Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման 2017-2021 թվականների բարեփոխումների ծրագրին հավանություն տալու մասին

  1. Ծրագիրը մշակվել է՝ հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 2014 թ. մարտի 27-ի N 442-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի նպատակադրումները, ՀՀ Կառավարության 2017-2022թթ. գործունեության ծրագիրը, մինչև 2030 թ. Կայուն զարգացման 4-րդ նպատակի թիրախները, Եվրոպական Միության (ԵՄ) կողմից Հայաստանին տրամադրվող բյուջետային աջակցության շրջանակում իրականացվող ծրագրի դրույթները, ինչպես նաև նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտի վերջին տարիների ձեռքբերումներն ու մարտահրավերները:
  2. Ծրագիրն ուղղորդված է ապահովելու նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության (այսուհետ` Ն(Ա)ՄՄԿ) և ուսուցման ոլորտի կայուն զարգացումը` նախանշելով ոլորտի բարեփոխումների հիմնական ուղղությունները:
  3. Ն(Ա)ՄՄԿ ոլորտի բարեփոխումներն ուղղված են կրթության բովանդակության և կառուցակարգերի արդիականացմանը, կառավարման արդյունավետության բարձրացմանն ու նյութատեխնիկական բազայի ամրապնդմանը՝ Եվրոպայում այդ համակարգի զարգացման միտումներին համապատասխան:
  • Discussed

    18.07.2017 - 07.08.2017

  • Type

    Protocol decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 10356

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: