Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի ԹԻՎ 964-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի «Հարկային կամ մաքսային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 22-ի թիվ 873-Ն որոշումն ուժը կորցրած ճանաճելու մասին» թիվ 964-Ն որոշմամբ հաստատված կարգի (այսուհտ՝ Կարգ) 9-րդ կետով սահմանված է, որ հարկային կամ մաքսային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթն (այսուհետ՝ մրցույթ)  անցկացնում է մրցույթի նպատակով ձևավորվող մրցութային հանձնաժողովը, իսկ Կարգի 14-րդ կետի համաձայն մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) հարկային և մաքսային ծառայողների մեծ քանակն ու հնարավոր մրցույթների մեծ ծավալը, ինչպես նաև առաջնորդվելով աշխատանքների արդյունավետ կազմակերպման սկզբունքով նպատակահարմար է մրցույթի թեստավորման փուլը անցկացնի Կոմիտեի իրավասու ստորաբաժանման աշխատակիցներից նշանակված պատասխանատուն (պատասխանատուները)՝ առանց մրցութային հանձնաժողովի, իսկ մրցութային հանձնաժողով ձևավորվի միայն հարցազրույցի փուլի անցկացման նպատակով:

Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև առաջնորդվելով հարկային, մաքսային և քաղաքացիական ծառայություններում թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթները միասնական մոտեցմամբ կազմակերպելու սկզբունքով անհրաժեշտություն է առաջացել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի թիվ 964-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի թիվ 964-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

     «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի թիվ 964-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում հարկային և մաքսային ծառայությունների թափուր պաշտոնները համալրելու նպատակով կազմակերպվող մրցույթների իրականացումը կդառնա առավել արդյունավետ և կհամապատասխանեցվի գործող օրենսդրությանը:

 

  • Discussed

    02.07.2021 - 17.07.2021

  • Type

    Decision

  • Area

    State revenue, Public service

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4582

Print