Add to favourites

Under development

ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1767-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 ________________  2017 թվականի N    ______  -Ն

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1767-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի N 1516-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի «Լիցենզավորման կենտրոն» գործակալության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1767-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 1-ին կետում «գյուղատնտեսության ոլորտի լիցենզավորման ապահովման բնագավառում`» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթներից բխող ոլորտներում`» բառերով.

2) 7-րդ կետում «սահմանված լիցենզիաներ, սերտիֆիկատներ և որակավորումներ տրամադրելու աշխատանքների կազմակերպումն է» բառերը փոխարինել «սահմանված լիցենզիաների, հավաստագրերի տրամադրման և ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գործընթացի ապահովման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթներից բխող աշխատանքների կազմակերպումն է։» բառերով.

3) 8-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«8. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրաստուկների արտադրության՝ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գործընթացի ապահովում.

2) բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի՝ ծանուցման ենթակա գործունեություն իրակա-նացնող անձանց հաշվառման գործընթացի ապահովում.

3) թորած ալկոհոլային խմիչքների (բացառությամբ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների, 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ խաղողի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների, ինչպես նաև խաղողի օղիների և խաղողի օղու թորվածքների արտադրության) և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության՝ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գործընթացի ապահովում.

4) խաղողի օղիների և խաղողի օղու թորվածքների արտադրության՝ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գործընթացի ապահովում.

5) Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից արտաքին առևտրի ոլորտի ապրանքների միասնական ցանկում ներառված բույսերի պաշտպանության միջոցների (ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 3808, բացառությամբ ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 380894 կպչուն ժապավենների)՝ ներմուծման լիցենզավորման գործընթացի ապահովում.

6) Հայաստանի Հանրապետությունում` անասնաբուժության բնագավառում օգտագործվող պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների պետական գրանցման և գրանցման հավաստագրերի տրամադրման աշխա-տանքների իրականացում.

7) սույն կետում նշված գործառույթներն իրականացնելու նպատակով ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը և դրանց՝ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի պահանջներին համապատասխանեցման աշխատանքների իրականացում:».

4) 11-րդ կետում «գյուղատնտեսության ոլորտի լիցենզավորման բնագավառում» բառերը փոխարինել «գործակալությանը վերապահված բնագավառներում» բառերով։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

  • Discussed

    19.07.2017 - 04.08.2017

  • Type

    Decision

  • Area

    Agriculture

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8452

Print