<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 8-ի թիվ 861-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«_____» ______ 2021 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒԼԻՍԻ 8-Ի ԹԻՎ 861-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 8-ի Հայաստանի Հանրապետության քիմիական օբյեկտների վթարի կամ քիմիական վտանգի դեպքում բնակչության պաշտպանության պլանը և քիմիական վտանգավոր օբյեկտում վթարի դեպքում վթարավերականգնողական գործողությունները հաստատելու մասին
N861-Ն որոշման N1 հավելվածի 2-րդ կետում լրացնել 11-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.
11) «Քիմիական զենքի մշակումը, արտադրումը, կուտակումը և կիրառումը արգելելու և այն վերացնելու մասին» կոնվենցիայով չարգելված նպատակներ՝
ա. արդյունաբերական, գյուղատնտեսական, հետախուզական, բժշկական, դեղագործական կամ այլ խաղաղ նպատակներ,
բ. պաշտպանական նպատակներ, մասնավորապես նպատակներ, որոնք անմիջականորեն կապված են թունավոր քիմիկատներից պաշտպանության և քիմիական զենքից պաշտպանության հետ,
գ. ռազմական նպատակներ, որոնք կապված են քիմիական զենքի կիրառման հետ և կախված չեն քիմիկատների թունավոր հատկանիշների օգտագործումից, որպես պատերազմի վարման միջոցներ,
դ. իրավապահ նպատակներ, ներառյալ երկրում անկարգությունների դեմ պայքարը:»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Discussed
31.05.2021 - 15.06.2021
-
Type
Decision
-
Area
Emergency situations
-
Ministry
Ministry of Emergency Situations
Views 6562
Print