Add to favourites

The draft has been accepted

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի N 1563-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1563-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի «Բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով միջգերատեսչական մրցութային հանձնաժողով ստեղծելու և միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» N 1578-Ն որոշմամբ ստեղծված հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) ստեղծման և գործունեության նպատակը մրցույթի ներկայացվող փաստաթղթերի համակողմանի ուսումնասիրությունը, քննարկումն ու դրաց հաստատումն է։

Հանձնաժողովում ընդգրկված են Վարչապետի աշխատակազմը, Շրջակա միջավայրի նախարարությունը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Քաղաքաշինության կոմիտեն, Կադաստրի կոմիտեն, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, Գեղարքունիքի մարզպետարանը ներկայացնող պաշտոնատար անձիք։

Հանձնաժողովի նիստում քննարկվում են մրցույթի դրվող հողամասերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը և քարտեզագրական տվյալները։Քննարկման ընթացքում բարձրացված հարցերին տրվում են համապատասխան մեկնաբանություններ և բացատրություններ, ինչից հետո յուրաքանչյուր հողամասի համար կայանում է քվեարկություն (ըստ քվեաթերթիկների) և արժանանում Հանձնաժողովի հաստատմանը:

Բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու գործընթացը կարգավորվում է ՀՀ հողային օրենսգրքով, բնության հատուկ պահպանվող տարածքների մասին ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ սահմանված կարգով, յուրաքանչյուր  բնության հատուկ պահպանվող տարածքների կանոնադրություններով` ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի N 1578-Ն որոշմամբ ստեղծված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կողմից կայացրած որոշման հիման վրա։

Հաշվի առնելով վերոգրյալը և այն հանգամանքը, որ Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 2021 թվականի մայիսի 25-ի N ԿԱ/91-2021 արձանագրության 5-րդ կետի 2-րդ ենթակետով առաջարկվել է վերանայել բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու գործընթացը, (մրցույթի պայմանները տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի նիստ ներկայացնելու ընթացակարգը հանելու  և այլ մեխանիզմ դնելու առաջարկով) անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի 1563-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություն:

 2.Կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվող փոփոխությամբ հնարավոր կլինի պարզեցնել «Սևան» ազգային պարկի հողամասերի վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրման գործընթացը:

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

 

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռնվի ներկայիս պայմաններում ապահովել «Սևան» ազգային պարկի հողամասերի վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրումը պարզեցված ընթացակարգով:

 5․ Տեղեկատվությունլրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի N 1563-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և սպասվելիք փոփոխություններ չի առաջանում:

  • Discussed

    21.07.2021 - 05.08.2021

  • Type

    Decision

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4306

Print