22.07.2021
Նախագծում անհասկանալի է «համատիրության ֆիզիկական անձ կառավարման մարմնի կամ իրավաբանական անձ կառավարման մարմնի» բառակապակցությունը
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետև՝ Օրենսգիրք) 11-րդ գլխի 152․2.-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 152.3-րդ և 152.4-րդ հոդվածներով.
«Հոդված 152․3․ Համատիրության կողմից հաշվետվությունը չհրապարակելը կամ թերի հրապարակելը
առաջացնում է նախազգուշացում համատիրության ֆիզիկական անձ կառավարման մարմնի կամ իրավաբանական անձ կառավարման մարմնի պատասխանատու պաշտոնատար անձի նկատմամբ։
առաջացնում է տուգանքի նշանակում համատիրության ֆիզիկական անձ կառավարման մարմնի կամ իրավաբանական անձ կառավարման մարմնի պատասխանատու պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձ կառավարման մարմնի կամ իրավաբանական անձ կառավարման մարմնի պատասխանատու պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:
«Հոդված 152․4․ Համատիրությունների կողմից կանոնադրության նպատակներին անհամապատասխան գործունեության իրականացումը
առաջացնում է տուգանքի նշանակում համատիրության ֆիզիկական անձ կառավարման մարմնի կամ իրավաբանական անձ կառավարման մարմնի պատասխանատու պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։
առաջացնում է տուգանքի նշանակում համատիրության ֆիզիկական անձ կառավարման մարմնի կամ իրավաբանական անձ կառավարման մարմնի պատասխանատու պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:
Հոդված2. Օրենսգրքի 2442-րդ հոդվածում «վիճակագրական տեղեկատվության մասով» բառերից հետո լրացնել «152.3, 152․4,» թվերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Discussed
06.07.2021 - 22.07.2021
Type
Law
Area
State revenue
Ministry
State Revenue Committee
Views 5860
Print22.07.2021
Նախագծում անհասկանալի է «համատիրության ֆիզիկական անձ կառավարման մարմնի կամ իրավաբանական անձ կառավարման մարմնի» բառակապակցությունը