Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 263-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

             «____ » ___________2021 թ.                                                   N____________

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 263-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

_________________________________________________________________

 

 

     Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 5.1-րդ կետերը, 16-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը 

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

      Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 14-ի «ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերը հաստատելու մասին» N 263-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1. հրամանիհավելվածի 72-րդկետի «բնակելիևհասարակականշենքերիպատուհաններից» բառերըփոխարինել «բազմաբնակարան բնակելիևհասարակականշենքերիպատուհաններից, իսկանհատականբնակելիտներիդեպքում՝հողամասիսահմանագծից, » բառերով,

2. hրամանի հավելվածի 305-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «305. Ավտոմոբիլների տեխնիկական սպասարկման կայանները պետք է նախատեսել.

1) քաղաքային և գյուղական բնակավայրերի (բնակելի թաղամասերում) ավտոտեխսպասարկման մեկ «փոքր» կետում՝ մինչև 10 (ներառյալ)  մարդատար ավտոմոբիլների,

2) քաղաքային և գյուղական բնակավայրերի ծայրամասերում տեղակայվող ավտոտեխսպասարկման մեկ «միջին» կետում՝ 11-30 մարդատար ավտոմոբիլների,

3) հանրապետական նշանակության ճանապարհների հետ քաղաքային և գյուղական բնակավայրերի սահմանագծերի հատման վայրերում տեղակայվող ավտոտեխսպասարկման մեկ «խոշոր» կետում՝ 30-ից ավելի մարդատար ավտոմոբիլների հաշվարկով:

     Ավտոտեխսպասարկման կետերի  համար հատկացվող հողամասերի չափերն անհրաժեշտ է ընդունել  սույն շինարարական նորմերի 33-րդ աղյուսակում տրված ցուցանիշի համաձայն՝ որը հաշվարկված է  ավտոտեխսպասարկման փոքր, միջին և խոշոր կայանների (կետերի)  համար:

        Աղյուսակ 33

 

Հ/Հ

Ավտոտեխսպասարկման կետերի քանակը՝ ըստ փոքր, միջին և խոշոր կայանների

Հողամասի առավելագույն մակերեսը՝ ըստ ավտոմոբիլների քանակի

1.

Սպասարկման «փոքր» կետ՝ մինչև 10 ավտոմոբիլների համար

0.015հա (150քմ՝ 10 ավտոմոբիլի հաշվարկով)

2.

Սպասարկման «միջին» կետ՝ 11-30 ավտոմոբիլների համար

0.0165հա (165քմ) - 0.0450հա (450քմ)

3.

Սպասարկման «խոշոր» կետ՝ 30-ից ավել ավտոմոբիլների համար

Ըստ 1-ին և 2-րդ կետերում ներկայացված հաշվարկի մեթոդաբանության

 

»:

 

3. Սույնհրամաննուժիմեջէմտնումպաշտոնականհրապարակմանըհաջորդողօրվանից:

 

 

                                                                                                 Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆ

  • Discussed

    17.06.2021 - 02.07.2021

  • Type

    Order

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4557

Print