Add to favourites

Located in RA Government

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդված

Հոդված 2. Օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի ՝

  1. 1-ին կետում «սահմանելու» բառից հետո լրացնել «ոչ մրցակցային ծառայություն մատուցող անձի համար» բառերը.
  2. 2-րդ կետում «լիցենզավորում» բառից առաջ լրացնել «ոչ մրցակցային ծառայություն մատուցող անձանց» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 19.1-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Արտադրական կեղտաջրերի՝ ջրահեռացման համակարգ ընդունելու դեպքում մոնիտորինգը կարող է իրականացնել նաև տվյալ ջրահեռացման համակարգի կառավարիչը: Արտադրական կեղտաջրերի մոնիտորինգի տվյալները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին՝ ջրային ռեսուրսների պետական կադաստրում ներառելու համար:»:

 

     Հոդված 4. Օրենսգրքի 19.2-րդ հոդվածի 1-ին մասը «վերականգնման» բառից հետո լրացնել «, արտադրական կեղտաջուր արտանետողների» բառերով:

 

Հոդված 5. Օրենսգրքի 25.1-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ջրահեռացման արդյունքում առաջացած ջրային ռեսուրսները այլ նպատակներով կրկնակի (երկրորդային) օգտագործման տալը տնտեսապես խթանելու համար Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքով սահմանվում են բնօգտագործման վճարների հաշվարկման՝ ջրային ռեսուրսների կրկնակի (երկրորդային) օգտագործումը խթանող նորմեր:

  1. Կրկնակի (երկրորդային) ջրօգտագործումը կարող է իրականացվել «Հայաստանի Հանրապետության Ջրի Ազգային Ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նշանակությամբ:
  2. Կրկնակի (երկրորդային) ջրօգտագործումը կիրառվում է արդյունաբերական նպատակով, եթե կեղտաջրի որակը համապատասխանում է տվյալ արտադրության տեխնոլոգիայում կիրառվող ջրին ներկայացվող պահանջներին»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-ին մասում «ջրամատակարարման և» բառերը փոխարինել «ջրի մատակարարման և (կամ)» բառերով, ինչպես նաև «խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման» բառերը փոխարինել «խմելու ջրի մատակարարման և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման)» բառերով:

«Գ Լ ՈՒ Խ  6.1

 

ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՒՆՆԵՐԸ

 

Հոդված 62.1. Ջրահեռացմանը ներկայացվող պահանջները

 

  1. Ջրահեռացմանը ներկայացվող պահանջներն են.
  • արգելվում է արտադրական կեղտաջրերի արտանետումը ջրային ռեսուրսի մեջ, եթե տվյալ կեղտաջրի քանակական և որակական չափանիշները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից հաստատված՝ թույլատրելի սահմանային արտահոսքի պահանջներին: Արտադրական կեղտաջուր արտանետողների կողմից արտադրական կեղտաջրերի՝ ջրային ռեսուրս արտանետման դեպքում թույլատրելի սահմանային արտահոսքի պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը.
  • կենտրոնացված ջրահեռացման համակարգի բավարար թողունակության դեպքում թույլատրվում է արտադրական կեղտաջրերի արտանետումը կենտրոնացված ջրահեռացման համակարգ, եթե տվյալ կեղտաջրի բաղադրակազմը և հատկանիշները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված պահանջներին: Արտադրական կեղտաջուր արտանետողների կողմից արտադրական կեղտաջրերի՝ կենտրոնացված ջրահեռացման համակարգ արտանետման թույլատրելի սահմանային արտահոսքի և այլ լրացուցիչ պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ.
  • արտադրական կեղտաջրերի՝ սույն հոդվածի 2-րդ կետի պահանջներին չհամապատասխանելու դեպքում, արտադրական կեղտաջուր արտանետողների կողմից պետք է իրականացվի դրանց նախնական մաքրում տեղային մաքրման կառուցվածքներում՝ մինչև կենտրոնացված ջրահեռացման համակարգ արտանետելը: Նախնական մաքրմանը ներկայացվող պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ.
  • արգելվում է տարափային (հեղեղային) ջրահեռացման համակարգ կեղտաջրերի արտանետումը, բացառությամբ տարափային (հեղեղային) կեղտաջրերի.
  • արգելվում է ցամաքուրդային (դրենաժային) համակարգ կեղտաջրերի արտանետումը, բացառությամբ ցամաքուրդային (դրենաժային) կեղտաջրերի.
  • արգելվում է տարափային (հեղեղային) կեղտաջրերի ընդունումը կենտրոնացված ջրահեռացման համակարգ, եթե դա նախատեսված չէ ջրահեռացման համակարգիշինարարական և վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերով.
  • արգելվում է ցամաքուրդային (դրենաժային) կեղտաջրերի ընդունումը կենտրոնացված ջրահեռացման համակարգ:

 

Հոդված 62.2. Կեղտաջրերի հեռացումը և մաքրումը համայնքներում

Համայնքները պարտավոր են ունենալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման պահանջներին համապատասխանող բնակավայրերի ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման համակարգեր:

  1. Համայնքները պարտավոր են ապահովել (այդ թվում՝ միջհամայնքային միավորումների միջոցով) համայնքի վարչական սահմաններում ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցումը:
  2. Համայնքների բնակավայրերի կեղտաջրերի հեռացմանը և կեղտաջրերի մաքրմանը ներկայացվող տեխնիկական պահանջները, այդ թվում ջրահեռացման համակարգերին, մաքրման կառուցվածքներին, մեթոդին, տեխնոլոգիաներին և գործընթացներին ներկայացվող պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

 

Հոդված 62.3. Կեղտաջրերի վարակազերծումը

 

Մաքրված կեղտաջրերի կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման դեպքում վարակազերծումը պարտադիր է, եթե մանրէաբանական ցուցանիշները չեն համապատասխանում մաքրված կեղտաջրի կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման համար սահմանված ցուցանիշներին:

 

Հոդված 62.4. Կեղտաջրի նստվածքի նկատմամբ պահանջները

 

Կեղտաջրի նստվածքի օգտագործմանը, հավաքմանը, փոխադրմանը, կուտակմանը, մշակմանը, օգտահանմանը և հեռացմանը ներկայացվող պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:

Հոդված 8. Օրենսգրքի 68-րդ հոդվածի վերջին մասը հանել:

 

Հոդված 9. Օրենսգրքի 75-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀՏԿ-ների և դրանց օգտագործման պայմանների քանակական և որակական տվյալները մուտքագրվում են Ջրային համակարգերի կառավարման մարմնում, իսկ կեղտաջրերի մոնիտորինգի տվյալները՝ Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնում:»:

 

Հոդված 10. Օրենսգրքի 78-րդ հոդվածի վերնագրում և 1-ին մասում «և ջրային համակարգի օգտագործման թույլտվությունների» բառերը փոխարինել «թույլտվության» բառով:

 

Հոդված 11. Օրենսգրքի 101-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 101. Կեղտաջրերով գյուղատնտեսական հողատարածքների ոռոգումը թույլատրվում է, եթե կեղտաջրի որակը համապատասխանում է ոռոգման ջրի որակի ստանդարտների պահանջներին»:

 

Հոդված 12.  Օրենսգրքի 103-րդ և 104-րդ հոդվածների վերջին մասերը հանել:

 

Հոդված 13.  Անցումային դրույթներ

 

  1. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ Օրենսգրքի՝ սույն հոդվածի 2-5-րդ մասերով սահմանված դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում նույն մասերով սահմանված ժամկետներում:
  2. Օրենքի 5-րդ հոդվածով խմբագրվող 25.1 հոդվածի 1-ին մասը ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:
  3. Օրենքի 7-րդ հոդվածով լրացվող 62.1-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ նախնական մաքրում իրականացնելու պահանջը ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից՝ արտադրական այն կեղտաջուր արտանետողների նկատմամբ, որոնց արտանետումներում կախված նյութերի կամ թթվածնի կենսաբանական պահանջի տարեկան քանակությունը կազմում է 1 տոննա եւ ավելի կամ ծանր մետաղների գումարային քանակությունը տարեկան կազմում է հարյուր կգ և ավելի, իսկ մնացած այլ արտադրական այն կեղտաջուր արտանետողների նկատմամբ՝ 2023 թվականի հունվարի 1-ից:
  4. Օրենքի 7-րդ հոդվածով լրացվող 62.1 հոդվածի 5-րդ մասը ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:
  5. Օրենքի 62.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը ուժի մեջ են մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:
  6. Սույն օրենքի ընդունումից հետո՝
  • Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը՝ հաստատում է ոռոգման ջրի որակի ստանդարտները՝ երկու տարվա ընթացքում.
  • Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է համայնքների՝ բնակավայրերի կեղտաջրերի հեռացման և կեղտաջրերի մաքրման համակարգերին ներկայացվող տեխնիկական պահանջները՝ երեք տարվա ընթացքում.
  • Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է արտադրական կեղտաջուր արտանետողների կողմից արտադրական կեղտաջրերի՝ կենտրոնացված ջրահեռացման համակարգ արտանետման թույլատրելի սահմանային արտահոսքի և այլ լրացուցիչ պահանջները՝ երկու տարվա ընթացքում.
  • Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը սահմանում է արտադրական կեղտաջուր արտանետողների կողմից արտադրական կեղտաջրերի՝ ջրային ռեսուրս արտանետման դեպքում թույլատրելի սահմանային արտահոսքի պահանջները՝ երկու տարվա ընթացքում.
  • Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում նախատեսվում է վարչական պատասխանատվություն Օրենքի 7-րդ հոդվածով լրացվող 62.1-րդ հոդվածի 1-ին մասի 4-7-րդ կետերով սահմանված պահանջների խախտման համար` վեց ամսվա ընթացքում:
  1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում պետական մարմինները պարտավոր են իրենց իրավական ակտերը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի պահանջներին:

 

  • Discussed

    19.07.2017 - 08.08.2017

  • Type

    Law

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8573

Print

Related documents / links