Add to favourites

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածում՝

1) «կանգառ» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«կանգառ` մինչև 5 րոպե կամ ուղևորի նuտելու, իջնելու և (կամ) տրանuպորտային միջոցը բեռնելու, բեռնաթափելու համար անհրաժեշտ ժամանակով տրանuպորտային միջոցը կանխամտածված անշարժ վիճակի բերելը, բացառությամբ լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին ենթարկվելու, այլ տրանսպորտային միջոցներին ճանապարհը զիջելու, ճանապարհային երթևեկության այլ մասնակցի կամ որևէ արգելքի հետ ընդհարումը կանխելու կամ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին ոստիկանության ծառայողի կամ այլ իրավասու անձի` օրենքով սահմանված կարգով տրված պահանջը կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ճանապարհային երթևեկության կանոններով նախատեսված պահանջը կատարելու նպատակով տրանuպորտային միջոցը կանխամտածված անշարժ վիճակի բերելու այլ դեպքերի.».

2) «կայանում» հասկացությունն «անշարժ» բառից առաջ լրացնել «կանխամտածված» բառով.

3) «հեծանիվ» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«հեծանիվ` առնվազն 2 անիվ ունեցող և որպես կանոն դրա վրա գտնվող անձի մկանային ուժով, մասնավորապես ոտնակի կամ բռնակի oգնությամբ շարժման մեջ դրվող տրանuպորտային միջոց, բացառությամբ հաշմանդամային uայլակի, որը կարող է ունենալ նաև երկարատև ծանրաբեռնվածության ռեժիմում 0.25 կՎտ-ը չգերազանցող նոմինալ առավելագույն հզորությամբ՝ 25 կմ/ժ-ից ավելի արագության դեպքում ավտոմատ անջատվող էլեկտրական շարժիչ.».

4) «մոպեդ», «մեխանիկական տրանսպորտային միջոց» և «մոտոցիկլ» հասկացությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«մոպեդ` 50 uմ3 աշխատանքային ծավալը չգերազանցող աշխատանքային ծավալով ներքին այրման շարժիչ կամ երկարատև ծանրաբեռնվածության ռեժիմում 0.25 կՎտ-ից ավելի և 4 կՎտ-ից պակաս նոմինալ առավելագույն հզորությամբ էլեկտրական շարժիչ ունեցող երկանիվ կամ եռանիվ մեխանիկական տրանuպորտային միջոց, որի առավելագույն կառուցվածքային արագությունը չի գերազանցում 50 կմ/ժ-ը: Մոպեդին են հավասարեցվում համարժեք տեխնիկական բնութագրեր ունեցող քվադրիցիկլերը.

մեխանիկական տրանսպորտային միջոց` շարժիչով շարժման մեջ դրվող տրանսպորտային միջոց, ներառյալ` տրակտորները, ինքնագնաց մեքենաները և մեխանիզմները (բացի այն տրանսպորտային միջոցներից, որոնց շարժիչի աշխատանքային ծավալը չի գերազանցում 50 խորանարդ սանտիմետրը), ինչպես նաև տրոլեյբուսները և էլեկտրամոբիլները.

մոտոցիկլ` կողային կցորդով կամ առանց դրա երկանիվ մեխանիկական տրանսպորտային միջոց, որի շարժիչի աշխատանքային ծավալը (ներքին այրման շարժիչի դեպքում) գերազանցում է 50 uմ3-ը կամ առավելագույն կառուցվածքային արագությունը (ցանկացած շարժիչի դեպքում) գերազանցում է 50 կմ/ժ-ը: Մոտոցիկլին են հավասարեցվում նաև լրակազմված և լցավորված վիճակում առանց վարորդի, ուղևորների, բեռի, իսկ էլեկտրական տրանսպորտային միջոցների դեպքում՝ նաև առանց մարտկոցների` 400 կգ-ը (բեռների փոխադրման համար նախատեսված տրանսպորտային միջոցների համար՝ 550 կգ) չգերազանցող զանգված և 15 կՎտ-ը չգերազանցող շարժիչի առավելագույն արդյունավետ հզորություն ունեցող տրիցիկլերը, ինչպես նաև մոտոցիկլային նստեցվածքով կամ մոտոցիկլային տեսակի ղեկով քվադրիցիկլերը.».

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հասկացություններով.

«բեռնաուղևորատար ավտոմոբիլ՝ իր կառուցվածքով և կահավորվածությամբ բեռների փոխադրման, ինչպես նաև ուղևորների համար նախատեսված 6-ից ոչ ավելի նuտատեղ ունեցող, ուղևորների և ուղեբեռի անվտանգ և հարմարավետ (բեռի փոխադրման համար նախատեսված հատվածը ուղևորների և ուղեբեռի փոխադրման սրահից հուսալիորեն առանձնացված) փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլ.

էլեկտրամոբիլ՝ էլեկտրաէներգիայի ինքնուրույն աղբյուրից սնուցվող մեկ կամ մի քանի էլեկտրաշարժիչներով շարժման մեջ դրվող ավտոմոբիլ (բացառությամբ տրոլեյբուսի և տրամվայի).

հատուկ ավտոմոբիլ՝ իր վրա տեղադրված ագրեգատների, սարքերի և սարքավորումների օգնությամբ տարբեր` առավելապես ոչ տրանսպորտային աշխատանքներ իրականացնելու համար նախատեսված ավտոմոբիլ.

հատուկ կցորդ (կիսակցորդ)՝ իր վրա տեղադրված ագրեգատների, սարքերի և սարքավորումների օգնությամբ տարբեր` հիմնականում ոչ տրանսպորտային աշխատանքներ իրականացնելու համար նախատեսված կցորդ (կիսակցորդ).

տրիցիկլ՝ տրանսպորտային միջոցի միջին երկայնական հարթության համեմատ համաչափ տեղակայված երեք անիվներով տրանսպորտային միջոց, որի շարժիչի աշխատանքային ծավալը (ներքին այրման շարժիչի դեպքում) գերազանցում է 50 uմ3-ը և (կամ) առավելագույն կառուցվածքային արագությունը (ցանկացած շարժիչի դեպքում) գերազանցում է 50 կմ/ժ-ը.

քվադրիցիկլ՝ 25 կմ/ժ-ից ոչ պակաս առավելագույն կառուցվածքային արագությամբ, 15 կՎտ-ից ոչ ավել շարժիչի առավելագույն հզորությամբ, լրակազմված և լցավորված վիճակում առանց վարորդի, ուղևորների, բեռի, իսկ էլեկտրական տրանսպորտային միջոցների դեպքում՝ նաև առանց մարտկոցների զանգվածի` 400 կգ-ից (բեռների փոխադրման համար նախատեսված տրանսպորտային միջոցների համար՝ 550 կգ-ից) ոչ ավել զանգվածով, ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին շահագործման համար նախատեսված քառանիվ մոտոտրանսպորտային միջոց.

քվադրոցիկլ՝ 69 կՊա-ից (0.7 կգուժ/սմ2) ոչ ավել ներքին ճնշմամբ անվադողերով, մոտոցիկլային նստեցվածքով նստատեղ և մոտոցիկլային տեսակի ղեկ ունեցող, ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից դուրս միայն մեկ մարդու (վարորդի) փոխադրման (երթևեկության) համար նախատեսված մոտոտրանսպորտային արտաճանապարհային քառանիվ միջոց (մոտոամենագնաց): Քվադրոցիկլերը (մոտոամենագնացները), ինչպես նաև ձյունաճահճագնացները և ձյունագնացներն ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով շահագործելն արգելվում է.»:

 

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի «իբ» և«իդ» կետերը ճանաչել ուժը կորցրած:

 

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի՝

1) 2-րդ և 7-րդ մասերում ««ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով» բառերը փոխարինել ««Բաց թողնում՝ ներքին սպառման համար», «Վերաներմուծում» և «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգերով» բառերով.

2) 9-րդ և 10-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Իրավասու մարմնի թույլտվության հիման վրա վերասարքավորված տրանսպորտային միջոցի` սույն օրենքով նախատեսված իրավունքների պետական գրանցումը և հաշվառումը, բացառությամբ տրանսպորտային միջոցը խոտանելու հետ կապված հաշվառումից հանելու դեպքերի, կատարվում են վերասարքավորված վիճակում տեխնիկական զննություն անցնելու արդյունքում կատարված փոփոխությունների մասին տրված դրական եզրակացության հիման վրա: Տրանսպորտային միջոցի վերասարքավորման դեպքում տրանսպորտային միջոցի թողարկման տարեթիվը փոխելը, ինչպես նաև վերասարքավորման արդյունքում այլ մակնիշի տրանսպորտային միջոց հավաքելը (ստեղծելը) արգելվում է:

  1. Տրանսպորտային միջոցի պետական գրանցումը մերժվում է, եթե`

1) ներկայացված չեն սույն օրենքի 9-րդ հոդվածի «ժա» կետի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած՝ տրանսպորտային միջոցների պետական գրանցման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկով նախատեսված փաստաթղթերը և անձը հրաժարվում է ներկայացնել կամ սահմանված ժամկետում չի ներկայացնում դրանք (համալրում ցանկը).

2) չի պահպանվել սույն հոդվածի 2-րդ մասով՝ տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող սեփականության իրավունքի (բացառությամբ այլ երկրներում տվյալ երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով ծագած սեփականության իրավունքի) գրանցման ներկայացնելու համար սահմանված ժամկետը (առոչինչ գործարք).

3) տրանսպորտային միջոցը չի ներկայացվել ճանապարհային ոստիկանություն և անձը հրաժարվում է ներկայացնել կամ սահմանված ժամկետում չի ներկայացնում այն.

4) առկա է տրանսպորտային միջոցի իրական (փաստացի) և փաստաթղթային տվյալների անհամապատասխանություն.

5) տրանսպորտային միջոցը կամ դրա համարակիր մասերից մեկը հետախուզման մեջ է.

6) oրենքով սահմանված կարգով տրանսպորտային միջոցի նկատմամբ կիրառված է արգելադրում.

7) տրանսպորտային միջոցը հավաքված է տարբեր տրանսպորտային միջոցների առանձին մասերից կամ առանձին պահեստամասերից, բացառությամբ ինքնաշեն տրանսպորտային միջոցների.

8) տրանսպորտային միջոցն առանց համապատասխան թույլտվության կահավորված է առկայծող փարոսիկներով և (կամ) հատուկ ձայնային ազդանշաններով, կամ տրանսպորտային միջոցի թափքի արտաքին մակերևույթի վրա առանց համապատասխան թույլտվության փակցված են գունագծապատկերներ, գրառումներ և այլ նշումներ, կամ դրանք չեն համապատասխանում սահմանված պահանջներին, եթե մինչև տրանսպորտային միջոցի պետական գրանցումը մերժելը դրանք հնարավոր չէ վերացնել:».

3) 12-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) ներկայացված չեն սույն հոդվածի 11-րդ մասում նշված դիմումը կամ դրան կցվող փաստաթղթերը և անձը հրաժարվում է ներկայացնել կամ սահմանված ժամկետում չի ներկայացնում դրանք (համալրում ցանկը), կամ չի պահպանվել սույն հոդվածի 11-րդ մասով՝ տրանսպորտային միջոցի գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցման ներկայացնելու համար սահմանված ժամկետը.».

4) 18-րդ մասում՝

ա. «մաքսային ռեժիմներով» բառերը փոխարինել «մաքսային ընթացակարգերով» բառերով,

բ. «մաքսային ռեժիմով» բառերը փոխարինել «մաքսային ընթացակարգով» բառերով.

5) 19-րդ մասում ««ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմից տարբերվող այլ մաքսային ռեժիմներով» բառերը փոխարինել ««Բաց թողնում՝ ներքին սպառման համար», «Վերաներմուծում» և «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգերից տարբերվող այլ մաքսային ընթացակարգերով» բառերով.

6) 21-րդ, 22-րդ, 23-րդ և 24-րդ մասերում «մաքսային ռեժիմով» բառերը փոխարինել «մաքսային ընթացակարգով» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 181-ին հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.

«Սույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «ժգ» կետով նախատեսված դեպքում վարչական վարույթ իրականացնող պաշտոնատար անձը պատահարին մասնակից բոլոր վարորդների համաձայնությամբ կարող է պատահարի պատճառ դարձած կամ դրան մասնակից տրանսպորտային միջոցը պատասխանատու պահպանության հանձնել սեփականատիրոջը, իսկ տվյալ վայրից նրա բացակայության դեպքում դեպքում՝ վարորդին կամ սեփականատիրոջ ներկայացուցչին: Այդ դեպքում կազմվում է տրանսպորտային միջոցը պատասխանատու պահպանության հանձնելու մասին արձանագրություն, որում նշվում են պատասխանատու պահպանության՝ վարորդի, սեփականատիրոջ կամ սեփականատիրոջ ներկայացուցչի կողմից պարտադիր կատարման ենթակա պայմանները: Որպես պատասխանատու պահպանության՝ պարտադիր կատարման ենթակա պայման կարող են կիրառվել տրանսպորտային միջոցը չօտարելը և այլ անձի տիրապետմանը կամ օգտագործմանը չհանձնելը և (կամ) տրանսպորտային միջոցը չշահագործելը և (կամ) տվյալ պատահարի հետևանքով վնասված մասերը չվերանորոգելը և (կամ) տվյալ պատահարի հետևանքով առաջացած հետքերը պահպանելը և (կամ) զննություն կամ փորձաքննություն կատարելու համար տրանսպորտային միջոցը համապատասխան վայր ներկայացնելը և (կամ) նշված պայմանների հետ անմիջականորեն կապված կամ դրանց կատարման համար անհրաժեշտ այլ պայմաններ:»:

 

Հոդված 5. Օրենքի 182-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 182. Տրանսպորտային միջոցների շահագործման արգելումը հաշվառման փաստաթուղթը վերցնելով

 

  1. Սույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «ժա», «ժբ» կետերով և երկրորդ մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովող ոստիկանության ծառայողը պարտավոր է արձանագրել խախտումը և վերցնել տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթուղթը, բացառությամբ այն դեպքի, երբ տեխնիկական զննության կամ հաշվառման կտրոնը գտնվում է վարորդի մոտ: Այդ դեպքում կտրոնը փակցվում էսահմանված տեղում, և թույլատրվում է տրանսպորտային միջոցի հետագա շահագործումը:
  2. Սույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «ժա» և «ժբ» կետերով նախատեսված դեպքերում տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթուղթը վերցնելու դեպքում վարորդին տրվում է 10-օրյա ժամկետով ժամանակավոր փաստաթուղթ` տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության կտրոնը փակցնելու կամ գործարանային տեսքի բերելու կամ վերասարքավորումն օրինականացնելու համար, իսկ 18-րդ հոդվածի երկրորդ մասում նշված դեպքերում անսարքությունները վերացվում են տեղում, կամ տրանսպորտային միջոցը վարորդը տեղափոխվում է տեխնիկական սպասարկման կամ նորոգման վայր: Տրանսպորտային միջոցի հաշվառման ժամանակավոր փաստաթղթի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  3. Տրանսպորտային միջոցների շահագործումը` տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթուղթը վերցնելով արգելելու և ժամանակավոր փաստաթուղթ տալու դեպքում, իրավասու պաշտոնատար անձը գրառում է կատարում վարչական իրավախախտման արձանագրության մեջ:
  4. Տրանսպորտային միջոցի շահագործումը` տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթուղթը վերցնելով արգելելու հիմքերը վերացնելուց հետո, հաշվառման փաստաթուղթն անմիջապես վերադարձվում է տրանսպորտային միջոցի վարորդին, սեփականատիրոջը կամ սեփականատիրոջ ներկայացուցչին:»:

 

Հոդված 6. Օրենքի 24-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի «դ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունենալու դեպքում՝ անմիջապես կանգնեցնել և (կամ) չտեղաշարժել տրանսպորտային միջոցը, օրենսդրությամբ սահմանված կարգով միացնել վթարային լուսային ազդանշանը, տեղադրել «Վթարային կանգառ» ճանաչման նշանը, չտեղաշարժել պատահարի հետ կապված առարկաները, առկայության դեպքում՝ նաև դիերը, այնուհետև գործել սույն հոդվածի 4-րդ և 4.1-ին մասերով սահմանված նորմերի պահանջներով: Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում հետվթարային անվտանգությունն ապահովելու նպատակով պետք է միացված լինեն նաև օգնության համար դեպքի վայրին անմիջապես մոտ կանգնեցված տրանսպորտային միջոցների վթարային լուսային ազդանշանները:».

2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Եթե ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում մահացել կամ վիրավորվել են մարդիկ, ապա ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող վարորդը պարտավոր է՝

1) ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ տուժածներին առաջին օգնություն ցույց տալու համար, կանչել «Շտապ բժշկական օգնություն» կամ մասնագիտացված այլ ծառայություն և ճանապարհատրանսպորտային պատահարի մասին հայտնել ոստիկանություն.

2) ծայրահեղ դեպքերում՝ տուժածներին համընթաց շարժվող տրանսպորտային միջոցով ուղարկել, իսկ եթե դա անհնար է՝ իր տրանսպորտային միջոցով տեղափոխել մոտակա բժշկական կազմակերպություն, այնտեղ հայտնել իր անունը, ազգանունը, տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը (ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ կամ վարորդական վկայական և տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթուղթ) և վերադառնալ պատահարի վայր.

3) ձեռնարկել բոլոր հնարավոր իրավաչափ միջոցները ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող տրանսպորտային միջոցների՝ միմյանց և ճանապարհային ենթակառուցվածքների օբյեկտների նկատմամբ դիրքը, հետքերն ու առարկաները պահպանելու և պատահարի վայրի շրջանցումը կազմակերպելու ուղղությամբ.

4) հնարավորության դեպքում գրառել պատահարի ականատեսների (եթե այդպիսիք կան) անուն-ազգանունները, հասցեները, սպասել ոստիկանության կամ այլ իրավասու մարմնի ծառայողների ներկայանալուն, այնուհետև գործել նրանց հրահանգներով:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին, 4.2-րդ և 4.3-րդ մասերով.

«4.1. Եթե ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում պատճառվել է միայն գույքային վնաս, և եթե ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում գույքի վնասման հետ կապված վնասվածքներ հասցնելու հանգամանքները, տրանսպորտային միջոցների տեսանելի վնասների բնույթը և ցանկը ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակիցների միջև.

1) առաջացնում են տարաձայնություններ կամ չեն առաջացնում տարաձայնություններ, սակայն ճանապարհատրանսպորտային պատահարի հատկանիշները (պատահարին մասնակից տրանսպորտային միջոցների քանակը և (կամ) ակնկալվող հատուցման չափը) չեն համապատասխանում «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ համաձայնեցված հայտարարագրի լրացման միջոցով տուժողների վնասների հատուցման գործընթացին ներկայացված պայմաններին, ապա ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող վարորդը պարտավոր է տեղի ունեցածի մասին հայտնել ոստիկանություն, սպասել ոստիկանության կամ այլ իրավասու մարմնի ծառայողների ներկայանալուն և մինչև ոստիկանության կամ այլ իրավասու մարմնի ծառայողների ներկայանալը ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող տրանսպորտային միջոցների՝ միմյանց և ճանապարհային ենթակառուցվածքների օբյեկտների նկատմամբ դիրքը, հետքերը և առարկաները պահպանելու և պատահարի վայրի շրջանցումը կազմակերպելու ուղղությամբ, ինչպես նաև հնարավորության դեպքում գրառել պատահարի ականատեսների (եթե այդպիսիք կան) անուն-ազգանունները և հասցեները, իսկ ոստիկանության կամ այլ իրավասու մարմնի ծառայողների պատահարի վայր ներկայանալուց հետո գործել վերջիններիս կողմից տրված հրահանգներով (ցուցումներով)՝ մասնակցելով պատահարի գրանցման և անհրաժեշտ ստուգումների անցկացման հետ կապված գործողություններին.

2) չեն առաջացնում տարաձայնություններ, ապա ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող վարորդները պարտավոր չեն տեղի ունեցածի մասին հայտնել ոստիկանություն և կարող են.

ա. ինքնուրույն ձևակերպել ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ փաստաթղթեր՝ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանա­տվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ համաձայնեցված հայտարարագրի լրացման միջոցով տուժողների վնասների հատուցման գործընթացին ներկայացված պայմաններին համապատասխան և թողնել պատահարի վայրը, եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հատկանիշները (պատահարին մասնակից տրանսպորտային միջոցների քանակը և (կամ) ակնկալվող հատուցման չափը) համապատասխանում են «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ համաձայնեցված հայտարարագրի լրացման միջոցով տուժողների վնասների հատուցման գործընթացին ներկայացված պայմաններին.

բ. չձևակերպել ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ փաստաթղթեր, եթե ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում վնասվել են միայն դրա մասնակիցների տրանսպորտային միջոցները կամ այլ գույքը, և մասնակիցներից յուրաքանչյուրի մոտ բացակայում է նշված փաստաթղթերը ձևակերպելու և (կամ) միմյանց նկատմամբ (այդ թվում՝ ապահովագրական ընկերությունների միջոցով) պահանջներ ներկայացնելու ցանկությունը:

4.2. Սույն հոդվածի 4.1-ին մասի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված դեպքերում վարորդները զրկվում են նշված պատահարի վերաբերյալ հետագայում ոստիկանությանը հաղորդում ներկայացնելու իրավունքից:

4.3. Սույն հոդվածի 4.1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում ոստիկանությունը ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում, ապահովելով ճանապարհային երթևեկության անվտանգությունը, հավաքագրում է ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակիցների, նրանց տրանսպորտային միջոցների և պատահարի հանգամանքների վերաբերյալ տվյալներ՝ կազմելով պատահարի մասին և պատահարի հանգամանքների տեխնիկական ելակետային տվյալների մասին արձանագրություններ՝ ամրագրելով (այդ թվում՝ լուսանկարահանման կամ տեսանկարահանման միջոցով) ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող տրանսպորտային միջոցների՝ միմյանց և ճանապարհային ենթակառուցվածքների օբյեկտների նկատմամբ դիրքը, հետքերը, առարկաները, տրանսպորտային միջոցների կամ այլ գույքի վնասվածքները: Պատահարի հանգամանքների տեխնիկական ելակետային տվյալների մասին արձանագրությունը կարող է չկազմվել, եթե ճանապարհատրանսպորտային պատահարի տեղի ունենալու պահը և դրան անմիջապես հաջորդող՝ պատահարի մասնակիցների գործողությունները տեսագրված են, և տեսանյութը հնարավորություն է տալիս ամբողջությամբ ստանալ տվյալ պատահարի հանգամանքների վերաբերյալ պահանջվող տեխնիկական ելակետային տվյալները: Պատահարի մասին արձանագրության ձևը և դրանում պարունակվող տեղեկատվությունը, ինչպես նաև պատահարի հանգամանքների տեխնիկական ելակետային տվյալների կազմի ու կառուցվածքի նկատմամբ պահանջները հաստատում է ոստիկանության պետը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի հետ:».

4) 5-րդ մասի «ա» կետի 1-ին ենթակետում «տվյալ կարգի» բառերից հետո լրացնել «ենթակարգի» բառը.

5) 11-րդ մասի «դ» կետը լրացնել «(սույն պահանջը տարածվում է միայն հեծանվորդների նկատմամբ)» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 27-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) «AМ» ենթակարգ` մոպեդներ և դրանց համարժեք տեխնիկական բնութագրեր ունեցող քվադրիցիկլներ.».

2) 1-ին մասը լրացնել լրացնել նոր 1.1-ին կետով հետևյալ բովանդակությամբ.

«1.1) «A1» ենթակարգ` ոչ ավելի, քան 125 խորանարդ սմ աշխատանքային ծավալով և ոչ ավելի, քան 11 կՎտ (կամ 15 ձիաուժ) առավելագույն հզորությամբ շարժիչով մոտոցիկլեր (թեթև մոտոցիկլեր).».

3) 1-ին մասի 2-րդ կետում ««A1» ենթակարգին» բառերը փոխարինել ««AМ» և «A1» ենթակարգերին» բառերով.

4) 1-ին մասի 3-րդ կետում «քվադրոցիկլեր» բառը փոխարինել «քվադրիցիկլեր» բառով.

5) 3-րդ մասի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) «AМ» ենթակարգի՝  16 տարին լրացած անձանց, իսկ «A», «B» և «C» կարգերի ու «A1», «B1» և «C1» ենթակարգերի` 18 տարին լրացած անձանց.».

6) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Հեծանիվ և լծասայլ (լծասահնակ) վարել, ինչպես նաև բեռնակիր կամ հեծկան կենդանիներ կամ անասուններ քշել թույլատրվում է 14 տարին լրացած անձանց:».

7) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Հայաստանի Հանրապետությունում գործում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին համապատասխանող ազգային և միջազգային վարորդական վկայականներ, ընդ որում՝ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից տրված միջազգային վարորդական վկայականները Հայաստանի Հանրապետության տարածքում տրանսպորտային միջոցներ վարելու համար համարվում են չգործող:».

8) 7-րդ մասում «A1» բառից առաջ լրացնել «AМ,» բառը.

9) լրացնել նոր 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ և 19-րդ մասերով հետևյալ բովանդակությամբ.

«10. «A» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք վերապահող՝ Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականն իրավունք է վերապահում վարել նաև «AM» և «A1» ենթակարգի, ինչպես նաև մոտոցիկլային նստատեղ կամ ղեկ ունեցող «B1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ, «B» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք վերապահող՝ Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականն իրավունք է վերապահում վարել նաև «B1» ենթակարգի (բացառությամբ մոտոցիկլային նստատեղ կամ ղեկ ունեցող տրանսպորտային միջոցների) տրանսպորտային միջոցներ, «C» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք վերապահող՝ Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականն իրավունք է վերապահում վարել նաև «C1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ, «D» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք վերապահող՝ Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականն իրավունք է վերապահում վարել նաև «D1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ, «CE» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք վերապահող՝ Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականն իրավունք է վերապահում վարել նաև «C1E» ենթակարգի տրանսպորտային միջոցներ, «DE» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք վերապահող՝ Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականն իրավունք է վերապահում վարել նաև «D1E» ենթակարգի տրանսպորտային միջոցներ:

  1. Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից տրված (այդ թվում` այլ պետություններում փոխանակված), ինչպես նաև ԽՍՀՄ պետությունների իրավասու մարմինների կողմից մինչև 1992 թվականի փետրվարի 21-ը տրված վարորդական վկայականը կորցնելու, ինչպես նաև փոխանակման դեպքերում դրա տնօրինողին օրենսդրությամբ սահմանված կարգով նույն կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի նոր վարորդական վկայական է տրվում առանց որակավորման քննություններ հանձնելու:
  2. Հայաստանի Հանրապետության՝ երկքաղաքացի հանդիսացող քաղաքացիների՝ այլ երկրներում ստացած և Վիեննայի 1968 թվականի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականների հիման վրա Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայական տրվում է առանց որակավորման քննություններ հանձնելու:
  3. Այլ պետություններում ստացած և Վիեննայի 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականը փոխանակվում է առանց որակավորման քննություններ հանձնելու:
  4. Կորցրած կամ գողացված օտարերկրյա (բացառությամբ ԽՍՀՄ պետությունների իրավասու մարմինների կողմից մինչև 1992 թվականի փետրվարի 21-ը տրված) ազգային և միջազգային վարորդական վկայականի փոխարեն Հայաստանի Հանրապետության ազգային և միջազգային վարորդական վկայականների հատկացում չի կատարվում:
  5. Այլ պետություններում ստացած և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին չհամապատասխանող ազգային և միջազգային վարորդական վկայականները Հայաստանի Հանրապետության ազգային և միջազգային վարորդական վկայականներով չեն փոխանակվում և կորած վարորդական վկայականի կրկնօրինակ չի տրվում, բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
  6. Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձանց Հայաստանի Հանրապետության տարածքում միջազգային վարորդական վկայականով թույլատրվում է վարել տրանսպորտային միջոցներ միայն ազգային վարորդական վկայականի առկայության դեպքում:
  7. Արգելվում է Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցներ վարելու հետ անմիջականորեն կապված ձեռնարկատիրական և (կամ) աշխատանքային գործունեություն ծավալել օտարերկրյա ազգային կամ միջազգային վարորդական վկայականներով, բացառությամբ միջազգային փոխադրումներ իրականացնելու դեպքերի:
  8. Այլ երկրում, որը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հետ համատեղ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում միջազգային պայմանագրերի մասնակից, տրված ազգային վարորդական վկայականը փոխադարձության պայմանով համարվում է գործող Հայաստանի Հանրապետության տարածքում տրանսպորտային միջոց վարելու համար միայն այն դեպքում, եթե այն ներկայացվում է սահմանված կարգով հաստատված հայերեն լեզվով թարգմանությունով, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ վարորդական վկայականի բոլոր գրառումները կատարված են կամ կրկնօրինակված են լատիներեն այբուբենի տառերի նման:
  9. Օտարերկրյա ազգային և միջազգային վարորդական վկայականները Հայաստանի Հանրապետության տարածքում տրանսպորտային միջոցներ վարելու համար համարվում են գործող նշված վարորդական վկայականների համապատասխան կարգերի և ենթակարգերի տրանսպորտային միջոցների համար՝ տիրապետողների տարիքը սույն հոդվածով սահմանված տարիքը լրանալու պահից:»:

 

Հոդված 8. Օրենքի 28-րդ հոդվածում՝

1) 1.2-րդ մասում «A1» բառից առաջ լրացնել «AМ,» բառը.

2) 4-րդ մասը «17» թվից հետո լրացնել ««AМ» ենթակարգի տրանսպորտային միջոցի վարորդի թեկնածուի համար 16» բառերով.

3) 8-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գործնական վարման ուսուցումը կարող է իրականացվել այն ճանապարհներին, որտեղ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից արգելված չէ դրա իրականացումը:»:

 

Հոդված 9. Օրենքի 29-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 29. Վարելու իրավունքը դադարելը և վարորդական վկայականի ուժը կորցնելը

 

  1. Անձի վարելու իրավունքը դադարում է, եթե`

ա) առկա է նրան անգործունակ ճանաչելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ.

բ) առկա է նրա հոգեկան հիվանդության վերաբերյալ և (կամ) առողջական վիճակը օրենսդրությամբ սահմանված պայմաններին չհամապատասխանելու մասին իրավասու մարմնի եզրակացություն.

գ) առկա է վարելու իրավունքից զրկելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտ կամ իրավասու այլ մարմնի անբողոքարկելի դարձած որոշում.

դ) նա մահացել է:

  1. Անձի վարորդական վկայականն ուժը կորցնում է, եթե`

ա) առկա է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից որևէ մեկը.

բ) լրացել է վարորդական վկայականի գործողության ժամկետը.

գ) վարորդական վկայականը կորել է, և անձը դիմել է սահմանված կարգով նոր վկայական ստանալու համար կամ իրազեկել է կորստյան մասին:

  1. Սույն հոդվածի 2-րդ մասի «ա» և «բ» կետերով նախատեսված հիմքերով ուժը կորցրած վարորդական վկայական հայտնաբերելու դեպքում ոստիկանությունը վերցնում է այդ վարորդական վկայականը:
  2. Սույն հոդվածի 1-ին մասի «ա», «բ» և «գ» կետերով նախատեսված հիմքերով դադարեցված վարելու իրավունքը վերականգնվում է վարելու իրավունքը դադարելու հիմքը վերանալուց հետո` որակավորման քննությունները հանձնելուց հետո:»:

 

Հոդված 10. Օրենքի 331-ին հոդվածի 2-րդ մասի «ժա» կետը «տրանսպորտային միջոցների» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև տրանսպորտային միջոցների խոտանված հաշվառման համարանիշերի վահանակների» բառերով:

 

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆUԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի oրենuգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 1236-րդ հոդվածի վերնագրում և 1-ին մասում «ձյունագնաց» բառը փոխարինել «քվադրոցիկլ (մոտոամենագնաց), ձյունաճահճագնաց կամ ձյունագնաց» բառերով:

 

Հոդված 2. Օրենuգրքի 124.3-րդ հոդվածի 2-րդ մասում «լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին» բառերը փոխարինել «լուսացույցի կամ կարգավորողի՝ տվյալ ուղղությամբ երթևեկությունն արգելող ազդանշանին» բառերով:

 

Հոդված 3. Օրենuգրքի 1246-րդ հոդվածում՝

1) 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջները չկատարելը կամ խախտելը կամ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, որի հետևանքով առաջացած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով անձի առողջությանը պատճառվել է թեթև վնաս`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

  1. Ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող վարորդի կողմից ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող վարորդի՝ օրենքով սահմանված պարտականությունները չկատարելը, եթե դա չի պարունակում հանցագործության հատկանիշներ`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:».

2) 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` օրենք) 16-րդ հոդվածի՝

1) 17-րդ և 17.1-ին կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17.

ավտոմոբիլի հաշվառման համարանիշ (բացառությամբ տարանցիկ և ժամանակավոր համարանիշի) հատկացնելու համար

բազային տուրքի տասներկուապատիկի չափով

17.1.

մոտոտրանսպորտային միջոցի, տրիցիկլի, քվադրիցիկլի, կցորդի (կիսակցորդի) հաշվառման համարանիշ հատկացնելու համար

բազային տուրքի վեցապատիկի չափով».

 

2) 25-րդ և 26-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«25.

դիվանագիտական ներկայացուցչություններին, հյուպատոսական հիմնարկներին և միջազգային կազմակերպություններին տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր հատկացնելու համար

բազային տուրքի քսանհինգապատիկի չափով

26.

ավտոմոբիլի, մոտոտրանսպորտային միջոցի, տրիցիկլի, քվադրիցիկլի, կցորդի (կիսակցորդի) հաշվառման վկայագիր տալու համար

բազային տուրքի վեցապատիկի չափով»:

 

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.

վարորդական վկայական տալու (վարորդական վկայականը փոխանակելու, կորած վարորդական վկայականի փոխարեն նորը տալու) համար

բազային տուրքի տասներկուապատիկի չափով»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

 

  • Discussed

    24.07.2017 - 08.08.2017

  • Type

    Law

  • Area

    Justice, Security, Legal assistance

  • Ministry

    Police

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 18818

Print

Related documents / links

Suggestions

«Աքիլես» հասարակական կազմակերպություն 16-010

11.02.2016

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 4-րդ հոդվածով լրացվող՝ 4.1-ին մասում «կանգնեցմանը» բառից հետո լրացնել «նախորդող և» բառերով: Հիմնավորում. Տեսագրությունը ինքնանպատակ չէ՝ հետապնդում է իրավախախտումների արձանագրելը:

«Աքիլես» հասարակական կազմակերպություն 16-010

11.02.2016

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի՝ «վթարային իրադրություն» հասկացությունն ուժը կորցրած ճանաչել: Հիմնավորում. ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 955-Ն որոշման 3-րդ կետի 13-րդ ենթակետով նախատեսված «երթևեկության համար վտանգ» հասկացությունը բնութագրում է նույն «վթարային իրադրություն» հասկացությունը ավելի ճիշտ և հասկանալի:

«Աքիլես» հասարակական կազմակերպություն 16-010

11.02.2016

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածում «ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոց» հասկացությունում «կանգառի կետեր» բառերը փոխարինել «կանգառի տեղեր» բառերով:

See more