Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 224-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 224-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

          Ներկայումս Կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրի օրինակելի ձևերը հաստատելու մասին» թիվ 224-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում) սահմանվում են պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման), վերաբերող ընդհանուր դրույթները` չհստակեցնելով գործադիր մարմնի մրցույթի անցկացման, մրցույթի արդյունքների բողոքարկման, ընտրության (նշանակման) համապատասխան ընթացակարգ և հստակ չափորոշիչներ:

Վերոնշյալ ընդհանուր կարգավորումները գործնականում առաջացնում են խնդիրներ և բարդացնում են համապատասխան գործընթացը պետական ոչ առևտրային կազմակերպություների համար` կապված գործադիր մարմինների մրցույթի անցկացման կազմակերպչական, ընտրության (նշանակման) ուղղված ընթացակարգի և սահմանված չափորոշիչների հետ: Զուգահեռաբար բարդ իրավիճակ է ստեղծվում նաև գործադիր մարմնի թափուր հաստիքի հավականորդների համար, քանի որ ներակայումս չկա հստակ սահմանումներ ինչպես մրցույթի մասնակցմանը ներկայացվող պահանջների, այնպես էլ առկա չէ հստակ ընթացակարգ մրցույթի անցկացման, մրցույթի  արդյունքների բողոքարկման և այլ ընթացակարգային հարցերի վերաբերյալ:

Բացի այդ, հարկ է նշել, որ Կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի թիվ 224-Ն որոշման առարկան ընդգրկում է ոչ միայն պետական ոչ առևտրային կազմակերպությունների այլ նաև  հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգավորումներ: Սույնի մասով հարկ է մեջբերել, որ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 2020 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 490-Ն փոփոխությամբ սահմանվել է սույն Կառավարության որոշման ընդունման համար լիազորող նորմը` ընդգրկելով միայն պետական կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և չափորոշիչները:

Վերոնշյալ լիազորող նորմի առկայությունը հիմք է հանդիսացել փոփոխել միայն Որոշման 1-ին Հավելվածը (այսուհետ` Հավելված)` այն է սահմանել պետական կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և չափորոշիչները, իսկ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքով և թե այլ օրենքով բացակայում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունումը լիազորող որևէ նորմ` ինչը հիմք կարող էր հանդիսանալ Որոշմամբ սահանված բաժնետիրական ընկերությունների և հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների վերաբերյալ նման կարգավորումներ նախատեսելու համար:

 

Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով նախատեսվում է  Կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրի օրինակելի ձևերը հաստատելու մասին» թիվ 244-Ն որոշման 1-ին Հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ:

Մասնավորապես, Հավելվածով սահմանվում են պետական կազմակերպությունների գործադիր մարմինների թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի անցկացման ընթացակարգը (թեստերի հարցերի քանակը, թեստերի լուծման ժամանակը, թեստային առաջադրանքների կազմման հիմքում ընկած իրավական ակտերի շրջանակը և այլն), մրցույթի հավակնորդներին ներկայացվող պահանջները, մրցույթի արդյունքները բողոքարկելու կարգն ու ժամկետները, ինչպես նաև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի ընտրության (նշանակման) ընդհանուր կարգն և գործադիր մարմնի պաշտոնը զբաղեցնելու համար հստակ չափորոշիչները:

Ակնկալվող արդյունք

Նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի հստակ ընթացակարգ, որը խթան կհադիսանա պետական կազմակերպությունների համար` վերջիններիս կողմից պատշաճ կերպով իրականացնել ինչպես պետական կազմակերպության գործադիր մարմնի մրցույթի անցկացման, այնպես էլ գործադիր մարմնի նշանակման ընտրությանն ուղղված համապատասխան գործընթացը:

  • Discussed

    13.07.2021 - 31.07.2021

  • Type

    Decision

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4434

Print

Suggestions

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

27.07.2021

Առաջարկում ենք նախագծում հստակեցնել թեստավորմանը և հարցազրույցին այլ անձանց (այդ թվում՝ լրագրողները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները)՝ դիտորդի կարգավիճակով ներկա լինելու իրավունքի հարցը։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

27.07.2021

68-րդ կետի առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝ «Տեսաձայնագրությունները պահպանվում են այնքան ժամանակ, քանի դեռ չեն ավարտվել բողոքարկման բոլոր ժամկետները։»։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

27.07.2021

73-րդ կետի «ովքեր» բառը փոխարինել «որոնք» բառով։ 68-րդ կետի «ողջ» բառը փոխարինել «ամբողջ» բառով։

See more