Add to favourites

«Էլեկտրոնային գրանցամատյանի բովանդակության և վարման կարգի, հանրագիրը էլեկտրոնային գրանցամատյանում գրանցելու, էլեկտրոնային հարթակում հանրագիրը ներկայացնելու, հրապարակելու, քննարկելու և կոլեկտիվ հանրագրին միանալու, էլեկտրոնային հարթակում ներկայացված հանրագրի վերաբերյալ ընդունված որոշումները, հանրագրի պատասխանն ուղարկելու, հրապարակելու առանձնահատկությունները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 1-ի N 1218-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ, ՀԱՆՐԱԳԻՐԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ, ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ ՀԱՆՐԱԳԻՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ, ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ, ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ԿՈԼԵԿՏԻՎ ՀԱՆՐԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ, ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՆՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ, ՀԱՆՐԱԳՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ, ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 1218-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել և սույն թվականի մարտի 31-ին ուժի մեջ է մտել  «Հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-122-Ն օրենքը (այսուհետ՝ օրենք), որի 11-րդ հոդվածի համաձայն՝ էլեկտրոնային գրանցամատյանի բովանդակության և վարման կարգի, հանրագիրը էլեկտրոնային գրանցամատյանում գրանցելու, էլեկտրոնային հարթակում հանրագիրը ներկայացնելու, հրապարակելու, քննարկելու և կոլեկտիվ հանրագրին միանալու, էլեկտրոնային հարթակում ներկայացված հանրագրի վերաբերյալ ընդունված որոշումները, հանրագրի պատասխանն ուղարկելու, հրապարակելու առանձնահատկությունները սահմանում է Կառավարությունը:

Հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 1-ի «Հրապարակային հանրագրեր ներկայացնելու ձևաթուղթը հաստատելու մասին» N 1218-Ն որոշմամբ սահմանվում է հրապարակային հանրագիր ներկայացնելու ձևաթուղթը, որտեղ նշված են այն տվյալները, որոնք պետք է լրացնի հրապարակային հանրագիր ներկայացնող անձը:

  Օրենքով հստակեցվնել է առկա կարգավորումները և լուծվել է Հանրագրերի էլեկտրոնային միասնական հարթակի ստեղծման աշխատանքների ժամանակ ի հայտ եկած իրավական խնդիրները, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել նաև ուժը կորցրած ճանաչել Կառավարության 2018 թվականի նոյեմբերի 1-ի N 1218-Ն որոշումը և սահմանել հանրագրի ներկայացման նոր կարգավորում՝ օրենքով նախատեսված ձևակերպումներով:

Այպիսով, հաշվի առնելով օրենքով նախատեսված հիմքը՝ անհրաժեշտություն է առաջացել սահմանել էլեկտրոնային գրանցամատյանի բովանդակության և վարման կարգի, հանրագիրը էլեկտրոնային գրանցամատյանում գրանցելու, էլեկտրոնային հարթակում հանրագիրը ներկայացնելու, հրապարակելու, քննարկելու և կոլեկտիվ հանրագրին միանալու, էլեկտրոնային հարթակում ներկայացված հանրագրի վերաբերյալ ընդունված որոշումները, հանրագրի պատասխանն ուղարկելու, հրապարակելու առանձնահատկությունները և ուժը կորցրած ճանաչել Կառավարության 2018 թվականի նոյեմբերի 1-ի N 1218-Ն որոշումը։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Որոշման նախագծի ընդունմամբ առավել մանրամասն կներկայացվեն և կկարգավորվեն էլեկտրոնային գրանցամատյանի բովանդակության և վարման կարգի, հանրագիրը էլեկտրոնային գրանցամատյանում գրանցելու, էլեկտրոնային հարթակում հանրագիրը ներկայացնելու, հրապարակելու, քննարկելու և կոլեկտիվ հանրագրին միանալու, էլեկտրոնային հարթակում ներկայացված հանրագրի վերաբերյալ ընդունված որոշումները, հանրագրի պատասխանն ուղարկելու, հրապարակելու առանձնահատկությունները:

 

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից։

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Որոշման նախագծի ընդունման արդյունքում կհսատկեցվի «Հանրագերի մասին» օրենքով նախատեսված մի շարք գործողությունների իրականացման առանձնահատկությունները՝ հիմք ընդունելով օրենով սահմանված ձևակերպումները։

  • Discussed

    25.06.2021 - 10.07.2021

  • Type

    Decision

  • Area

    Justice, Healthcare, Security, Education and science, Job and employment, Social welfare, Sport and youth, Transport, Financial, Territorial administration and development, Emergency situations, State property management, Cadastre, Electronic justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4467

Print