Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
51 Ռեգինա Տեմկինա 09.09.2021 12:12:59 Վերջ տվե՛ք ֆաշիզմին: Չի ընդունվել
52 Կարապետ Գևորգյան 09.09.2021 13:00:06 1․ Իմ մարմինը միայն իմ մարմինն է։ Առանց իմ թույլտվության ու ցանկության իմ մարմնի մեջ միջամտելու բոլոր փորձերը համարվում են բռնություն։ Անկախ նրանից, թե ինչ նպատակով են արվում։ Բացառությունը կարող է լինել իրավիճակը, երբ իմ կյանքին անմիջական մահացու վտանգ է սպառնում, իսկ ես անգիտակից եմ։ Կովիդը հաստատ այդ դեպքը չէ։ 2․ Իմ անձնական եկամուտը միայն իմ անձնական եկամուտ է, և միայն ես եմ որոշում ինչպես այն ծախսել։ Ես վճարում եմ բոլոր հարկերն ու տուրքերը, կարծում եմ, մնացած վաստակացս գումարը պետք է լինի իմ անձնական տրամադրության տակ։ Դուք պահանջում եք, որ ես իմ աշխատավարձի 1/6 ծախսեմ թեստերի։ Դրա իրավունքը ձեզ ոչ ոք չի վերապահել։ Այդ գումարը պատկանում է ինձ և իմ երեխաներին, որոնցից երկուսը անչափահաս են։ 3․ Դուք ինձ շանտաժի եք ենթարկում, ձեր հրամանով վտանգի տակ դնելով նաև իմ աշխատանքի իրավունքը։ Շանտաժը քրեական հանցագործություն է։ Մարդ չպիտի սպառնալիքի և անօրինական ճնշման տակ ընտրություն կայացնի։ Այսպիսով, ես պահանջում եմ, որ ձեր՝ մեր սահմանադրական իրավունքներին հակասող հրամանը չեղարկվի։ Չի ընդունվել
53 Կարեն Մարկոսյան 09.09.2021 14:44:35 Հակասում ՀՀ սահմանադրությանը Չի ընդունվել
54 Կարեն Մարկոսյան 09.09.2021 14:45:20 Հակասում է սահմանադրությանը Չի ընդունվել
55 Anahit Harutyunyan 09.09.2021 17:44:24 0 Չի ընդունվել
56 Հրաչ Ափինյան 09.09.2021 19:28:22 Էս ինչ թվեր եք նկարում հերթական հակաազգային օրենքի համար Չի ընդունվել
57 Միքայել Մարգարյան 09.09.2021 20:40:11 Իսկ Կողմ քվերակողներից կա մարդ, որ մեկնաբանի իր որոշումը? Չի ընդունվել
58 Արամ Հովակիմյան 09.09.2021 20:57:59 Վատ նախագիծ է, հաշվի չի առնում հայերի սոցիալական վիճակը, խախտում է մարդու իրավունքները։ Չի ընդունվել
59 Հայկ Ղազարյան 09.09.2021 21:24:48 Նախագծին միանշանակ դեմ եմ։ Պատվաստվելը կարելի է խրախուսել, ոչ թե ասել կամ պատվաստվում եք, կամ ամիսը 30000 տալիս եք թեստ եք հանձնում, կամ դուրս գալիս աշխատանքից... Չի ընդունվել
60 Նարինե Մխիթարյան 09.09.2021 21:34:41 ՊՇՌ թեստը պիտի լինի անվճար։ Չի ընդունվել
61 Վահագն Մակարյան 09.09.2021 21:40:25 Սա ինչ բան է,իմ կյանքը ու իմ առողջությունը իմ սեփականությունն է, ինչպես նաև այն դրամական միջոցները, որոնք ես իմ արդար քրտինքով եմ վաստակում, դուք ոչ մի բարոյական իրավունք չունեք ինձ իմ կամքին հակառակ հակադրելով տանեք պատվաստման, կամ իմ գումարների անիմաստ փոշւացման, ես դա թույլ չեմ տա և վերջ,կորեք գրողի ծոցը։ Չի ընդունվել
62 Karine Sargsyan 09.09.2021 21:49:04 Դեմ եմ !!! Ոչ ոք չի կարող ինձ ստիպել պատվաստվել!!! Ես փորձադաշտ չեմ։ Ով է պատասխանատու, երբ պատվաստված անձը առողջական խնդիր ունենա կամ մահանա՞ !!!!!!!! Սա հակասահմանադրական է!!!!! Մարդու իրավունքների խիստ ոտնահարում է!!!!!! Չի ընդունվել
63 Anzhelika Barseghyan 09.09.2021 22:36:31 Եթե պատվաստվում են, պետք է պատվաստվենք բոլորը, սկսած կառավարությունից և օրենսդիրից Ընդունվել է ի գիտություն
64 Arpi Gh 09.09.2021 23:52:49 Թեստավորումը դարձնել անվճար։ Պատվաստումը պետք է լինի միմիայն կամավոր սկզբունքով։ Չի ընդունվել
65 Նաիրա Գրիգորյան 10.09.2021 02:17:28 Վերանայե՛ք Ձեր որոշումները և պաշտպանե՛ք ՀՀ բոլոր քաղաքացիներին։ Մի՛ ավելացրեք ուսուցիչների բեռ, ոչ մի հիմնավորում չկա, այլ կերպ կավելացնեք գործազուրկների թիվը, դպրոցները կդատարկվեն։ Չի ընդունվել
66 Արամ Խաչատրյան 10.09.2021 05:40:20 Առաջարկում եմ հանել "Պարտադիր" պայմանը։ Ի՞նչով են պատվաստումից ազատված պաշտոնյաները առավել մյուս քաղաքացիներից։ Չի ընդունվել
67 Հասմիկ Ջուլֆալակյան 10.09.2021 08:11:58 Թեստերը պետք է միանշանակ լինի անվճար և մարդիկ թեստավորվեն անվճար ,իսկ պատվաստվելը , քաղաքացու ցանկությանբ։ Չի ընդունվել
68 Վարսենիկ Թաիրյան 10.09.2021 09:30:23 հարցս վերաբերվում է կոնկրետ առողջապահության ոլորտին ,հատկապես կապված կորոնավիրուսի դեմ պատվաստմանը։Նախ պատվաստումները չպետք է լինեն պարտադիր,պետք է թողնել քաղաքացու ընտրությանը,և ոչ մի սահմանափակումներ չպետք է կիրառվեն պատվաստում չցանկացող անձանց հանդեպ։Իսկ եթե պետք է խախտվի սահմանադրական կարգը,այսինքն մարդու իրավունքներն ու հարկադրաբար կամ սահմանափակումներ կիրառելով պետք է պատվաստեն,ինչը մարդու իրավունքների խախտում է համարվում.քր. գործ հարուցել այն անձանց և կառույցների հանդեպ ովքեր խախտում են սահմանադրական կարգը և պատժի ենթարկել նշված անձանց։ Ի՞նչ է սա եթե ո՝չ փողերի լվացման գործընթաց։Երբ մարդը ստանում է 60000 դրամ աշխատավարձ,որից 30000ը պետք է հատկացնի թեստին որպեսզի աշխատանքից չաղատվի։Մնացած 30000 դրամով մեկ ամիս գոյատևել,ընտանիք պահելը կարծում եմ ծաղրանք է։Վերջին 3 տարիներին ավելի շատ խախտվեց մարդու իրավունքները,քան նախկին 30 տարիներին։Ես ինքս դեմ եմ պատվաստմանը ։Դեմ եմ նաև 14 @օրյա թեստերի անց կացմանը։Առաջարկում եմ համախմբվել, և պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց,ովքեր կփորձեն քաղաքացու իրավունքները ոտնահարել և ճնշում գործադրել։Բավական է ժողովրդին դնել մի իրավիճակի մեջ,որը անթույլատրելի է։ Չի ընդունվել
69 Վարսենիկ Թաիրյան 10.09.2021 09:46:24 Առաջարկս հետևյալն է։Պատկան մարմինները տան պատասխան . 1.Եթե պատվաստումը պարտադիր է,ինչու՞ պաշտոնյաներն ունեն արտոնություններ և կարող են չպատվաստվել։ 2. Տալ բացատրություն.ինչու ՞ է պատվաստված անձը մահանում կամ կրկին վարակվում եթե պատվաստումը պետք է կանխարգելի վարակը և մահը։Ի դեպ նշեմ որ մահացողը հենց վիրուսից է մահանում ,իսկ կրկին վարակվածը նույն ծանրության է տանում վիրուսը, ինչ չպատվաստված անձը։ 3.Առողջապահության նախարարությունը տա բացատրություն. Ինչու՞ գումար չունեցող անձին,ում շտապ վիրահատություն կամ այլ միջամտություն է հարկավոր չեն սպասարկում մինչև գումար չի վճարում։Որի հետևանքով նույնիսկ մահվան դեպքերով է ավարտվում։Իսկ կորոնավիրուսը դարձնում են առաջնային,կարծես թե շատ մտահոգված են քաղաքացու առողջութբամբ։Մահերի տարբերությունը ո՞րն է,կոռոնա վիրուսի՞ց թե այլ հիվանդությունից։Երկրում կատարվում է փողերի լվացում։Որի դեմը պետք է առնենք համախմբված ձևով ու թույլ չտանք քնից արթնանալուն պես նոր օրենքներ հանեն,որը չի բխում ՀՀ քաղաքացու շահերից։Հարցերն ու առաջարկները շատ են։Ցավոք չեմ կարող միանգամից ներկայացնել։ Չի ընդունվել
70 Վարսենիկ Թաիրյան 10.09.2021 09:46:25 Առաջարկս հետևյալն է։Պատկան մարմինները տան պատասխան . 1.Եթե պատվաստումը պարտադիր է,ինչու՞ պաշտոնյաներն ունեն արտոնություններ և կարող են չպատվաստվել։ 2. Տալ բացատրություն.ինչու ՞ է պատվաստված անձը մահանում կամ կրկին վարակվում եթե պատվաստումը պետք է կանխարգելի վարակը և մահը։Ի դեպ նշեմ որ մահացողը հենց վիրուսից է մահանում ,իսկ կրկին վարակվածը նույն ծանրության է տանում վիրուսը, ինչ չպատվաստված անձը։ 3.Առողջապահության նախարարությունը տա բացատրություն. Ինչու՞ գումար չունեցող անձին,ում շտապ վիրահատություն կամ այլ միջամտություն է հարկավոր չեն սպասարկում մինչև գումար չի վճարում։Որի հետևանքով նույնիսկ մահվան դեպքերով է ավարտվում։Իսկ կորոնավիրուսը դարձնում են առաջնային,կարծես թե շատ մտահոգված են քաղաքացու առողջութբամբ։Մահերի տարբերությունը ո՞րն է,կոռոնա վիրուսի՞ց թե այլ հիվանդությունից։Երկրում կատարվում է փողերի լվացում։Որի դեմը պետք է առնենք համախմբված ձևով ու թույլ չտանք քնից արթնանալուն պես նոր օրենքներ հանեն,որը չի բխում ՀՀ քաղաքացու շահերից։Հարցերն ու առաջարկները շատ են։Ցավոք չեմ կարող միանգամից ներկայացնել։ Չի ընդունվել
71 Սերինե Պապոյան 10.09.2021 10:41:14 Սարքել անվճար ՊՇՌ թեսթերը!!!!! Չի ընդունվել
72 Ծովինար Խեչոյան 10.09.2021 15:05:15 Առաջարկում եմ ««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասը հանել, նկատի ունենալով այն հանգամանքը, որ 2-րդ մասով կատարվող լրացումով սահմանվում են բացառություններ, որոնք ՀԱԿԱՍՈՒՄ ԵՆ նախագծի ընդհանուր տրամաբանությանը, ՀՀ Սահմանադրությանը, ինչպես նաև չեն ապահովում նախագծի ընդունման ակնկալվող արդյունքը: Մասնավորապես, համաձայն նախագծի հիմնավորման կարևորվում է հանրային իշխանության մարմինների ծառայողների և աշխատողների՝ սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման անհրաժեշտությունը, սակայն Նշված լրացմամբ ստացվում է, որ հանրային իշխանության մարմինների մի շարք աշխատողներ սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները չպահպանելու պարագայում չեն ենթարկվում Նախագծի 4-րդ հոդվածով լրացվող 16.1 հոդվածի 1-ին եկտի պահանջներին, հետևաբար առաջացնում են անվտանգության պայմանների պահպանման խաթարում հարնային իշխանության մարմինների մյուս աշխատողների համար: Բացի այդ, կրկին հիմնավորման համաձայն, վարակի տարածման կանխարգելիչ միջոցների խիստ պահպանման ուղղությամբ քայլերի ձեռնարկման պահանջը բխում է նաև Սահմանադրությունից, որի 85-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի առողջության պահպանման իրավունք, իսկ 86-րդ հոդվածով պետության քաղաքականության հիմնական նպատակների շարքում նախատեսվում է բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի իրականացումը։ Այսինքն, Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասի լրացմամբ նշվող պաշտոնատար անձանց օրենքով իրավունք է տրվում վտանգել իրենց գործընկերների առողջությունը` խախտելով ՀՀ Սահմանադրության պահանջը: Եվ վերջապես, համաձայն հիմնավորման Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել հանրային իշխանության մարմինների կողմից իրականացվող գործառույթների պատշաճ իրականացումը, ինչը բխում է հանրային շահերից և պետության պոզիտիվ պարտականություններից: Միաժամանակ, նշված մարմիններում սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման միջոցով նպատակ է հետապնդվում հնարավորություն ընձեռել կանխարգելելու կորոնավիրուսային հիվանդության տարածումը Հայաստանի Հանրապետությունում, ձևավորել կոլեկտիվ իմունիտետ այդ հիվանդության նկատմամբ, ապահովել հանրային առողջության բավարար մակարդակը՝ նպաստելով անձանց առողջության պահպանմանը: Ստացվում է Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասի լրացմամբ նշվող պաշտոնատար անձինք պետք է լրիվ մեկուսանան և' աշխատանքի մեջ` աշխատեն միայն իրար հետ, առանց փոխհարաբերվելու հանրային իշխանության մարմինների մյուս աշխատողների հետ, ովքեր ունեն հստակ պարտավորվածություն սանիտարահամաճարակային նորմերի պահպանման, և' նաև առօրյայում` չշփվեն այլ ՀՀ քաղաքացիների հետ: Չի ընդունվել
73 Grigor Sahakyan 10.09.2021 18:35:30 Իսկ գոնե գիտեք էդ պատվաստոիմ կոչեցյալը` ինչ է պարունակում? և հետո ով է թույլ տվել իմ տեղը որոշեք ես ինչ անեմ? ես չեմ պատբաստվել ու չեմ պատվաստվելու, և պատվաստվածներից էլ պիտի հեռու մնամ, Իսրաելի փորձը ցույց է տալիս որ պատվաստվածներն են վարակվում, Չի ընդունվել
74 Անի Ղազարյան 10.09.2021 20:05:19 Դեմ եմ քանի որ ինքս լինելով բժիշկ հասկանում եմ որ թերի է որոշ դեպքերում նման սխալ թույլ տալը նույնիսկ անթույլատրելի է , չի կարելի այս ոլորտում նման բաց թողնել : Չի ընդունվել
75 Սեդա Ղումաշյան 11.09.2021 10:37:13 Աբսուրդ է երբ որոշակի պաշտոն զբաղեցնելը կարող է ազատել մեկին պատվաստվելու պարտավորությունից։ Ասենք դա արդեն չափն անցնել է բառիս բուն իմաստով։ կաստաներ սահմանեք որ ավելի ազնիվ լինի Չի ընդունվել
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: