Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1.

Անհրաժեշտությունը

 

«ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավա­րության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 29.6/[407365]-17 (22) հանձնարարականի 3-րդ կետի կատարման շրջանակներում:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Ներկայումս կառուցվող շենքերի արտաքին տեսքի՝ ճակատների, տանիքների և այլ կարևոր տարրերի նկատմամբ որևէ համակարգված պահանջներ չեն ներկայացվում: ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-N և 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշումներով նախատեսված  է, որ համայնքը պետք է ունենա քաղաքաշինական կանոնադրություն, որով պետք է սահմանվեն համայնքի տարածքում կառուցապատման, ճարտարապետական ոճի, օգտագործվող շինանյութերի, գունային համադրությունների և այլ քաղաքաշինական և ճարտարապետական առանձնահատկությունները, ելնելով պատմականորեն ձևավորված միջավայրի, ավանդույթների, տարածաշրջանին  բնորոշ արվեստների և արհեստների պահպանման և զարգացման նպատակներից, տրված է նաև քաղաքաշինական կանոնադրության օրինակելի ձևը (N408 որոշում)

Սակայն նշված պահանջը, արտացոլված չլինելով Ճարտարապետահատակագծային առաջադրանքում, հիմնականում անտեսվում է:

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Խնդրո առարկա հարցի համատեքստում իրականացվող քաղաքականությունը նպատակաուղղված է քաղաքաշինական փաստաթղթերի լիարժեք տեղեկատվության արդյունքում ունենալ ազգային ճարտարապետության ավանդույթներով հարուստ, ներդաշնակ գունային  լուծումներով  և զբոսաշրջության համար գրավչություն ներկայացնող կառուցապատ թաղամասեր:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

  Նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանքի) մեջ լրացում կատարելու նպատակն է  նախագծային փաստաթղթերի միջոցով կանոնակարգել կառուցվող շենքերի ճարտարապետական ոճերը, ճակատային լուծումներն ու դրանց շեշտադրող տարրերը, հորինվածքները, զարդաքանդակները, արտաքին դռների ու պատուհանների համաչափությունները և տանիքների ներդաշնակ գունային լուծումները:

5.

Նախագծի մշակման գործընթացում  ներգրավված ինստիտուտները և անձիք

 

  Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից:

6.

Ակնկալվող արդյունքը

 

  Նախագծային փուլում կառուցվող շենքերի ճակատների հորինվածքների, արտաքին դռների, պատուհանների և տանիքների գունային լուծումների կանոնակարգման արդյունքում ակնկալվում է  ՀՀ համայնքներում կառուցապատման գործառույթների իրականացման ընթացքում նպաստել պատմականորեն ձևավորված կենսամիջավայրի և ազգային ճարտարապետության ավանդույթների պահպանմանը, վերականգնմանն ու զարգացմանը, ճարտարապետական կերպարի միասնականության ապահովմանը, ճակատների ու տանիքների գունային լուծումների ներդաշնակությանը:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի ավելացման և նվազեցման անհրաժեշտություն չի առաջանում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին»  ՀՀ կառավա­րության որոշման նախագծի ընդունմամբ պայմանավորված այլ իրավական ակտերում փոփոխության անհրաժեշտություն չի առաջանում:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

       «ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին»  ՀՀ կառավա­րության որոշման նախագիծը տեղադրվել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի կայքում` www.minurban.am :

 

  • Discussed

    31.07.2017 - 18.08.2017

  • Type

    Decision

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8789

Print