Add to favourites

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N312-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի հոկտեմբերի 24-ի «Երևան քաղաքում ընտանի կենդանիներ պահելու և հաշվառելու կանոնները հաստատելու մասին» N 312-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բխում է այն փաստից, որ ընդունված կանոնները մինչ այժմ հնարավոր չի եղել արդյունավետ կերպով իրականացնել: Մասնավորապես, տվյալ կանոններով բաց են մնացել տնային կենդանիների պահման թույլտվությունների տրամադրման, տնային կենդանիների հաշվառման, անասնաբուժական սպասարկման ընթացակարգերի սահմանումը:

«Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 2-րդ մասի 7 կետի համաձայն կենդանի պահողն իր ցանկությամբ կարող է ընտրել շան նույնականացման նպատակով միկրոչիպի կամ դաջվածքի տեղադրումը: Հաշվառման այս մոտեցումները սակայն մինչ այժմ որևէ կերպ չի կիրառվել, ինչի հետևանքով տնային կենդանիների հաշվին թափառող կենդանիների թվաքանակի աճը հնարավոր չի լինում վերահսկել:

Նախագծի մշակման ժամանակ հաշվի են առնվել գործող օրենսդրության մի շարք նորմեր և պահանջներ, մասնավորապես՝ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով, 49 հոդվածի 1 մասի 2 կետով և 50 հոդվածի 1 մասի 2 կետով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի 1 մասի 33 կետով և 58 հոդվածով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9 հոդվածի 1 մասի 13 կետով և 12 հոդվածի 1 մասի 13 կետով և «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9, 17, 20, 34 և 35 հոդվածներով սահմանված պահանջները:

Նախագծի ընդունումը թույլ կտա Երևան քաղաքում ապահովել տնային կենդանիների հաշվառման և դրանց պահման թույլտվությունների տրամադրման հստակ ընթացակարգ, ինչով կապահովվի բնակչության անվտանգությունը և պաշտպանվածությունն անասնաբուժական սպասարկում չանցած տնային կենդանիներից:

  • Discussed

    04.08.2021 - 19.08.2021

  • Type

    Decision

  • Area

    Nature protection

  • Ministry

    Yerevan Municipality

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4396

Print