Add to favourites

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 456-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ:

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի

N 456-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր կնքած և զինվորական ծառայությունից արձակված շարքային կազմի պարտադիր զինծառայողներին հաշվարկած պատվովճարի գումարները նրանց կողմից ըստ համապատասխան ուղղությունների օգտագործելու հնարավորություններն ընդլայնելու անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր կնքած և զինվորական ծառայությունից արձակված շարքային կազմի պարտադիր զինծառայողներին հաշվարկած պատվովճարի գումարները ՀՀ կառավարության 12.04.2018թ. N 456-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) համաձայն քաղաքացու կողմից կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պետական ու հավատարմագրված ոչ պետական կամ օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում միջին մասնագիտական և (կամ) բարձրագույն և (կամ) հետբուհական կրթական ծրագրերով ուսումնառության ուսման վարձի, Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկի կանխավճարի և (կամ) ամսական վճարի կամ գյուղատնտեսական (ֆերմերային) գործունեության (այդ թվում` գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգ) ֆինանսավորման նպատակով:

Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկի կանխավճարի և (կամ) ամսական վճարի ֆինանսավորման ուղղությամբ միայն անմիջապես կառուցապատողից իրականացվող գործընթացի շրջանակներում առկա են քաղաքացիների դժգոհություններ, քանի որ նման գործընթաց հիմնականում առկա է Երևան քաղաքում, մարզերում և հատկապես գյուղական բնակավայրերում կառուցապատումներ տեղի չունենալու պարագայում քաղաքացիները զրկված են բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռք բերման ուղղությամբ պատվովճարի գումարն օգտագործելու հնարավորությունից, կամ գործընթացը փաստացի հանգեցնում է Երևան քաղաքում չբնակվող անձանց կողմից ստիպված Երևանում բնակելի տարածություն ձեռք բերմանը:

Բացի այդ, Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում գյուղատնտեսական (ֆերմերային) գործունեության (այդ թվում` գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգ) ֆինանսավորման ուղղությամբ որոշման դրույթներն այլևս արդիական չեն, քանի որ որպես պետական կառավարման մարմին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն առկա չէ, ինչպես նաև համապատասխան ծրագրային ապահովումները չեն գործում, որի պատճառով պատվովճար ստացած քաղաքացիներն ընդհանրապես չեն կարողանում օգտվել այդ ուղղությամբ պատվովճարի գումարի տնօրինման հնարավորությունից:

 

 

  1. 3. Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման նախագծի համաձայն պատվովճար ստացած քաղաքացին հնարավորություն է ստանում պատվովճարի գումարն ուղղել նաև ոչ անմիջապես կառուցապատողից բնակարան կամ անհատական բնակելի տան ձեռքբերմանը, ընդլայնվում և հստակեցվում են գյուղատնտեսական (ֆերմերային) գործունեության ուղղությամբ պատվովճարի օգտագործման հնարավորությունները, սահմանվում են այդ ուղղություններով պատվովճարի օգտագործման դիմումի և կից ներկայացվող փաստաթղթերի ցանկն ու պատվովճարի գումարի փոխանցման ընթացակարգերը:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Որոշման նախագծի ընդունումը 2021 թվականի պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:

 

 

  • Discussed

    12.04.2021 - 27.04.2021

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4469

Print