Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի ԹԻՎ 367-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Լևոն Հախվերդյան 12.07.2021 21:33:29 Հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը (14 մասնագիտություն) սահմանված է «Հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունիսի 29-ի թիվ 367-Լ որոշմամբ (այսուհետ` Փոխվարչապետի որոշում): Փոխվարչապետի որոշման մեջ <<Մեխանիկա>> մասնագիտությունը սահմանված չէ որպես հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտություն: Հիմք ընդունելով այն փաստը, որ <<Մաթեմատիկա>> մասնագիտությամբ ՀՀ քաղաքացիները ամբողջապես համապատասխանում են ՊԵԿ-ում զբաղեցրած պաշտոնների համար նախատեսված գործառույթների արդյունավետ իրականացման համար՝ առաջարկում եմ ընդգրկված մասնագիտությունների մեջ ներառել նաև <<Մեխանիկա>> մասնագիտությամբ ՀՀ քաղաքացիներին, քանի որ վերջիններս ԵՊՀ-ն ավարտելուց հետո ստացել են <<Մեխանիկա>> մասնագիտություն՝ մաթեմատիկոս կիրառողի որակավորմամբ (այդ մասին ամրագրված է դիպլոմի ներդիրում): Այս երկու մասնագիտությունները, սկսած 2007թ.-ից, վերամիավորվել են մեկ ընդհանուր՝ Մեխանիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետում (դրանք որպես առանձին ֆակուլտետներ էին սկսել դիտվել 1988թ.-ից): Խնդրում եմ, հաշվի առնելով վերոհիշյալ փաստերը, 0568 01.00.6 կոդով Մեխանիկա մասնագիտության դիպլոմներ ստացած ՀՀ քաղաքացիներին թույլ տալ աշխատանքի անցնել ՊԵԿ-ում: Առաջարկությունն ընդունվել է:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: