Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն և 287-Ն որոշումների մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 284-Ն ԵՎ N 287-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայացվող նախագծի նպատակը «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 45-րդ հոդվածի 3․1-րդ մասով նախատեսված Ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց ամենամսյա պատվովճարներ վճարելու իրավունքը սահմանելու` Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն և 287-Ն որոշումների մեջ համապատասխան լրացումներ իրականացնելն  է։ 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց ամենամսյա պատվովճարի վճարման գումարը տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն և 287-Ն որոշումների 3-րդ մասերում համապատասխան վճարման տեսակը  բացակայում է։ 

1․2 Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ընդունել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն և 287-Ն որոշումների մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։

2․ Կարգավորման առարկան

Ներկայացված նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն և 287-Ն  որոշումներում սահմանել Ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց համար ամենամսյա պատվովճարի վճարման տեսակը։

Եթե Ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձը կենսաթոշակառու է, ապա պատվովճարը վճարվելու է կենսաթոշակի վճարման հետ միաժամանակ, իսկ մնացած դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն և 287-Ն որոշմամբ սահմանված պայմանագիր կնքած բանկում բացված՝ շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով։

3․ Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը

Նախագիծը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

4․ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի Ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց պատվովճարի գումարների ամենամսյա վճարումների անխափան գործընթացը։

 ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն և 287-Ն որոշումների մեջ լրացումներ կատարելու մասին»

Կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության բացակայության մասին 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն և 287-Ն որոշումների մեջ լրացումներ կատարելու մասին»  Կառավարության որոշման նախագծի ընդունումից հետո այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա։

 ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն և 287-Ն որոշումների մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման բացակայության մասին 

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում և պետական բյուջեում ծախսերի ավելացում չի նախատեսվում:  

         

 

 

 

 

 

 

 

 

  • Discussed

    11.06.2021 - 28.06.2021

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4126

Print