Add to favourites

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության ազգային ստանդարտները մշակվում են «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) նախատեսված ստանդարտացման նպատակներին հասնելու համար` նշված օրենքով սահմանված ստանդարտացման սկզբունքներին համապատասխան:

             Ներկայումս՝ ստանդարտացման ոլորտը արդիականացնելու համար անհրաժեշտություն է առաջացել մշակել «Ստանդարտացման մասին» օրենքի նախագծի փոփոխություններ և լրացումներ, որի միջոցով կվերհանվեն և կվերլուծվեն ոլորտում առկա թերությունները, կսահմանվեն հնարավոր փոփոխությունները և դրանց կիրարկման հնարավորությունները, ինչը հնարավորություն կտա ստանդարտների մշակման առավել նպատակային իրականացման համար:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ն ստանդարտների մշակման գործընթացն իրականացնում է «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության «Ստանդարտների մշակման ծառայությունների, պետական ծրագիրը, աշխատանքների ցանկը հաստատելու մասին» 2021 թվականի ապրիլի 8-ի N 483-Լ որոշման, այլ իրավական ակտերի, ինչպես նաև` եվրոպական և միջպետական, միջազգային ստանդարտներով, ուղեցույցներով սահմանված պահանջներին համապատասխան:

Ստանդարտացման ոլորտը, հանդիսանալով որակի ենթակառուցվածքի համակարգի բաղկացուցիչ մաս, էական ազդեցություն ունի Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման վրա: Միջոցառումների իրականացման արդյունքում տնտեսության ճյուղերում կստեղծվեն բարենպաստ պայմաններ որակի և մրցունակության բարձրացման համար:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը, նպատակը և բնույթը

 Տվյալ ոլորտում իրականացվող քաղաքականության հստակեցման անհրաժեշտությունից ելնելով մշակվել է նախագիծը, որի ընդունումը կհանգեցնի ներկայումս առաջացած բացերի և խնդիրների լուծմանը։

Հաշվի առնելով վերը նշվածը, առաջարկվում է կատարել համապատասխան փոփոխություններ «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքում, համաձայն որի օրենքում կկիրառվեն նոր հասկացություններ՝

Մասնավորապես օրենքի ամբողջ տեքստից դուրս կգա «դասակարգիչներ» հասկացությունը և կկիրառվեն լրացուցիչ սահմանումներ և հասկացություններ, քանի որ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ կողմից նշյալ դասկարգիչների վերաբերյալ չեն կատարվում որևէ աշխատանքներ, հետևաբար այն չի համապատասխանոմ գործող օրենքին, ուստի «Ստանդարտացման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կտարելու մասին օրենքի նախագծով համապատասխան հոդվածներում կատարվել են փոփոխություններ, որի համաձայն «դասակարգիչներին» վերաբերող հոդվածները և կետերը հանվել են  Օրենքից։

«Օրենքում օգտագործվող հմնական հասկացություններ» հոդվածը լրացվել է նոր հասկացությունով՝ մասնավորապես, «հիմնադրական ազգային ստանդրատ» հասկացությունով, ինչպես նաև «պետական ստանդարտացման ամենամյա ծրագիր», «տեխնիկական պայմաններ», «ստանդարտացման ամենամյա ծրագիր» հասկացությունները խմբագրվել են։

Օրենքի 4-րդ  հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «(այդ թվում՝ Եվրոպական)»  բառերը փոխարինելու անհրաժեշտություն է առաջացել, քանի որ այն կարող է կիրառվել ոչ միայն միջազգային, այլ տարածաշրջանային ստանդարտացման կանոններն ու արդյունքները հաշվի առնելով, ուստի նշված կետը ևս հստակեցվել է։   Քանի որ ստանդարտների մշակումն իրականացնում են ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովները, ուստի համապատասխան ոլորտում գործող տեխնիկական հանձնաժողովի բացակայության դեպքում ստանդարտների մշակման համար ստեղծվում է աշխատանքային խումբ, որն ապահովվում  է  ՀՍՏ 1․2-2013 «Ստանդարտացման ազգային համակարգ․ Ազգային ստանդարտների մշակում» ընդհանուր դրույթների 4․2 կետով, ուստի հակասություններից խուսափելու համար անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություն Օրենքի համապատասխան դրույթներում։

Օրենքում 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը խմբագրվել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 483-Լ որոշման վերանագիրը, մասնավորապես՝ «Ստանդարտների մշակման ծառայությունների 2021 թվականի պետական ծրագիրը, ստանդարտացման 2021 թվականի աշխատանքների ցանկը հաստատելու մասին» չի համապատասխանում «Ստանդարտացման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում տրված ձևակերպմանը, հետևաբար անհրաժեշտություն է առաջացել խմբագրել նշյալ հոդվածը։

Օրենքում կառավարման խորհրդի կազմի փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի 1472-Ա որշման ընդունման արդյունքում՝  «Սատանդարտացման  ազգային ինստիտուտ» և «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունները վերակազմակերպվել է որպես «Ստանդարտացման և չափագիտության մարմին ՓԲ ընկերության։ Հաշվի առնելով այդ այդ հանգամանքը նպատակահարմար է օրենքում կատարել համապատասխան փոփոխություն և ստեղծել մեկ ընդհանուր Խորհրդի կազմ։

Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի լրացման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ Ռազմական ազգային ստանդարտը կարգավորվում է «ՀՍՏ Ռ» դասիչով։

Օրենքի նախագծում «Տեխնիկական պայմաններ» նոր 15․3  հոդվածի և նշյալ հոդվածով սահմանված մասերի լրացման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գործող օրենքում բացակայում է ստանդարտներին սահմանող տեխնիկական պայմանները։

Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում։ Նախագիծը տեղադրվել է e-draft.am կայքում:

Կարգավորման նպատակը և բնույթը

Սույն օրենքի նախագծի ընդունման նպատակն է «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքով համակարգող մարմնի իրավասության սահմաններում իրականացվող իրավասությունների շրջանակի հստակեցումը:

Օրենքի փոփոխությունը պայմանավորված է ՀՀ կառավարության  2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Ստանդարտների ազգային ինստիտուտ» և «Չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունները միաձուլման ձևով վերակազմակերպելու և «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ ստեղծելու 1472-Ա որոշման ընդունմամբ։

 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն։

Ակնկալվող արդյունքը

Հայաստանի Հանրապետության ստանդարտացման ոլորտի համապատասխան կարգավորումների հստակեցում:

 

 

  • Discussed

    04.08.2021 - 20.08.2021

  • Type

    Law

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4319

Print