Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1139-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1139-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

Ընթացիկ վիճակը և ընդունման անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի                 N 1139-Ն որոշման Հավելված 1-ով հաստատվել են Կրթության տեսչական մարմնի կողմից իրականացվող նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններում (նախադպրոցական ուսումնական հաստատություններում) անցկացվող ստուգումների ստուգաթերթերը:

Նախորդ 2 տարիներին տեսչական մարմնի աշխատակիցների կողմից իրականացվող ստուգումների ընթացքում բացահայտվել են գործող ստուգաթերթերում առկա որոշ թերություններ. մասնավորապես՝ ստուգաթերթերը երբեմն պարունակում են օբյեկտիվորեն ստուգման ենթակա չհանդիսացող, ոչ էական, և՛ տնտեսավարողին, և՛ հարցաշարը ավելորդ ծանրաբեռնող հարցեր:  Փոփոխությունների առաջարկվող նախագծով շտկվել են վերը նշված բացթողումները, հստակեցվել են հարցաշարերի իրավական շրջանակները: Միաժամանակ ոլորտում կրթության որակի նկատմամբ վերահսկողությունն առավել ընդգրկուն  կազմակերպելու համար ավելացվում է ևս 1 ստուգաթերթ՝ ուղղված Նախադպրոցական ուսումնական հաստատություններում կրթության կազմակերպման պահանջների ստուգմանը, ինչը համահունչ է տեսչական մարմնի գործունեության հիմնական նպատակին:

Ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում նախադպրոցական կրթության ոլորտում իրականացվող ստուգումների ստուգաթերթերը կհամապատասխանեցվեն գործող օրենսդրությանը և կապահովեն նախադրպրոցական կրթության բնագավառի վերահսկողության անխոչընդոտ և առավել արդյունավետ իրականացմանը:

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից համատեղ։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Discussed

    19.04.2021 - 04.05.2021

  • Type

    Decision

  • Area

    Inspection system

  • Ministry

    Office of the Prime Minister

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4372

Print