Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի թիվ 592-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի թիվ 592-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը. Նախագծի մշակումը պայմա­նավոր­ված է ժամանակավոր պահպանության պահեստներում և մաքսային պահեստներում ապրանքների պահպանության գործունեություն իրականացնող անձանց համար հավասար պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ:
  2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները. Ժամանակավոր պահպանության պահեստներին ներկայացվող պահանջները սահմանված են «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածով, իսկ մաքսային պահեստներին ներկայացվող պահանջները՝ նույն օրենքի 44-րդ հոդվածով: Միաժամանակ, նշված հոդվածներով մաքսային հսկողության արդյունավետության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանը իրավասություն է վերապահված սահմանելու ժամանակավոր պահպանության պահեստներին և մաքսային պահեստներին ներկայացվող այլ պահանջներ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապե­տության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի թիվ 592-Ն որոշմամբ արդեն իսկ սահմանված են ժամանակավոր պահպանության պահեստներին ներկայացվող այլ պահանջներ, ինչպես նաև այն, որ նշված գործունեության տեսակների համար օրենքով սահմանված են նույն պահանջները, ժամանակավոր պահպանության պահեստներում և մաքսային պահեստներում ապրանքների պահպանության գործունեություն իրականացնող անձանց համար հավասար պայմաններ ապահովելու և մաքսային հսկողության արդյունավետությունն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մշակել Նախագիծը:
  3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Հայաստանի Հան­­­­­րա­­­­­պետության կառավարության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղա­քա­­կա­նու­թյունն ուղղված է ժամանակավոր պահպանության և մաքսային պահեստների գործունեության համար հավասար և արդյունավետ պայմանների ստեղծմանն ու մաքսային հսկողության իրականացման արդյունավետության ապահովմանը:
  4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագ­իծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կող­­մից:
  5. Ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հավասար գործունեության պայմաններ ապահովել ժամանակավոր պահպանության պահեստներում և մաքսային պահեստներում գործունեթյուն իրականացնող անձանց համար, հաշվի առնելով, որ նշված տարածքներում իրականացվում է համանման գործունեություն, ինչպես նաև ապահովել մաքսային հսկողության իրականացման արդյունավետությունը:

 

 Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի թիվ 592-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի թիվ 592-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդուն­­ման դեպքում այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

  Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի թիվ 592-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական եկամուտների նվազեց­ման կամ ծախսերի ավելացման մասին

  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի թիվ 592-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդուն­­մամբ պետա­­կան եկա­­մուտ­ների նվազեցում կամ ծախ­­­­սերի ավելա­ցում տեղի չի ունենա:

  • Discussed

    28.07.2017 - 13.08.2017

  • Type

    Decision

  • Area

    State revenue, Economical

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7989

Print