Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 319-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) գործընթացի կազմակերպման ժամկետները իրատեսական տրամաբանությամբ սահմանելու, վիճահարույց դրույթները  հստակեցնելու, խնդրահարույց կարգավորումները շտկելու, գործընթացին սովորողների ծնողներին մասնակից դարձնելու գործառույթները  մասնավորեցնելու, ներկայացուցչի պարտավորությունները  և որոշ ձևակերպումներ  հստակեցնելու, ինչպես նաև  վերջնարդյունքի՝ տնօրենի ընտրության քվեարկության ավելի օբյեկտիվ լուծում առաջարկելու նպատակով:

  • Duration

    04.05.2021 30.05.2021
  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1152

Print

Suggestions

Volodya Zaxaryan

10.05.2021

Շատ ճիշտ որոշումա,Կարելիյա հունիսի մեկից մտցնել ուժի մեջ

Անահիտ Խոսրովյան

08.05.2021

. Ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թ. մարտի 4 –ի N319-Ն որոշման փոփոխության , / հիմք ՀՀ կառավարության 11 փետրվարի 2021 թ. N161 – Ն որոշումը / , 1-ին կետի 2 -րդ ենթակետը շարադրված է ….. տվյալ հաստատության տնօրենի պաշտոնավարման ժամկետը լրանալու օրվանից հաշված , առավելագույնը 70 աշխատանքային օր առաջ , բայց ոչ պակաս քան 66 աշխատանքային օր առաջ ընդունվում է տնօրենի պաշտոնի թափուր տեղւի համար մրցույթ հայտարարելու մասին որոշում:Ըստ այս հաշվարկի գալիս է մի պահ,որ դպրոցն ունենում է 2 տնօրեն : Կարծում եմ,աշխատանքային օր չպիտի լինի,որովհետև անգամ 70 օր կամ ոչ պակաս 66 օր առաջ հաշվարկելիս, նորից ունենում ենք 5-6 օրվա անճշտություն ընտրված տնօրենի աշխատանքային պայմանագրի և գործող տնօրենի լիազորությունները դադարեցնելու միջև: Սխալ է նաև 2-րդ կետի 2-րդ ենթակետից հանել Չներառելով դպրոցական արձակուրդները, արտակարգ և ռազմական դրության ժամանակահատվածը, որովհետև մրցույթի կազմակերպման գործընթացը կարող է համընկնել արձակուրդների ժամանակահատվածի հետ,որի ընթացքում հավակնորդները չեն կարող հանդիպել աշակերտական խորհրդի հետ:

Seda Khazaryan

05.05.2021

Բարեփոխումների նախագիծը միայն թե ավելի չխճճի գործընթացը։ Դա է միակ մտավախությունը

See more

Leave a suggestion

Suggestion 1

Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.