Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի  ընդունման

1)  Անհրաժեշտություն

«Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 20-ի ՀՕ-202-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) ֆինանսական համահարթեցման դոտացիաների հատկացման մասով ամբողջ ծավալով ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանված է 2022 թվականի գումարները հաշվարկելու պահից սկսած: «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Օրենքի 18-րդ հոդվածով սահմանված ժամկետների 2 տարով երկարաձգումով՝ դոտացիաների գումարների հաշվարկման գործընթացն 2022, 2023 թվականների համար օրենքին համապատասխան իրականացնելու համար։

 2)  Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

«Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված է, որ անկախ Օրենքով սահմանված դոտացիայի հաշվարկման կարգից` 2017 թվականին և հաջորդ տարիներին համայնքներին հատկացվող համահարթեցման դոտացիաները հաշվարկվում և հատկացվում են ոչ պակաս, քան 2016 թվականին փաստացի հատկացված դոտացիաները (ներառյալ` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների եկամուտների կորուստների փոխհատուցման գումարը):

«Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն պետական բյուջեից համայնքներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով տվյալ տարում տրամադրվող դոտացիաների ընդհանուր գումարը (ներառյալ` «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 93-րդ հոդվածի համաձայն պետության կողմից համայնքներին տվյալ տարում տրվող փոխհատուցման գումարները) սահմանվում է ոչ պակաս, քան տվյալ տարվան նախորդող երկրորդ բյուջետային տարում ՀՀ համախմբված բյուջեի փաստացի եկամուտների հանրագումարի 4 տոկոսը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ  ՀՀ 2020 թվականի համախմբված բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 1608728,1 մլն. դրամ, որոնք ՀՀ 2019 թվականի համախմբված բյուջեի փաստացի եկամուտների՝ 1614924,6 մլն. դրամ, նկատմամբ նվազել են 6196,5 մլն. դրամով, ինչպես նաև ս/թ մայիսի 5-ի դրությամբ կատարված կանխատեսումները, համաձայն որի ՀՀ 2021 թվականի համախմբված բյուջեի եկամուտները կկազմեն 1617161,6 մլն դրամ, հետևաբար ներկայիս Օրենքի ամբողջ ծավալով ուժի մեջ մտնելու պարագայում ֆինանսական համահարթեցման դոտացիաների բաշխման հաշվարկները ցույց են տալիս, որ կլինեն համայնքներ (մոտ 118 համայնք), որոնց կհատկացվի պակաս (ընդհանուր գումարով շուրջ 2411,3 մլն. դրամով), քան 2016  թվականին փաստացի հատկացված դոտացիաները:

3) Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն

Նախագիծը չի նախատեսում ֆինանսական համահարթեցման բնագավառում ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականության փոփոխություններ: Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է համայնքների ֆինանսական համահարթեցմանը և համաչափ սոցիալ-տնտեսական զարգացմանը:

4). Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:

5) Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի հիմնական նպատակն է` «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված դրույթի կատարման ապահովումը, մասնավորապես, վերը նշված հոդվածով սահմանվում է, որ անկախ Օրենքով սահմանված դոտացիայի հաշվարկման կարգից` 2017 թվականին և հաջորդ տարիներին համայնքներին հատկացվող համահարթեցման դոտացիաները հաշվարկվում և հատկացվում են ոչ պակաս, քան 2016 թվականին փաստացի հատկացված դոտացիաները։

6) Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

Նախագիծը համապատասխանում է միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին:

  • Discussed

    03.06.2021 - 19.06.2021

  • Type

    Law

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4536

Print