Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Համատիրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ոչ առևտրային կազմակերպությունների ոլորտի նկատմամբ վերահսկողական գործառույթների իրավական հիմքերի ամրագրման անհրաժեշտությամբ։

  • Discussed

    06.07.2021 - 22.07.2021

  • Type

    Law

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4819

Print

Suggestions

Կամո Խաչատրյան

21.07.2021

ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ «ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԸ հանել քննարկումից: 1. Քննարկման ներկայացնել ոչ միայն Համատիրության, այլ նաև բազմաբնակարան շենքի բաժնային սեփականություն հանդիսացող գույքի կառավարման նպատակով ստեղծված այլ մարմինների գործնեությունը վերահսկող միասնական պետական լիազոր մարմինի վերաբերյալ առաջարկություն: 2. Կառավարման մարմինների կողմից սահմանված կարգով և ժամկետներում հրապարակվող գործունեության մասին տարեկան հաշվետվությունում, ներառել նաև յուրաքանչյուր շինության սեփականատիրոջ անվան դիմաց տարեկան մուտք եղած դրամական միջոցների, ծախսերի և դրամական մնացորդի վերաբերյալ տեղեկատվություն: 3. Օրենսդրությամբ սահմանել ընդհանուր ժողովներում որոշումներ ընդունելու ժամանակ ժամանակակից էլեկտրոնային հաղորդակցության միջոցների կիրառման ընթացակարգ,ինչպես նաև շինության սեփականատերերի և շենքի կառավարման մարմնի միջև հաղորդագրությունների փոխանակման կանոններ ու եղանակներ: Գտնում եմ նաև` բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների աշխատանքի բարելավման,թափանցիկության բարձրացման և նրանց գործունեության նկատմամբ արդյունավետ միասնական պետական վերահսկողության մեխանիզմներ ներդնելու համար, նոր հայացակարգային մոտեցումների ընդունման անհրաժեշտություն կա:

See more