Add to favourites

Located in RA Government

«ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԿԱՄ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ՆԱՎԹԱՅԻՆ ԳԱԶՈՎ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՐԱ ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ԳԱԶԱԲԱԼՈՆՆԵՐԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2388-Ն, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1582-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 634-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Ռուսկա Հովհաննիսյան 10.09.2021 10:57:21 Պարզաբանել և հիմնավորել ինչով է պայմանավորված տեղամասերի ներկայացված չափերը․ <<27. Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում գազաբալոնային սարքավորումներ տեղադրող և պարբերաբար վկայագրող կազմակերպությունների արտադրական բազաները պետք է բաղկացած լինեն հետևյալ տեղամասերից` 1) գազաբալոնային սարքավորումներն ավտոտրանսպորտային միջոցներում տեղակայելու տեղամաս` առնվազն 5X12 քառակուսի մետր չափերով (այսուհետ` տեղադրելու տեղամաս), 2) գազաբալոնները պարբերաբար վկայագրելու և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգերը փորձարկելու տեղամաս` առնվազն 5X12 քառակուսի մետր չափերով (այսուհետ` փորձարկելու տեղամաս), 3) սեղմված օդի կուտակման համակարգով` առնվազն 15,0 քառակուսի մետր և ավելի մակերեսով (այսուհետ` ճնշակային տեղամաս): 29. Տեղադրման տեղամասի բարձրությունը պետք է լինի` 1) թեթև մարդատար ավտոմոբիլների, 9-17 նստատեղ ունեցող ավտոբուսների (միկրոավտոբուսների) և մինչև 1,5 տոննա բեռնատարողության ավտոմոբիլների համար` 4,2 մ-ից ոչ պակաս. 2) մինչև 8,5 մետր երկարություն և 2,5 մետր լայնություն ունեցող ավտոբուսների ու բեռնատար ավտոմոբիլների համար` 5,0 մետրից ոչ պակաս: 34. Փորձարկելու տեղամասի մասնաշենքի շինության բարձրությունը պետք է լինի առնվազն 5 մետր: Միաժամանակ ներկայացրեք դրանց հաշվարկման կարգը և այն նորմատիվ իրավական ակտրեը, որոնք հիմք են հանդիսացել այդ հաշվարկների համար>>։ Պարզաբանել 6X10 քառակուսի մետր կամ 60 քառակուսի մետր մակերեսները համարժե՞ք են Ձեր ներկայացված տարածքների մակերեսներին։ Պարզաբանեք ՀՀ կառավարության 28 սեպտեմբերի 2005 թվականի N 2388-Ն որոշմամբ տեղամասերի համար հաշվարկված մակերեսները ի՞նչ հիմնավորմամբ չի համապատասխանում Ձեր կողմից սահմանված չափերին։ Եթե առկա է հաշվարկների անհամապատասխանություն, ապա ներկայացրեք այդ ահհամապատասխանությունը։ Նախագիծը մշակվել է ՀՀ-ում գործող ստանդարտենրի, օրենսդրությամբ սահմանված քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմերին ու պահանջներին, սանիտարական նորմերին և կանոններին:
2 Գրիգորի Տոնոյան 10.09.2021 14:25:05 Շատ վատ արտագրություն է՝ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի և ՀՀ գործող նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջների կոպիտ խախտումներով։ Անհրաժեշտ է հիմնովին վերանայել նախագիծը ոլորտին տիրապետող մասնագետների մասնակցությամբ։ Նախագիծը քննարկվել է շահագրգիռ պետական կառավարման մարմինների հետ, իսկ e-draft իրավական ակտերի էլեկտրոնային կայքում տեղադրվել է ոլորտում գործունեություն իրականացնողների դիրքորոշումը ստանալու և նախագիծը լրամշակելու նպատակով։ Առաջարկը առարկայական չէ։
3 Մկրտիչ Տիգրանյան 15.09.2021 12:02:54 21-րդ և 26-րդ կետերում օգտագործվում է բառ-կոդ կամ էլեկտրոնային չիպ հասկացողությունը, որը իրատեսկան չէ: 22-րդ կետում նշվող տեղեկաթերթիկը սույն կառավարության որոշման ընդունումից հետո արդիական չէ: 28-րդ կետից հանել <<վկայագրումից հետո>> բառակապակցությունը: 31-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում 5x12 քառակուսի մետրը փոխարինել 60 քառակուսի մետրով: 32-րդ կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ. Տեղամասերը պետք է հագեցած լինեն անհրաժեշտ տեխնոլոգիական /ցանկ N 1/ և տեսանկրահանվող սարքավորումներով, ապահովված լինեն 20.0-22.0 ՄՊա ճնշմամբ սեղմված օդի մատակարարումով: 39-րդ կետը հանել ամբողջությամբ: Ձև 1-ը ամբողջապես պետք է խմբագրել, քանի որ ավտոտրանսպորտային միջոցի տվյալներ չի պարունակում: Ձև 2-ը ամբողջապես պետք է խմբագրել, քանի որ ավտոտրանսպորտային միջոցի և գազաբալոնի տվյալներ չի պարունակում: Ձև 1-ը և Ձև 2-ը չեն համապատասխանում ԵԱՏՄ ընդունված ТР ТС 018/2011 տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Ընդունվել է մասնակի։ Նախագիծը մշակվել է հաշվի առնելով ՀՀ-ում գործող ստանդարտների, ՀՀ օրենսդրությամբ սահմանված քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմերին ու պահանջներին, սանիտարական նորմերին և կանոններին համապատասխան: