Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ», «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ», «ԵՐևԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ», «ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  • Discussed

    20.08.2021 - 05.09.2021

  • Type

    Law

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6093

Print

Suggestions

Ռաֆայել Ավետիսյան

30.08.2021

1. Օրենսդրական փաթեթի ամբողջական վերլուծության արդյունքում կարելի է ընդհանրական եզրակացնել, որ քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի (այսուհետ՝ նախագծի հեղինակի) կողմից առաջարկվող օրենսդրական փաթեթով նախատեսվում է քաղաքաշինական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով ներդնել շենքերի և շինությունների անձնագրավորման կառուցակարգը։ Սակայն նախագծի "Անհրաժեշտություն" բաժնում առկա նկարագրությունը, ինչպես նաև, օրենսդրական նախագծով առաջարկվող իրավակարգավորումները, խիստ հակասական են, չեն բնութագրում ներդրվող կառուցակարգի անհրաժեշտությունը և հետապնդվող իրավաչափ նպատակը։ Օրենսդրական նախագծերի փաթեթի վերլուծությունը թույլ է տալիս գալ այն եզրահանգման, որ ներկայացված նախագծի արդյունքում կարող է սահմանափակվել անձի կողմից սեփականության իրավունքի իրացումը։ Մասնավորապես, ներկայացված օրենսդրական նախագծով առաջարկվող փոփոխությունների շահագործման թույլտվության տրամադրման հիմնական պայման է հանդիսանալու շենքի կամ շինության տեխնիկական անձնագիրը, ինչն իր հերթին կարող է սահմանափակել անձի սեփականության իրավունքի իրացումը։ Հետևաբար կարևոր է, որ նախագծի հեղինակը մատնանշի, թե որ հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ իրացմանն է միտված առաջարկվող կազմակերպական կառուցակարգը։ Սույն պահանջը բխում է նաև ՀՀ Սահամանդրության 78-րդ (Համաչափության սկզբունք) և 79-րդ (Որոշակիության սկզբունք) հոդվածներով ամրագրված սահմանադրական իրավակարգավորումներից։ Օրենսդրական փաթեթի մաս կազմող հիմնավորումը ամբողջական համարվել չի կարող, ավելին, որոշ արտահայտություններում և նախադասություններում առկա է մտքի խզում։ Կարևորելով ներդրվող կազմակերպական կառուցակարգի անհրաժեշտությունը՝ նախագծի հեղինակին առաջարկում եմ վերախմբագրել օրենսդրական փոփոխությունների փաթեթի հիմնավորման մասը ամբողջությամբ։

Ռաֆայել Ավետիսյան

30.08.2021

2. "Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին" ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է գործող 2-րդ հոդվածի "գ" պարբերությունում կատարել լրացում՝ ավելացնելով "և անձնագրավորում" բառերը։ Նշված կարգավորմամբ ենթադրելի է, որ օրենսդրական նախագծի հեղինակը փորձում է ամրագրել շենքերի և շինությունների անձնագրավորումը որպես քաղաքաշինական գործունեության մաս։ Հարկ է նշել, որ քաղաքաշինական գործունեության մեջ ընդգրկված գործառույթների սահմանմամբ օրենսդիրը նպատակ է հետապնդել սահմանել այն հարաբերությունների ծավալը, որը պետք է կարգավորվի "Քաղաքաշինության մասին" ՀՀ օրենքով։ Ներկայացված օրենսդրական նախագծով առաջարկվող նոր կազմակերպական կառուցակարգի ներդրման նպատակը վերաբերելի է շենքերի և շինությունների արդյունավետ շահագործմանը։ Ուստի առաջարկում եմ շենքերի և շինությունների աձնագրավորմանը վերաբերելի մասը խմբագրել՝ նույն պարբերության մեջ "քաղաքաշինական" բառից հետո ավելացնել " անձնագրի" բառը։

Ռաֆայել Ավետիսյան

30.08.2021

3. Ըստ առաջարկվող օրենսդրական փոփոխություններ նախատեսող նախագծի՝ հեղինակող պետական կառավարման մարմինը առաջարկում է իրավակարգավորմամբ ամրագրել շենքի կամ շինության անձնագրի վերաբերյալ հետևյալ սահմանումը "...Օբյեկտի անձնագիրը՝ դրա նախագծման, շինարարության, շահագործման բոլոր փուլերի, փաստացի տեխնիկական վիճակի, շահագործման պահանջների վերաբերյալ սահմանված ձևին համապատասխան կազմված տեխնիկական փաստաթուղթ է, որը հավաստում է Օբյեկտի շահագործման պիտանիությունը կամ ոչ պիտանիությունը և անհրաժեշտ է օրենքով նախատեսված գործարքների և պարտավորությունների կատարելու համար...": Սահմանման մեջ առկա են մի շարք հասկացություններ, որոնք նախատեսում են անձի կամ անձանց կողմից որոշակի գործողությունների իրականացում և որոնց վերաբերյալ "Քաղաքաշինության մասին" ՀՀ օրենքով անհրաժեշտ իրավակարգավորումները բացակայում են (շենքի կամ շինության շահագործման փուլեր, շենքի կամ շինության փաստացի տեխնիկական վիճակ, շահագործման պայմաններ, շենքի կամ շինության պիտանիություն)։ Նախ, հարկ է անդրադառնալ շենքի կամ շինության անձնագրի իրավական բնույթին։ Նախագծով առաջարվող սահմանումից բխում է, որ շենքի կամ շինության անձնագիրը տեխնիկական փաստաթուղթ է, ինչը ենթադրում է, որ դրա կազմումը կարգավորվում է նախևառաջ տեխնիկական նորմավորմամբ և տեխնիկական անհրաժեշտ միջոցառումների իրականացմամբ։ Սակայն, անձնագրավորման գործընթացի նկարագրությանը վերաբերելի իրավակարգավորմամբ սահմանվում է, որ "․․․Օբյեկտի անձնագրավորումը՝ օբյեկտի նախագծման, շինարարության, շահագործման, տեխնիկական վիճակի, սեյսմակայունության վերաբերյալ առկա փաստաթղթերի տվյալների հիման վրա սահմանված ձևին համապատասխան անձնագրի կազմումն է:"։ Մեջբերման բովանդակությունը վկայում է, որ անձնագիրը իր մեջ պարունակում է շենքի կամ շինության նախագծման, շինարարության և շահագործման վերաբերյալ, ինչպես նաև տեխնիկական վիճակի և սեյսմակայունության վերաբերյալ տեղեկատվություն։ Հարկ է նկատել, որ տեխնիկական վիճակի ուսումնասիրությունը, ըստ էության, իր մեջ ներառում է սեյսմակայունության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն։ Որպես ասվածի ամփոփում՝ իրավակարգավորման համաձայն առկա տեղեկատվությունը նախատեսվում է համակարգված ամփոփել մեկ փաստաթղթում՝ ըստ սահմանված ձևի։ Հետևաբար, շենքի կամ շինության անձնագիրը չի կարող հանդիսանալ տեխնիկական փաստաթուղթ՝ տեխնիկական կանոնակարգման հիման վրա տեխնիկական միջոցառումների իրականացման բացակայության պատճառով։ Այլ կարող է լինել փաստաթուղթ, որի առկայությունը կամ բացակայությունը անձի համար կարող է առաջացնել փաստական որոշակի հանգամանքներ։ Օրինակ՝ շահագործման թույլտվության վարչական վարույթի ընթացքում վարչական մարմնի կողմից վարչական ակտի տրամադրման մերժումը կարող է պայմանավորված լինել անձնագրի բացակայությամբ կամ սահմանված պահանջների ոչ ամբողջական կատարմամբ։ Ավելին՝ շենքի կամ շինության անձնագիրը կարող է հիմք հանդիսանալ քաղաքաշինական գործունեության օբյեկտի շահագործման թույլտվության կասեցման համար։ Վերջինս իրագործելի է միայն այն դեպքում, եթե "Քաղաքաշինության մասին" ՀՀ օրենքով սահմանվեն շահագործման թույլտվության վարչական վարույթի առանձնահատկությունները։ Առաջարկվում է քննարկել և առանձին՝ "Շենքի և շինության անձնագիր" վերարտադրությամբ, հոդվածով շարադրել շենքի և շինության անձնագրի սահմանում հետևյալ բովանդակությամբ՝ "Շենքի և շինության անձնագիրը օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան կազմված փաստաթուղթ է, որը բովանդակում է քաղաքաշինական գործունեության ընթացքում քաղաքաշինական գործունեության օբյեկտի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն, շահագործման պայմաններ և պահանջներ։" Առաջարկվող սահմանումից բխում է, որ` 1)շենքի և շինության անձնագրի կազմման նկատմամբ սահմանվելու է միասնական մոտեցում, 2)հնարավորություն է ընձեռվում սահմանել այն քաղաքաշինական գործունեության օբյեկտների ցանկը, որոնք ենթակա են պարտադիր անձնագրավորման, 3) օրեսդրությամբ հնարավոր է սահմանել քաղաքաշինական գործունեության օբյեկտի վերաբերելի տվյալները, որոնք արտացոլվում են շենքի և շինության անձնագրում, 4) կարող է անձնագրի մաս է հանդիսանալ շահագործման պայմանները և պահանջները, որն իր հերթին անձի կամ անձանց համար առաջացնելու է որոշակի պարտավորություններ։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: