Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 1745-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

__________ի 2021 թվականի N ______-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 1745-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի՝ «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման տարածքային, ինչպես նաև որակավորման տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովների ձևավորման և գործունեության, հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման և որակավորման տարակարգի շնորհման, ինչպես նաև  ատեստավորման միջոցով որակավորում ստացած պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչներին հավելավճար տալու կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի  N  1391-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N  1745-Ն որոշման`
  • Ողջ տեքստում՝

ա) «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով.

բ)   «աշխատակազմ» բառը բոլոր հոլովաձևերով հանել.

  • Հավելված 1-ի՝

ա)    5-րդ կետից հանել «մեկ տարի ժամկետով և» բառերը.

բ)   7-րդ կետում «և (կամ)  նախարարության աշխատակազմի» բառերը փոխարինել «կամ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետև՝ նախարարություն)»  բառերով.

գ)   10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Ատեստավորման հանձնաժողովը ձևավորվում է նախարարի հրամանով` տվյալ տարածքային կառավարման մարմնի ղեկավարի` մարզպետի, Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի (այսուհետ` լիազոր մարմին) առաջարկության հիման վրա, իսկ հանրապետական հանձնաժողովը ձևավորվում է նախարարի հրամանով:».

դ)   11-րդ կետից հանել «և խորհրդակցական մարմինների» բառերը.

ե)   13-րդ, 14-րդ, 16-րդ և 19-րդ կետերի գործողությունը դադարեցնել.

զ)  15-րդ կետում «նախարարի հինգ և լիազոր մարմնի երկու»  բառերը փոխարինել «նախարարի յոթ» բառերով.

է)  21-րդ կետում «նիստերի» բառից հետո լրացնել «(անհնարինության դեպքում՝ նաև հեռավար)» բառերը.

  • Հավելված 2-ի՝

ա) 5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետ` նախարարություն)» բառերը փոխարինել «նախարարության» բառով.            

բ)  7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «7. Տնօրենը, մինչև մայիսի 1-ը կրթության կառավարման տեղեկատվական համակարգում տվյալ տարվա ատեստավորման ենթակա ուսուցիչների անձնական գործերում, կատարում է «ենթակա է ատեստավորման» նշում և ներբեռնում անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք համակարգում պահվում են մինչև ուսուցչի հաջորդ ատեստավորումը:».

գ) 9-րդ և 24-րդ կետերի գործողությունը դադարեցնել.

դ) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «10. Լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանումը կրթության կառավարման տեղեկատվական համակարգից վերբեռնում է ատեստավորման ենթակա ուսուցիչների անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը և տրամադրում է ատեստավորման հանձնաժողովի նախագահին:».

ե) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«18. Ատեստավորման հանձնաժողովն իր որոշումը երկօրյա ժամկետում ներկայացնում է համապատասխան ուսումնական հաստատություն, ինչպես նաև կրթության պետական կառավարման լիազոր մարմին, որը ապահովում է դրա հրապարակումը նախարարության կայքում:».

  • Հավելված 3-ի 10-րդ կետում «նախարարի կողմից» բառից հետո լրացնել «կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած» բառերը:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Discussed

    13.07.2021 - 28.07.2021

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 751

Print