Add to favourites

Under development

ԴԱՎԻԹ ՍՏԱՆԻՍԼԱՎԻ ԱՍԼԱՆՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԴԱՎԻԹ ՍՏԱՆԻՍԼԱՎԻ ԱՍԼԱՆՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ

ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱUԻՆ»

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

  «Դավիթ Ստանիսլավի Ասլանյանին, շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ  Հայաստանի Հանրապետության նախագահի  2020 թվականի հունվարի 24-ի N  8-Ա հրամանագրով  Դավիթ Ստանիսլավի Ասլանյանին   շնորհվել է  քաղաքացիություն և  Հայաստանի Հանրապետության կառավարության № 1364-Ա որոշմամբ  տարկետում են  տրվել մինչև 2021 թվականի ամառային  զորակոչը, քանի որ  Դավիթ Ստանիսլավի Ասլանյանը այս պահին հանդես է գալիս  ֆուտզալի Հայաստանի Հանրապետության ազգային  հավաքական թիմի կազմում նախապատրաստվելու և  մասնակցելու է 2021 թվականի   ֆուտզալի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլերի խաղերին  և 2022 թվականի Եվրոպայի առաջնությանը:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել  Դավիթ Ստանիսլավի Ասլանյանին՝

համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21‑րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի։  

Դավիթ Ստանիսլավի Ասլանյանը  հաշվառված է Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:

  • Discussed

    09.07.2021 - 29.07.2021

  • Type

    Decision

  • Area

    Sport and youth

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3371

Print