Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

  ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ      

   ՈՐՈՇՈՒՄ

                                                                           

                                                                                                                     N          - Ն

                                                        

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. ՀայաստանիՀանրապետությանկառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի «Պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը, պետական գրանցման և պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկերը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի, պետական հաշվառման ազգային ու միջազգային վկայագրերի և «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրի ձևերը, «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը, հաշվառման համարանիշերին ներկայացվող պահանջները, ինչպես նաև տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման ու հատկացման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1853-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1041-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1251-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) N 12 հավելվածի՝

1) 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«21. Կորած զույգ համարանիշերի (իսկ եթե սույն կարգի 12-րդ կետի համաձայն հատկացվել է մեկ համարանիշ, ապա նաև դրա) փոխարեն հատկացվում է կրկնօրինակը՝ հերթական վերաթողարկմանը համապատասխանող արաբական թվանշանով գրառմամբ (օրինակ, առաջին անգամ վերաթողարկվելու դեպքում` գրառվում է 1):»,

2) 22-րդ կետում «միայն մեկ անգամ» բառերից հետո լրացնել «, իսկ զույգ համարանիշերից մեկի երկրորդ և ավելի անգամ կորստյան դեպքում դրանց կրկնօրինակները հատկացվում են սույն կարգի 21-րդ կետով սահմանված կարգով» բառերը,

3) 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«23. Տրանսպորտային միջոցների համարանիշեր հատկացնելու (այդ թվում` համարանիշերը փոխարինելու, կորած համարանիշերի փոխարեն նորը կամ կրկնօրինակը տալու, ինչպես նաև շահագործման ընթացքում մաշված, անընթեռնելի դարձած համարանիշերի փոխարեն տառերի ու թվերի նույն հավաքածուն պարունակող նոր համարանիշեր տալու) համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով, իսկ ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր առաջին անգամ հատկացնելու դեպքում` նաև տվյալ համարանիշի համար սահմանված չափով վճար:»,

4) 30-րդ կետում «հաշվառումից չի հանվել» բառերից հետո լրացնել «, իսկ հաշվառումից հանված լինելու դեպքում՝ կարող է հատկացվել առաջին անգամ օգտագործելու իրավունքը ստացած անձին կամ նրա համաձայնությամբ՝ վերջինիս մերձավոր ազգականին պատկանող այլ տրանսպորտային միջոցին» բառերը:

  1. Սույնորոշումնուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:
  2. Սույն որոշման գործողությունըտարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա։

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                          Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

                                                                                                «      » ________  2021 թ.

 

                                                                                                            ք.Երևան  

  • Discussed

    20.05.2021 - 04.06.2021

  • Type

    Decision

  • Area

    Road traffic safety

  • Ministry

    Police

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6995

Print

Suggestions

Դավիթ Ասատրյան

03.06.2021

Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ համարանիշների հափշտակությունների դեպքերի աճը, առաջարկում ենք որոշումը ուժի մեջ մտնի որոշումը հրապարակվելուց հետո 10-օրյա ժամկետում: Այլապես տուժած անձանց քանակը զգալի կավելանա:

See more