Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1667-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1667-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

     Իրավական ակտում անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն և լրացում կատարելու կապված  հաստատությունների ֆինանսավորման հստակեցման վերաբերյալ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

ՀՀ Հանրակրթության մասին օրենքի 26-րդ հոդվածով պահանջվում է տվյալ ուսումնական հաստատությունում զբաղեցրած պաշտոնի նկարագրին ուսուցչի համապատասխանության որոշման նպատակով պետության կողմից իրականացնել ուսուցչի հերթական ատեստավորում` յուրաքանչյուր ուսուցչի համար 5 տարին մեկ անգամ: Յուրաքանչյուր տարի ուսումնական հաստատության ուսուցիչների մեկ հինգերորդը ենթակա է ատեստավորման` ըստ ուսումնական հաստատության հաստատած ժամանակացույցի:

  1. Ակնկալվող արդյունքը.

Պետական լիազորված մարմնինները ապահովում են իրենց ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունների ֆինանսավորումն այդ նպատակով պետական բյուջեով հատկացված միջոցներից՝ հաշվի առնելով հանրակրթության բնագավառում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված ֆինանսավորման նորմատիվները։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

  • Discussed

    07.06.2021 - 25.06.2021

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4408

Print