Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 36-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի

հունվարի 20-ի N 36-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման նպատակահարմարության մասին

 

  1. Որոշման ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)

 

Որոշման նախագծի նպատակը անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկում փոփոխությունների և լրացումների իրականացումն է, ինչի անհրաժեշտությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի և Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում Հայաստանի Հանրապետության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքներին վերաբերող հայտեր գրանցման ներկայացնելու հանգամանքով:

Առաջնորդվելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2019 թ. հոկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի 2009 թվականի փետրվարի 11-ի N 34 հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 599-Ա/2 հրամանով ստեղծված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի 2021 թ. փետրվարի 17-ի նիստի որոշմամբ՝ առաջարկվել է «Ասեղնագործություն» տարրը ՀՀ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկից տեղափոխել ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկ, քանի որ վերջին տարիներին ընդլայնվել է տարրի տարածվածության շրջանակը և կենսունակությունը: Նշյալ գործընթացն իրականացնելու համար անհրաժեշտություն է «Ասեղնագործություն» տարրը հանել ՀՀ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկից: Վերը նշված մասնագիտական խորհրդի նույն արձանագրությամբ հավանության է արժանացել ցանկում առկա «Բարեկենդան» տարրի լրամշակումը` որպես ժամանակի ընթացքում որոշակի փոփոխություններ կրած ոչ նյութական մշակութային ժառանգության արժեք:

Ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության` անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերի գրանցման ու կազմման չափորոշիչները և դրանց հիման վրա կազմված ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը»:

Այն համալրվել է ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 130-Ն որոշմամբ:

ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 3-ի «Ոչ նյութական մշակութային արժեքների նույնականացման, փաստաթղթավորման, պահպանության և տեղեկատվության փոխանակման կարգը ու ոչ նյութական մշակութային արժեքի վկայագրի ձևը հաստատելու մասին» N 1173-Ն որոշմամբ (2-րդ գլխի 9-րդ կետ) հաստատվել է, որ պետական ցանկերում նոր արժեքներ ընդգրկելու կամ նշված ցանկերից արժեք հանելու վերաբերյալ առաջարկությունները ներկայացվում են մասնագիտական խորհրդի քննարկմանը:

Վերոգրյալից ելնելով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցվելու նպատակով հայտեր ներկայացնելու հանգամանքի կարևորությունը՝ անհրաժեշտություն է ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկերի թարմացումը, որն իրականացվում է փոփոխությունների և լրացումների միջոցով։

 

Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի Հայաստանի Հանրապետության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների թարմացված ցանկի առկայությունը:

 

  • Discussed

    07.09.2021 - 28.09.2021

  • Type

    Decision

  • Area

    Cultural

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4366

Print