Add to favourites

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 105-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2021 թվականի  ____ -ի  N    -Ն

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 105-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

 

Ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 3-րդ մասով և 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի Արտակարգ իրավիճակներում քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների գործելու և Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հետ փոխհամագործակցության կարգը սահմանելու մասին» N 105-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
  • Որոշման ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության» և «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության» բառերը փոխարինել համապատասխանաբար «Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի» և «Արտակարգ իրավիճակների նախարարության» բառերով․
  • Որոշման և հավելվածի ամբողջ տեքստում «պետական մարմիններ» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել համապատասխանաբար «պետական կառավարման համակարգի մարմիններ» բառերով և դրանց հոլովաձևերով․
  • Որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

3․ Սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգում ընդգրկված պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում մշակել կամ լրամշակել սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգից բխող իրենց գերա­տեսչության պլանը և համաձայնեցնել Արտակարգ իրա­վիճակների նախարարության ու Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ:․

  • Որոշման հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

1) կարգում ընդգրկված մարմիններն են՝

ա. ՀՀ տարածքում գործող քաղաքացիական ավիա­ցիայի օդանավակայանները,

բ. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն – լիազոր մարմին,

գ. Արտակարգ իրավիճակների նախարարությունը - ԱԻՆ,

դ. Առողջապահության նախարարությունը - ԱՆ,

ե. Պաշտպանության նախարարությունը - ՊՆ,

զ. Արտաքին գործերի նախարարությունը - ԱԳՆ,

է. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը – ԲՏԱՆ,

ը. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը – ՏԿԵՆ,

թ. Էկոնոմիկայի նախարարությունը – ԷՆ,

ժ.Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը – ԿԳՄՍՆ,

ժա. Ազգային անվտան­գության ծառայությունը - ԱԱԾ,

ժբ. Ոստիկանությունը,

ժգ. Պետական եկամուտների կոմիտեն – ՊԵԿ,

ժդ. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը - ՍԱՏՄ,

ժե․ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը – ԱԱՏՄ․

  • Որոշման հավելվածի ամբողջ տեքստում՝

ա. «քաղավիացիա» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել համապատասխանաբար «լիազոր մարմին» բառերով և դրանց հոլովաձևերով,

բ. ՀՀ ԳՆ-ի սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն բառերը և ՀՀ ԳՆ հապավումը ու դրանց հոլովաձևերը փոխարինել համապատասխանաբար «ՍԱՏՄ» հապավումով և դրանց հոլովաձևերով,

գ. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն բառերը և ՀՀ ՏԿՏՏՆ հապավումը ու դրանց հոլովաձևերը փոխարինել համապատասխանաբար «ԲՏԱՆ» հապավումով և դրանց հոլովաձևերով,

դ. ՀՀ ՖՆ հապավումը և դրանց հոլովաձևերը հանել,

ե․ ՏԿԶՆ հապավումը և դրա հոլովաձևերը փոխարինել համապատասխանաբար ՏԿԵՆ հապավումով և դրա հոլովաձևերով,

զ. ՀՀ ԿԱ ԱԱԾ հապավումը և դրա հոլովաձևերը փոխարինել համապատասխանաբար ԱԱԾ հապավումով և դրա հոլովաձևերով,

է. ոստիկանություն բառը և դրա հոլովաձևերը փոխարինել համապատասխանաբար Ոստիկանություն բառով և դրա հոլովաձևով,

ը. ՀՀ ՊԵԿ հապավումը և դրա հոլովաձևերը փոխարինել համապատասխանաբար ՊԵԿ հապավումով և դրա հոլովաձևերով.

  • Որոշման հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետի ժդ․ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

ժդ․ աղետ - համայնքի կամ հասարակության բնականոն կենսագործունեությունը խաթարող այն արտակարգ իրավիճակն է, որի վերացումը գերազանցում է սեփական ուժերով հաղթահարելու կարողությունը:.

  • Որոշման հավելվածի 20-րդ կետում օդա­նավակայանի անվտանգության անձնակազմի բառերը փոխարինել օդանավակայանում ծառայություն իրականացնող ոստիկանների բառերով․
  • Որոշման հավելվածի 59-րդ կետում ՀՀ ՊՆ-ի հապավումից հետո լրացնել , ԱԱՏՄ-ի հապավումը.
  • Որոշման հավելվածի 86-րդ կետում ՀՀ ԱՆ-ն հապավումը փոխարինել ԱԱՏՄ-ն հապավումով.
  • Որոշման հավելվածի 89-րդ կետում ՀՀ ԱՆ-ի հապավումը փոխարինել ԱԱՏՄ-ի հապավումով.
  • Որոշման հավելվածի 94-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

94. Ազգային աջակցման մարմնում ներառվում են լիազոր մարմինը, ԱԻՆ-ը, ՊՆ-ն, ԱՆ-ն, ՏԿԵՆ-ը, ԱԳՆ-ն, ԲՏԱՆ-ն, ԿԳՄՍՆ-ն, ՊԵԿ-ը, ՍԱՏՄ-ն, ԱԱՏՄ-ն, ԷՆ-ը, Ոստիկանությունը, ԱԱԾ-ն:.

  • Որոշման հավելվածի 103-րդ կետի ոստիկանության հապավումից հետո լրացնել , ԱԱՏՄ-ի, ԱԳՆ-ի հապավումը.
  • Որոշման հավելվածի 117-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

117. հհ տարածքում խոշոր աղետի դեպքում ՀՀ տարածքում գործող քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների հետ հհ պետական կառավարման համակարգի մարմինների փոխհամագործակցության ուղղություններն են՝

  • Լիազոր մարմին՝

ա. ՀՀ քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների թռիչքային և ավիացիոն անվտանգության, տեխնիկական կարգավորման իրականացում.

բ. աջակցություն օդանավակայանի կենսագործունեության ապահովմանը.

  • ԱԻՆ՝

ա. օդանավակայանում ծագած ԱԻ դեպքում փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների իրականացում․

բ. ժամանող միջազգային օգնության գործընթացների ընդհանուր համակարգում․

  • ԱՆ՝

ա. տուժած և տարահանված անձնակազմի ու քաղաքացիների բուժսպասարկում․

բ. հիվանդանոցների և շտապ օգնության ծառայության հետ փոխհամագործակցության ապահովում․

գ. կենսաբանական անվտանգության միջոցառումների ապահովում․

դ․ օդանավակայանում սանիտարահամաճարակային անվտանգության ապահովում․

  • ԱԳՆ՝ իր լիազորությունների սահմաններում ժամանող միջազգային օգնության, փրկարարական ստորաբաժանումների՝ ՀՀ սահմանահատման միջոցառումների կազմակեր­պում, մասնակցություն միջազգային ուժերի և իշխանությունների միջև փոխհամա­գործակցության կազմակերպմանը, անհրաժեշտության դեպքում, ՀՀ կառավարության հանձնարարությամբ, աջակցություն միջազգային փրկարարական ստորաբաժա­նումներին, մարդասիրական օգնություն բերած խմբերին թարգմանիչներով ապահովման գործ­ընթացի կազմակերպմանը և միջազգային հանրության իրազեկմանը.
  • ԲՏԱՆ՝ աջակցություն ժամանած միջազգային ստորաբա­ժանումներին կապով ապահովման գործընթացի կազմակերպմանը.
  • ԷՆ՝

ա․ ժամանող միջազգային օգնության ՀՀ սահմանահատման գործընթացների պարզեցված կարգով կազմակերպման և իրականացման աշխատանքներին աջակցություն՝ երկակի դասին պատկանող ապրանքների ելքի արտոնություն տրամադրելու ուղղությամբ․

բ․ ՀՀ պետական սահմանի հատման կետերում ժամանած միջազգային ստորաբաժանումներին փոխհատուցման սկզբունքով անհրաժեշտության դեպքում ջրով ու սննդով ապահովում․

  • ՊՆ՝

ա․ օդանավակայանի կայուն գործունեությանն աջակցություն․

բ․ ժամանող միջազգային օգնության ՀՀ սահմանահատման գործընթացների պարզեցված կարգով կազմակերպման և իրականացման աշխատանքներին աջակցություն՝ ռազ­մա­կան դասի հնարավոր պատ­կա­նող բեռների մուտքի ապահովման ուղղությամբ․

  • ՏԿԵՆ՝ ժամանած միջազգային օգնության տեղափոխման համար տրասնպորտային միջոցների, ինչպես նաև փոխհատուցման սկզբունքով՝ վառե­լիքի ապահովում․
  • ԿԳՄՍՆ՝ ազգային աջակցման մարմնի աշխատանքներին աջակցելու, ինչպես նաև ժամանած միջազգային ստորաբաժանումներին թարգմանիչներով (ոչ մասնագիտացված) ապահովելու նպատակով համապատասխան ուսանողների հավաքագրում․
  • ԱԱԾ՝ օդանավակայանի գործունեությանն աջակցություն․
  • ԱԱՏՄ՝

ա․ ներմուծվող դեղորայքի և բժշկական սարքավորումների նկատմամբ պետական վերահսկողության իրականացում․

բ․ սանիտարակարանտինային հսկողությունը օդանավակայան ժամանող չվերթների նկատմամբ, անհրա­ժեշ­տու­թյան դեպքում նաև իրականացնում է առողջապահական միջոցառումներ՝ բժշկա­կան, կան­խարգելիչ, սահմանափակող (համաձայնությամբ)․

գ․ կազմակերպում է օդանավակայանում հակահամաճարակային միջոցառումներ․

  • ՍԱՏՄ՝ իր լիազորությունների սահմաններում ժամանող փրկարարական ստորաբաժանումների սննդի, որպես մարդասիրական օգնություն բերվող սննդամթերքի և փրկարարական շների ՀՀ պետական սահմանի հատման գործընթացների կարգավորում.
  • Ոստիկանություն՝

ա․ հասարակական անվտանգության և ՀՀ մուտքի արտոնագրերի ձևակերպման իրականացում, դեպի օդանավակայան մուտքի և ելքի երթուղիներում հսկիչ անցագրային կետի հիմնում․

բ․ սպասասրահի ուղևորների, ճանապարհող/դիմավորող քաղաքացիների տարահանման իրականացում․

գ․ ժամանած միջազգային ստորա­բաժանումներին տեղակայման բազա ուղեկցում և անվտանգության ապահովում.

դ․ օդանավակայանի կայուն գործունեությանն աջակցություն․

  • ՊԵԿ՝ ժամանող միջազգային օգնության ՀՀ սահմանահատման գործընթացների պարզեցված կարգով կազմակերպում և իրականացում։։
  1. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Discussed

    31.05.2021 - 15.06.2021

  • Type

    Decision

  • Area

    Emergency situations

  • Ministry

    Ministry of Emergency Situations

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5969

Print