Add to favourites

<<Վարժական հավաքներ հայտարարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<Վարժական հավաքներ հայտարարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

  Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման   վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ: Որոշման նախագիծը ներկայացվել է նաև <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու նպատակով:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

     Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին տարիներին  ՀՀ զինված ուժերը համալրվել են նոր սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով, ինչպես նաև ՀՀ զինված ուժերում իրականացվում են բարեփոխումներ (կառուցվածքային փոփոխություններ),  անհրա­ժեշտություն է պահեստազորայինների մասնագիտական պատրաստ­վա­­ծության որակի բարձրացումը` պահեստազորում կուտակելով համա­պատասխան զին­վորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններ: Բացի այդ, անհրաժեշտ է, որպեսզի զինված ուժերում ունենանք մարտունակ ստորաբաժանումներ` համալրված բարձր մասնագիտական պատրաստ­վածությամբ և ռազմաուսուցված պահեստազո­րա­յին­ներով: Այս նպատակով ՀՀ զինված ուժերի զորամասերում իրականացվում են պահեստազորայինների  ռազմական  հմտությունների  կատա­րե­լա­գործման, վերապատրաստման և պատ­րաստ­ման վարժական հավաքներ ու զորքերն աստիճանաբար համալրվում են ավելի պատրաստված և անհրաժեշտ  զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստա­զորա­յին­ներով: Այս գործընթացը կրում է շարունակական բնույթ և հետագա տարիներին կընդգրկվեն նոր ստորաբաժանումներ և նոր պահեստազորայիններ:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

     Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու ԶՈՒ զորամասերի և ստորաբաժանումների համալրումը ռազմաուսուցված պահեստազո­րա­յին­ներով, ինչպես նաև պահեստազորում կուտակելու անհրաժեշտ զին­վորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահես­տազորայիններ:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

  Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է, որ պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինները ներգրավվեն ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքների:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտներն ու անձինք

        Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

     Որոշման նախագծի ընդունումը կապահովի պահեստազորայինների վարժական հավաքների անցկացումը և խնդիրների կատարման համար մարտունակ ստորաբաժանումների ավելացումը:

   7. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

    Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ 2021 թվականի և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխություններ չի նախատեսվում:

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<Վարժական հավաքներ հայտարարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ

 

        Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<Վարժական հավաքներ հայտարարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ

   Որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:

  • Discussed

    28.07.2021 - 13.08.2021

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 10306

Print