Add to favourites

«Բնակելի տարածք նվիրելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 

1.     <Բնակելի տարածք նվիրելու մասին> ՀՀ կառավարության որոշման

 նախագծի հիմնավորում

1.

Անհրաժեշտությունը

 

ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշմամբ:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

ՀՀ Արմավիրի մարզի <Վաղարշապատի Ներսիսյան թիվ 6 հիմնական դպրոց> ՊՈԱԿ-ի (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, քաղաք Էջմիածին, Մ.Խորենացի 101/1) հանրակացարանի թվով 4 հարկանի շենքում /թվով 53 սենյակներ/ բնակվող թվով 9 սենյակների բնակիչները ՀՀ Արմավիրի մարզպետարանի միջնորդությամբ դիմել են ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն և խնդրել են իրենց նվիրել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները մշտական բնակության վայր ունենալու նպատակով:

Դիմումներին կից ներկայացրել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը:

Վարչություն է ներկայացվել բնակելի տարածքների նվիրատվության համար անհրաժեշտ՝ ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշմամբ նախատեսված բոլոր փաստաթղթերը:

      Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի դրույթները և ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշումը՝ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը նախապատրաստել և շրջանառության մեջ է դրել <Բնակելի տարածք նվիրելու մասին> ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Սոցիալական և կենցաղային խնդիրների դրական և արդարացի լուծումը։

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունման նպատակը ուսուցչի տներում երկար տարիներ բնակվող բնակիչների և նրանց ընտանիքների բնակարանային խնդիրների լուծումն է:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետական գույքի կառավարման քաղաքականության վարչության կողմից

6.

Ակնկալվող արդյունքը

 

Բնակչության բնակարանային խնդիրների լուծումը:

7.

Այլ տեղեկություններ

 

----------------------

 

2. Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցությունը

 

<Բնակելի տարածք նվիրելու մասին> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

3.  Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք

1.

Նախագծի ընդունումը այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնի:

2.

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

 

-----------

3.

Այլ տեղեկություններ

 

 ----------

 

4. Տեղեկանք հասարակության մասնակցության մասին

1.

Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը

 

Նախագծի էլեկտրոնային տարբերակը, մինչև նախագիծը ՀՀ կառավարության նիստի քննարկմանը ներկայացնելը, տեղադրվում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում www.e-draft.am հասցեում և ՀՀ կառավարության ինտերնետային կայքում` e-gov.am հասցեում:

2.

Հասարակության մասնակցությունը նախագծմանը և /կամ քննարկումներին

 

 --------

3.

Այլ տեղեկություններ

 

--------

 

 

 

 

 

 

  • Discussed

    10.02.2017 - 26.02.2017

  • Type

    Decision

  • Area

    State property management

  • Ministry

    State Property Management Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8613

Print