Add to favourites

Under development

«Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության 2019թ. դեկտեմբերի 26-ի թիվ 1978-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը և «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի անհատական կազմը, գործունեության կարգը և հաշվետվությունների ներկայացման ձևաչափը հաստատելու մասին ՀՀ վարչապետի 2020թ. մարտի 2-ի թիվ 282-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

2019թ. դեկտեմբերի 26-ին ընդունվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022թթ. Գործողությունների ծրագիրը (այսուհետ՝ ԳԾ): Գործողությունների ծրագիրը ներառում է 89 միջոցառում, որոնք թիրախավորում են այնպիսի կարևոր ոլորտներ, ինչպիսիք են արդար դատաքննության, կյանքի իրավունքի պաշտպանությունը, խոշտանգումների արգելքը, իրավահավասարության ապահովումը, խտրականության արգելքն ու, տարբեր խոցելի խմբերի պաշտպանությունը: Միջոցառումներ են նախատեսված կանանց իրավունքների պաշտպանության, երեխաներին բռնությունից պաշտպանության ուղղությամբ և այլն: 

Հարկ է ընդգծել, որ Գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների շուրջ 25%-ն իրականացվել է, սակայն որոշ գործողություններ չեն իրականացվել՝ պայմանավորված Արցախի դեմ ադրբեջանաթուրքաաահաբեկչական ագրեսիայով և COVID-19-ի հետ կապված համաճարակային իրավիճակով: Պատերազմից հետո մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների վերհանման ու ինստիտուցիոնալ կերպով ռազմավարական մակարդակում դրանց հասցեագրման նպատակով անհրաժեշտ է վերանայել ԳԾ-ն՝ նախատեսելով նոր թիրախային միջոցառումներ, ինչպես նաև վերանայել գործող ԳԾ-ում առկա միջոցառումները՝ դրանք համապատասխանեցնելով Կառավարության բարեփոխումների փոփոխված օրակարգին:

Միևնույն ժամանակ հարկ է նկատել, որ ՄԻՊ ԳԾ-ի համակարգման նպատակով

ընդունվել է է «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի անհատական կազմը, գործունեության կարգը և հաշվետվությունների ներկայացման ձևաչափը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի 2020թ. մարտի 2-ի թիվ 282-Ա որոշումը: ՀՀ կառավարության կազմում 2020-2021թթ. տեղի ունեցած փոփոխություններով պայմանավորված, ինչպես նաև սույն խորհրդի գործունեության արդյունավետ շարունակականությունն ապահովելու նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել նաև սույն որոշմամբ հաստատված Խորհրդի անհատական կազմում:

Միևնույն ժամանակ հարկ է ընգդծել, որ Արդարադատության նախարարությունը սույն նախագիծը մշակելու ընթացքում ստացել է հասարակական կազմակերպությունների առաջարկությունները՝ ԳԾ-ով նախատեսված միջոցառումների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման ձևաչափում փոփոխություններ կատարելու վերաբերյալ՝ գնահատման առումով այն ավելի չափելի դարձնելու նպատակով: ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատված ձևաչափում ամրագրված չէ կատարված գործողության շրջանակներում  անցկացված հանրային քննարկման և դրան մասնակից դարձած թիրախային լսարանի վերաբերյալ տեղեկատվության ներառման պահանջը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթ

Նախագծերով առաջարկվում է ԳԾ-ում ներառել նոր միջոցառումներ՝ ուղղված Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով առաջացած մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների հասցեագրմանը, փոփոխություններ և լրացումներ կատարել ԳԾ-ի որոշ միջոցառումներում՝ համապատասխանեցնելով դրանք առկա իրավիճակին:

Նախագծերով նախատեսվում է փոփոխություններ կատարել ՀՀ վարչապետի որոշմամբ սահմանված Համակարգող խորհրդի անհատական կազմում՝ այն համապատասխանեցնելով Կառավարության գործող կազմի հետ:

Միևնույն ժամանակ ԳԾ-ով նախատեսված միջոցառումների գնահատման չափորոշիչները հստակեցնելու նպատակով առաջարկվում է փոփոխություններ կատարել նաև միջոցառումների կատարման վերաբերյալ ներկայացված հաշվետվությունների ձևաչափում

3.Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

ՀՀ արդարադատության նախարարություն

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծերով առաջարկվող փոփոխությունների ընդունումը հնարավորություն կտա  ինստիտուցիոնալ կերպով ռազմավարական մակարդակում հասցեագրելու պատերազմից հետո մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները:

5. ՀՀ կառավարության և վարչապետի որոշման նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

«Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության 2019թ. դեկտեմբերի 26-ի թիվ 1978-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի և «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի անհատական կազմը, գործունեության կարգը և հաշվետվությունների ներկայացման ձևաչափը հաստատելու մասին ՀՀ վարչապետի 2020թ. մարտի 2-ի թիվ 282-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

  • Discussed

    05.04.2021 - 20.04.2021

  • Type

    Decision

  • Area

    Justice, Healthcare, Education and science, Job and employment, Social welfare, Penitentiary, Compulsory enforcement of judicial acts, Criminal legislation, Criminal procedure, Juvenile justice, Hospital medical care and service, Protection of public order, ensuring public security and the community policing, Combating domestic violence and protection of minor's rights, Provision of freedom of information

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5746

Print