Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 796-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 796-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի     N 796-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 796-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված «Այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրերի (կազմակերպությունների)» ցանկում նոր վայր (կազմակերպություն) ընդգրկելու հետ։

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի            N 796-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված «Այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրերի (կազմակերպությունների)» ցանկում ընդգրկված կազմակերպության գործունեության ժամանակավորապես դադարեցումով պայմանավորված խնդիր է առաջացել կատարել համապատասխան լրացում (հիմք՝ ՀՀ Արարատի մարզպետի 2021 թվականի մայիսի 12-ի թիվ 01//04462-2021 գրություն)։

  1. Կարգավորման նպատակը

Նախագծի ընդունման նպատակն է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 796-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված «Այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրերի (կազմակերպությունների)» ցանկում ընդգրկված կազմակերպությունների համապատասխանեցումը ՀՀ օրենսդրության պահանջներին:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմում։

 

  1. Ակնկալվող արդյունքը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի       N 796-Ն որոշման համապատասխանեցումը ոլորտը կարգավորող ՀՀ օրենքներին:

  • Discussed

    13.05.2021 - 29.05.2021

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4960

Print