի ծախսերը: 
  1. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
  2. Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ցուցաբերել ֆինանսական աջակցություն Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում գտնվող ընտանիքներին՝ իրենց բնակարանային ապահովության խնդիրները լուծելու համար։
  3. Ծրագրի շրջանակներում նախատեսվում է աջակցություն տրամադրել 950 շահառուի։ 

Ձև N 1

 

ՍԵՐՏԻՖԻԿԱՏ

Սույն սերտիֆիկատը հավաստում է, որ

_____________________________________________________________________ ը

                                              շահառուի (վարկառուի) անուն, հայրանուն, ազգանուն

 

անձը հաստատող փաստաթուղթ _________________ 

հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021   թվականի «                     » «        »-ի N         որոշմամբ հաստատված՝ «Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից տեղահանված ընտանիքների բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության ծրագրի» շահառու։  

Սերտիֆիկատի գործողության ժամկետը 90 օրացուցային օր է՝ հաշված տրամադրման օրվանից։ 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղար

 

 

________________________
             (ստորագրություն)

 

 

«     » «                 » 2022    թ.

 Ձև N 2

 

Ց Ա Ն Կ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Դաշտի անվանումը

Բովանդակությունը

Վարկավորող կազմակերպություն՝

 

Շահառուի (վարկառուի) տվյալներ՝

Անուն, ազգանուն, հայրանուն

 

Անձը հաստատող փաստաթուղթ

 

Հանրային ծառայության համարանիշ

 

Ծննդյան օր, ամիս, տարի

 

Փաստացի բնակության վայրի հասցե

 

Էլեկտրոնային հասցե

 

Հեռախոսահամար

 

Ձեռք բերվող անշարժ գույքի (կառուցվող անհատական բնակելի տան) հասցե

 

Հիփոթեքային վարկի տեսակը

Անշարժ գույքի ձեռքբերում

Անհատական բնակելի տան կառուցում

Պայմանագրի համարը

 

Պայմանագրի կնքման օրը, ամիսը, տարին

 

Պայմանագրի գործողության ժամկետը

 

Անշարժ գույքի ձեռքբերման գինը

 

Փաստացի կատարված կանխավճարի չափը՝ ըստ հիփոթեքային վարկի պայմա­նագրի

 

Հիփոթեքային վարկի չափը

 

 

———————— ը հավաստում է, որ դիմելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների ընթացքում անշարժ գույքը (հողատարածքը) չի օտարվել

Հիփոթեքային վարկի վճարման ժամանակացույցը

Կցվում է

Կազմակերպության՝ շահառուի անվամբ բացված  բանկային հաշիվը

 

 

———————— ը հավաստում է, որ նախատեսվող գործարքը համապատասխանում է ծրա­գրով սահմանված պահանջներին (ծրագրի հիմնական պայմաններին)։

 

———————— ը հավաստում է, որ շահառուն տվել է իր համաձայնությունը՝ ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի կամ կառուցվող անհատական բնակելի տան նկատ­մամբ սեփականության իրավունքը շահառուի ընտանիքի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող բոլոր անդամների (բացառությամբ երեխաների և այն համավարկառուների, որոնք չեն հանդիսանում ընտանիքի անդամ) անունով գրանցելու վերաբերյալ։

 

———————— ը հավաստում է, որ շահառուն տվել է իր համաձայնությունը՝ հիփոթեքային վարկի վաղաժամկետ մարման դեպքում դրամական աջակցության վճարումը դադարեցնելու պայմանի վերաբերյալ։

 

———————— ը հավաստում է, որ շահառուն տվել է իր համաձայնությունը՝ հիփոթեքային վարկի գործողության ընթացքում անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձանց անունով գրանցելու դեպքում (անկախ բաժնեմասի չափից) դրամական աջակցության վճարումը դադարեցնելու պայմանի վերաբերյալ։

———————— ը հավաստում է, որ շահառուն տվել է իր համաձայնությունը՝ հիփոթեքային վարկի գործողության ընթացքում գրավ դրված գույքն այլ գրավի առարկա դարձնելու (հաջորդող գրավ) դեպքում դրամական աջակցության վճարումը դադարեցնելու պայմանի վերաբերյալ։

———————— ը հավաստում է, որ շահառուն տվել է իր համաձայնությունը՝ հիփոթեքային վարկի գործողության ընթացքում անշարժ գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու դեպքում դրամական աջակցության վճարումը դադարեցնելու պայմանի վերաբերյալ։

———————— ը հավաստում է, որ շահառուն տվել է իր համաձայնությունը՝ հիփոթեքային վարկի գործողության ընթացքում բնակարանը կամ անհատական բնակելի տունն օտարելու դեպքում պետական աջակցության գումարը ենթակա է պետությանը վերադարձնելու պայմանի վերաբերյալ։

 Հավելված N 2

ՀՀ կառավարության 202   թվականի

«                 »  «      » N _____ որոշման

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՈՒ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎՈՂ՝ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ 

ք. Երևան

«____» «_____________» 202   թ.

 Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ` նախարարություն)` ի դեմս Հայաստանի Հանրապետության աշ­խատանքի և սոցիալական հարցերի նախարարի ____________ ի, որը գործում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 700-Լ որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրության հիման վրա, և __________________ կազմակերպությունը` ի դեմս _________________-ի, որը գործում է կազմակերպության կանոնադրության հիման վրա (այսուհետ` կազմակերպություն), կնքեցին սույն պայմա­նագիրը հետևյալի մասին.  

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  2. Սույն պայմանագրով կարգավորվում են Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից տեղահանված ընտանիքների բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության փոխանակության և դրամական միջոցների փոխանցման հետ կապված հարաբերություն­ները նախարարության և կազմակերպության միջև (այսուհետ՝ կողմեր)։
  3. Սույն պայմանագրում հասկացությունները կիրառվում Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից տեղահանված ընտանիքների բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության ծրագրի իմաստով։
  4. Նախարարությունը պարտավորվում է «Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից տեղահանված ընտանիքների բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության ծրագրի» շահառու հանդիսանալու վերաբերյալ Սերտիֆիկատ ստացած շահառուների համար սույն պայմանագրով նախատեսված կարգով և ժամկետներում կազմակերպության՝ տվյալ շահառուի անվամբ բացված բանկային հաշվին փոխանցել համապատասխան դրամական միջոցները։
  5. Կողմերն անվերապահորեն ընդունում են, որ սույն պայմանագրի շրջանակներում կազմակերպության՝ շահառուի անվամբ բացված բանկային հաշվին փոխանցված պետա­կան աջակցության գումարները կարող են օգտագործվել բացառապես Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից տեղահանված ընտանիքների բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության ծրա­գրին համապատասխան և չեն կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց, կամ որևէ կերպ կանխիկացվել։ 
  1. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  2. Կողմերն իրավունք ունեն՝
  • սույն պայմանագրով կամ օրենքով սահմանված կարգով դադարեցնելու պայմանագրի գործողությունը.
  • օրենքով սահմանված կարգով բողոքարկելու մյուս կողմի գործողությունները և (կամ) անգործությունը.
  • իրականացնելու օրենքներով նախատեսված այլ իրավունքներ:
  1. Կազմակերպությունը պարտավոր է՝
  • Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից տեղահանված ընտանիքների բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության ծրագրի» շահառու հանդիսանալու վերաբերյալ Սերտիֆիկատ ստացած շահառուի և կազմակերպության միջև հիփոթեքային վարկի պայմանագիր կնքվելուց և հիփոթեքային վարկը փաստացի տրամադրելուց հետո ոչ ուշ, քան 7 աշխատանքային օրվա ընթացքում, նախարարություն ներկայացնել հիփոթեքային վարկի գծով վճարման ժամանակացույցն ու վճարումն իրականացնելու համար անհրաժեշտ այլ տեղեկությունները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի «                     » «        »-ի N         որոշման  N 1 հավելվածի N 2 ձևին համապատասխան.
  • շահառուից վերցնել գրավոր հավաստում՝ հիփոթեքային վարկի վաղաժամկետ մարման դեպքում դրամական աջակցության վճարումը դադարեցնելու, ինչպես նաև հիփոթեքային վարկի գործողության ընթացքում բնակարանը կամ անհատական բնակելի տունը օտարելու դեպքում պետական աջակցության գումարը պետական բյուջե վերադարձնելու պայմանների վերաբերյալ տեղեկացված լինելու մասին, իսկ այդ ընթացքում հիփոթեքային վարկի վաղաժամկետ մարում, ինչպես նաև բնակարանը օտարելու գործընթաց սկսվելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել նախարարությանը.
  • շահառուից վերցնել գրավոր հավաստում՝ հիփոթեքային վարկի գործողության ընթացքում անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձանց անունով գրանցելու դեպքում (անկախ բաժնեմասի չափից) դրամական աջակցության վճարումը դադարեցնելու վերաբերյալ տեղեկացված լինելու մասին, իսկ այդ ընթացքում անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձանց անունով գրանցելու դեպքում (անկախ բաժնեմասի չափից) 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել նախարարությանը.
  • շահառուից վերցնել գրավոր հավաստում՝ հիփոթեքային վարկի գործողության ընթացքում գրավ դրված գույքն այլ գրավի առարկա դարձնելու (հաջորդող գրավ) դեպքում դրամական աջակցության վճարումը դադարեցնելու վերաբերյալ տեղեկացված լինելու մասին, իսկ այդ ընթացքում գրավ դրված գույքն այլ գրավի առարկա դարձնելու (հաջորդող գրավ) դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել նախարարությանը.
  • շահառուից վերցնել գրավոր հավաստում՝ հիփոթեքային վարկի գործողության ընթացքում անշարժ գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու դեպքում դրամական աջակցության վճարումը դադարեցնելու վերաբերյալ տեղեկացված լինելու մասին, իսկ այդ ընթացքում անշարժ գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել նախարարությանը.
  • ծրագրում ընդգրկված շահառուներին հիփոթեքային վարկը փաստացի տրամադրելուց հետո, ամսական պարբերականությամբ՝ հերթական վճարման օրվան նախորդող 5 օրերի ընթացքում, բայց ոչ ուշ, քան վճարման օրվան նախորդող աշխատանքային օրը էլեկտրոնային եղանակով (hypothec@mlsa.am էլեկտրոնային փոստի հասցեով) նախարարությանը տրամադրել հիփոթեքային վարկի քաղվածքները։
  1. Նախարարությունը պարտավոր է`
  • սույն պայմանագրի 7-րդ կետի 1-ին ենթակետում նշված տե­ղե­կությունները ստանալուց հետո, ամսական պարբերականությամբ (մինչև տվյալ շահառուի համար նախատեսված դրամական աջակցության սահմանաչափի լրանալը) կազմակերպության՝ շահառուի անվամբ բացված բանկային հաշվին փոխանցել սույն որոշման N 1 հավելվածի 11-րդ կետով սահմանված դրամական միջոցները.
  • «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովել սույն պայմանագրի շրջանակներում իրեն հայտնի դարձած` բանկային գաղտնիք համարվող տեղեկությունների գաղտնիությունը: 

III. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ

  1. Սույն պայմանագրով նախատեսված ծառայությունները կողմերը մատուցում են անհատույց (անվճար)։ Սույն պայմանագրով նախատեսված պարտականությունների կատարման հետ կապված ծախսերը չեն փոխհատուցվում: 
  1. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  2. Սույն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` լրացուցիչ համաձայնագրեր կնքելու միջոցով, որոնք կհանդիսանան սույն պայմանագրի անբաժանելի մասը:
  3. Սույն պայմանագիրը կազմված է հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից։ Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ։
  4. Սույն պայմանագիրը լուծվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ կամ կազմակերպության կողմից պայմանագրի կատարումից միակողմանի հրաժարվելու դեպքում: Պայմանագիրը լուծելու վերաբերյալ առաջարկությունը մի կողմը մյուս կողմին ներկայացնում է պայմանագրի լուծման նախատեսվող ժամկետից առնվազն երկու ամիս առաջ:
  5. 14. Սույն պայմանագիրը լուծվում է լուծման օրվա դրությամբ պայմանագրով ստանձնած պարտավորությունները կողմերի կողմից պատշաճ կատարելու, ինչպես նաև չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով պատճառված վնասները լրիվ հատուցելու պայմանով:
  6. 15. Սույն պայմանագիրն իրավաբանական ուժ է ստանում այն կնքելու օրը:
  7. Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից տեղահանված ընտանիքների բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման համար անհրաժեշտ տեղեկությունները փոխանակվում են նախարարության և կազմակեր­պու­թյան միջև Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից սահմանված միջոցներով (CBANet միջբանկային համակարգչային ցանցի միջոցով): 
  1. ԿՈՂՄԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

_________________________________
_________________________________

 

 

 

Գտնվելու վայրը` ______________________________

 

Գտնվելու վայրը`_____________________________

Հեռ.` ________________________________________

 

Հեռ.` _____________________________________

Էլ. փոստ` ____________________________________
ՀՎՀՀ _______________________________________

 

Էլ. փոստ` _________________________________

ՀՎՀՀ` ——————————————— 

 

_______________________________________

 

_______________________________________

(անունը, ազգանունը)

 

(անունը, ազգանունը)

 

 

 

_______________________________________

 

_______________________________________

(ստորագրությունը)

 

(ստորագրությունը)

         

 

  • Discussed

    07.09.2021 - 23.09.2021

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 16649

Print

Suggestions

ԼՈՒՍԻկ Ասպատուրյան

13.09.2021

Բարև Ձեզ, Նախագիծը ոչ թե բոլոր կետերով սխալ է, այլ նվաստացուցիչ ու վիրավորական քաշաթաղցիների համար։ ԱՀ_ում Քաշաթաղի շրջանն այն շրջանն էր, որտեղ բարձր մակարդակի վրա էր գյուղատնտեսության, անասնապահության ու մեղվաբուծության զարգացումը։ Ու հիմա դուք անտեսելով աշխատող բնակչի հիմնական կորիզին, վերաբնակիչ եք համարում 2008_ից հետո եկածներին։ Հնարավոր է, որ ԱՀ_ից լիարժեք ու ճիշտ տվյալներ ձեզ չեն տրամադրել շրջանի մասին։ Իմ ընտանիքով 1995թվականից վերաբնակեցվել ենք շրջանում, ավերակից տուն ենք ստեղծել, զբաղվել ենք անասնապահությամբ,ջերմոց ու այգի ենք մշակել, ( թող համապատասխան մարմինները ճիշտ ներկայացնեն ամեն ինչ), պետական աշխատանքներ ենք զբաղեցրել։ Տղաներս մինչև պատերազմի ավարտը, դեռ ավելի գտնվել են ծառայության ու մարտական գործողության մեջ,այն դեպքում,երբ շատերն հենց առաջին օրվանից լքեցին քաղաքը։ Իմ պահանջն է ստանալ փոխհատուցում իմ 25 տարվա կորցրած չարչարանքի ու եկամտի աղբյուրների դիմաց։ Նաև հավելեմ, որ 2008թ._ից հետո եկածները հիմնականում մասնագետներ էին, ովքեր գալիս էին սոց վճարի և հավելավճարներ ստանալու համար։ ՓԱՍՏԱՑԻ բառը խորն ուսումնասիրեք։ Իսկական արտոնյալ վերաբնակիչները մենք ենք, 1994_ից հետո եկածներս, ովքեր ապրել են ամենավատ պայմաններում և պետության կողմից կառուցած կիսատ_պռատ տների վրա տարիներով չարչարվել են, որ տուն դառնա։ Իսկ ուշ եկած մասնագետները պահանջում էին նորմալ տուն ու նորմալ պայմաններ, և ստանում էին,որովհետև ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ էին։ Ու շատ վիրավորական է,երբ նրանց եք համարում վերաբնակիչ, իսկ մեզ" ոչ։ Խնդրում եմ հետևություն արեք և ճիշտ տվյալների հիման վրա նախագիծ կազմեք։ Ես իմ կամքով չեմ կորցրել իմ տունը, ,ես պետությանը նվեր չեմ տվել իմ երկհարկանի սեփական տունը, որի ամեն քարի վրա մեր չարչարանքը կա։ Ես չունեմ ՀՀ_ում ոչ մի սեփականություն, հակառակ դեպքում մենք էլի կաշխատեինք ու կապրեինք։ Բայց տունը մի քանի հարյուր հազար չարժի, որ մտածեմ ինքս իմ գյխի ճարը տեսնել։ Անօրինական զրկվել եմ, իսկ դրա ցավը կորցնողը գիտի միայն, ուրեմն պիտի փոխհատուցվի իմ կորցրածը, մենք էլ բոլորի նման ունենք ապրելու իրավունք։ Շնորհակալություն

Աննա Ավետիսյան

13.09.2021

Բոլոր Քաշաթաղցիներն էլ զրկվել են իրենց տնից,աշխատանքից ,ամեն ինչից,ինչի համար պայքարել էին 25_30 տարի։Պետք չի տարանջատել բնակչությանը,քանի որ ոչ մեկ իր նախաձեռնությամբ չի դուրս եկել իր տանից,կանայք նույնիսկ ամենավերջին օրերին են գյուղերում մնացել,իսկ ամուսինները սահմանին։ Բոլոր Քաշաթաղցիներն էլ բռնի տեղահանված են ,խնդրում եմ որպես քաշաթաղցի վերանայեք այս որոշումը, ուղղակի սա կարծես ամեն ինչից անտեղյակ մեկը որոշում կայացնի։Ու էն էլ էն դեպքում,որ քաշաթաղցին ամենից շատ էր կանգնած կառավարության կողքին։ Հուսով եմ կվերանայեք Ձեր որոշումը,քանի որ քաշաթաղցին այլեւս պատրաստ չէ մեկ անգամ ևս հույսը կտրել,առանց էդել ամեն ինչից զրկվել է։Նույնիսկ թույլ չտվեցին որ մարդիկ իրենց գույքը դուրս բերեն։Ուղղակի հայտնվեցին փողոցում։ Անպայման վերանայեք այդ որոշման կետերը և այնպես կազմակերպեք,որ գոնե ամեն ընտանիք իր վերջին հույսը չմարի,ունենա իր փոքրիկ անկյունը։Կամ էլ մեր Քաշաթաղի ։րջանը հետ տվեք մեզ և ոչինչ Ձեզանից չենք պահանջի,իսկ եթե ոչ ուրեմն յուրաքանչյուր ընտանիքի ապահովեք տնով։

Tatevik Asoyan

12.09.2021

Խնդրում եմ նորից վերանայեք նախագիծը,,ես Իշխանաձորից եմ,ամուսնացել եմ և ապրել այնտեղ,ցավոք չեմ հասցրել սեփականացնել տունը,10 տարի պետք է ապրեինք ու սեփականացնեինք,հիմա ես ամուսինս երեխաս ինչով ենք մեղավոր,,վերաբնակեցման գրքույկ ևս չունենք,խնդրում եմ նորից վերանայեք և փոփոխություններ կատարեք

See more