Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)

 

      ՀՀ կառավարության  2006 թվականի նոյեմբերի 23-ի N1910 որոշմամբ հաստատված` «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգերը, կանոնները և գերեզմանի վկայականի ձևը սահմանելու մասին» որոշման մեջ փոփոխություն կատարելու նպատակն է իրավական ակտի կիրարկման ընթացքում ի հայտ եկած խնդիրների կանոնակարգումը՝ միջազգային փորձի կիրառմամբ՝ տարբեր հզորության և վտանգավորության աստիճանի օբյեկտների սանիտարապաշտպանիչ գոտիների համար տարբերակված նորմեր սահմանելով:  

 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

     ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N1910 որոշման 4-րդ հավելվածով հաստատված կանոններով որպես սանիտարապաշտպանիչ գոտի՝ բնակելի տներից, դպրոցներից, նախադպրոցական, առողջապահական և հասարակական այլ շենքերից ու հանգստի գոտիներից գերեզմանատների ու դիակիզարանների կառուցման համար սահմանված է 300 մետր հեռավորություն՝ որում հաշվի առնված չեն վերջիններիս հզորությունը, շրջակա միջավայրի վրա ազդեցության վտանգավորության աստիճանը: Գործող կարգում սահմանված չեն գերեզմանատների ու դիակիզարանների կառուցապատման հստակ կանոններ:

     Կառուցապատված բնակավայրերում ոչ բոլոր դեպքերում է հնարավոր լինում ապահովել սահմանված 300 մետր /առավելագույն/ հեռավորությունը:

 

3. Կարգավորման նպատակը և բնույթը

 

     Նախագծով առաջարկվում է.

     Գերեզմանատների ու դիակիզարանների սանիտարապաշտպանիչ գոտիների չափերը դասակարգել՝ ելնելով դրանց հզորությունից /մեծությունից/ և շրջակա միջավայրի վրա ազդեցության վտանգավորության աստիճանից, սահմանել կառուցապատման, բարեկարգման, բնապահպանական կանոններ:

      Այդ նպատակով առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N1910 որոշման 4-րդ հավելվածով հաստատված կանոններում:

 

 

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

   Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

 

 

5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

   Որոշման նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի ձևավորված բնակավայրերում կազմակերպել արդի չափանիշներին համապատասխան նոր տիպի գերեզմանատներ և դիակիզարաններ:

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

      «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N1910-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն կառաջանա համապատասխան փոփոխություն կատարել ՀՀՇՆ 30-01.2014-ում:

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

       «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N1910-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխություններ չի առաջացնում:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

       «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N1910-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը տեղադրվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կայքում` www.minurban.am:               

  • Discussed

    22.06.2021 - 07.07.2021

  • Type

    Decision

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4411

Print