Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔԻ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Արտակ Հակոբյան 22.06.2021 16:42:48 Հասկանալի է, որ որոշումն ավելի շատ քաղաքական դրդապատճառներ ունի, քան տնտեսական: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է արգելված ապրանքների ցանկում ընդգրկել այնպիսի ապրանքներ, որոնք տնտեսվարողների կողմից հնարավոր կլինի փոխարինել, ներմուծել այլ շուկաներից, կամ մեր երկրում արտադրել: Այլապես կունենանք ապրանքների դեֆիցիտ, գների աճ, մաքսանենգության դեպքեր, կծանրաբեռնեք մաքսային մարմինների աշխատանքը:
2 Կանայան ԵՎ Կո 22.06.2021 18:54:14 Առաջարկում եմ թույլ տալ ներմուծումը այն դեպքում երբ որ պայմանագիրը կնքված է, օրինակ, եվրոպական կազմակերպության հետ և բրենդը եվրոպական է, բայց նրա պաշտոնական գործարանը կամ գործարաններից մեկը կամ կոնկրետ ապրանքատեսակի հոսքագիծը գտնվում է թուրթիայոմ: Գումարը փոխանցվում է եվրոպական կազմակերպությանը բայց ապրանքը գալիս է թուրքիայից կամ այլ երկրում գտնվող պաշտոնական պահեստից: Քանի որ կան եվրոպական բրենդի կոնկրետ ապրանքատեսակներ որոնց արտադրությունը գտնվում է բացառապես թուրքիայում գտնվող պաշտոնական գործարանում և ստացվում է այդ ապրանքատեսակները հնարավոր չի լինում ներմուծել Հայաստան և ինչի փաստը խոչնդոտում է բիզնեսի զարգացմանը:
3 ԱՁ Նորիկ Հակոբջանյան 23.06.2021 16:25:01 Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել հետևյալ պողպատյա արտադրատեսակների վրա, որոնք ներմուծման արգելքի տակ են՝ • Երկտավր N 8, N 10, N 12 (ԱՏԳ ԱԱ ծածկագիր` 7216 32 190 0) – Իրանում, ԱՊՀ և ԵՏՄ երկրներում չկա կամ շատ թանկ է • Անկյունակներ հավասարակողմ, կողմի լայնությունը 20-35 մմ, հաստությունները 2,0÷4,0մմ (ԱՏԳ ԱԱ ծածկագիր` 7216 50 100 0) – բացարձակապես չկան Իրանում, ԱՊՀ և ԵՏՄ երկրներում կամ անհամեմատ թանկ են • Տավրիկներ, տավրային պրոֆիլներ (ԱՏԳ ԱԱ ծածկագիր` 7216 22 000 0) - բացարձակապես չկան Իրանում, ԱՊՀ և ԵՏՄ երկրներում կամ անհամեմատ թանկ են • Երկաթե ժապավեն հաստությամբ 4.75 մմ և ավելի (ԱՏԳ ԱԱ ծածկագիր` 7211 14 000 0) - Իրանում, ԱՊՀ և ԵՏՄ երկրներում գները 30-50 տոկոսով թանկ են, կախված տեսականուց Արդեն առկա է մեծ դժգոհություն հաճախորդների շրջանում: Չի հաջողվում գտնել նշված ապրանքներին համարժեք փոխարինողները: Խնդրում եմ քննարկել մեր առաջարկը՝ կրկին թույլատրելու նշված արտադրատեսակների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն կամ տրամադրել ներմուծման տարեկան քվոտաներ 7216 32 190 0 ծածկագրով ապրանքների համար 80 տոննայի չափով, 7216 50 100 0 ծածկագրի համար՝ 740 տոննա, 7216 22 000 0 ծածկագրի համար՝ 200 տոննա, 7211 14 000 0 ծածկագրի համար՝ 210 տոննա:
4 Դավիթ Դավթյան 23.06.2021 16:30:55 Զբաղվում եմ դեկորատիվ դարակաշարերի արտադրությամբ: Անկյունակներ 20x20մմ, 25x25մմ, 35x35մմ չափերի, պատի հաստությունը 2,0-3,5 մմ, շուկայում գտնել շատ դժվար է, եթե ոչ անհնար: Չկան տավրիկներ 25-ից 50մմ չափերի, 2,5-5,0 մմ հաստությամբ: Ռուսական փոխարինողները անորակ են, ծուռ ու սկսվում են 4,0 մմ հաստությունից կամ շատ թանկ են: Առաջարկում եմ վերանայել արգելված ապրանքատեսակների ցանկը:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: